08.12.2017 12:34 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ինչ ենք դիտելու

Դեկտեմբերյան կինոպրեմիերաները. կինոինդուստրիալ մրցակցություն

Դեկտեմբերյան կինոպրեմիերաները. կինոինդուստրիալ մրցակցություն

2017 թվականի վերջին ամիսն ավանդաբար կինոպրեմիերաներով հարուստ չէ։ Սակայն հենց այս ամսվա վարձույթում մի քանի աղմկոտ պրեմիերաներ են նշանակված, որոնք ոչ միայն սպասված են, այլեւ մեծ շանսեր ունեն գալիք մրցանակաբաշխություններում փայլելու համար։ Այս ամիս մեծ էկրաններին կինոմանների դատին իրենց խաղը կհանձնեն Օռլանդո Բլումը, Դուեյն Ջոնսոնը, Ջուդի Դենչը, Լյուպիտա Նիոնգոն, Էմմա Սթոունը, Միլա Կունիսը, Սյուզեն Սարանդոնը, Բլեյք Լավլին, Քեվին Սփեյսին, Նիկոլաս Հոլթը եւ այլ հոլիվուդյան կինոաստղեր։

Ֆիլմերի վերնագրերի ոչ ուղիղ թարգմանությունը պաշտոնապես պայմանավորված է թարգմանվող լեզվի իմաստային առանձնահատկություններով եւ ավանդույթներն ու դավանանքը հաշվի առնելով։ Ֆիլմարտադրողները շարունակում են մարկետինգային տակտիկա կիրառել` պրեմիերաները նշանակելով նույն օրերին, ինչ մրցակիցները։ Ժամանակն է զբաղեցնել նստատեղերը կինոթատրոններում, հեռուստացույցի կամ համակարգչի առջեւ եւ դիտել որակյալ կինո։

07.12 - «Տարեկանի արտում՝ անդունդի հետեւում»/ Rebel in the Rye

Ֆիլմը հանրահայտ, սակայն ներամփոփ կյանքով ապրած գրող Ջերոմ Սելինջերի եւ նրա «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» հռչակավոր վեպի ստեղծման պատմությունն է։ Երկրորդ համաշխարհայինի ճակատի արյունոտ գիծը, մեծ սերը, սարսափելի կորուստը, համաշխարհային փառքը, կյանքը օտարության մեջ. ֆիլմն ընդգրկում է այս բոլոր ասպեկտները, որոնք Սելինջերին դարձրել են գրականության հավերժ դասական։ Դերերում՝ Քեվին Սփեյսի, Նիկոլաս Հոլթ, Զոի Դոյչ, Լյուսի Բոյնթոն, Սառա Փոլսոն, Էմի Ռուբերգ, Վիկտոր Գարբեր։

07.12- «Տեսնում եմ միայն քեզ»/ All I See Is You

Դրամայի գլխավոր հերոսուհին Ջինան է, ով մանուկ հասակում, դժբախտ պատահարի հետեւանքով, կուրացել է, սակայն առողջական խնդիրները չեն խանգարել նրան գտնել անձնական երջանկությունը։ Հենց օրիորդի ամուսինն է պնդել, որ Ջինան մասնակցի բուժման նորագույն մեթոդի թեստավորմանը։ Վիրահատություն, վերականգնման ամիս, վիրակապերը հանված են, եւ հերոսուհին կրկին տեսնում է։ Այժմ նա ձգտում է իր համար բացել այն ամենը, ինչից զրկված է եղել, նաեւ փոխվում է տղամարդկանց հանդեպ նրա վերաբերմունքը։ Աղջկա մեջ արթնացած սեքսուալությունը չի ուրախացնում ամուսնուն, նա պատրաստ է ամեն ինչի, որպեսզի կինը կրկին պատկանի միայն իրեն, կախված լինի իրենից։ Դերերում՝ Բլեյք Լայվլի, Ջեյսոն Քլարկ, Իվոն Ստրախովսկի, Անա Օ’Ռայլի, Միկել Ֆերնանդես, Դենի Հյուսթոն։

07.12 - «Շատ վատ մայրիկներ 2»/ A Bad Moms Christmas

Ուշադրության կենտրոնում 3 մայրիկներն են՝ Էմին, Կառլան եւ Քիքին, ովքեր պատրաստվում են Սուրբ Ծնունդին։ Երբ թվում էր, թե ամեն ինչ իդեալական է ընթանում, նրանց լուռ ընտանեկան տոներն ընդհատվում են անսպասելիորեն, գլխավոր հերոսուհիներին հյուր են գալիս իրենց մայրիկները եւ սկսում են կյանքի դասեր անցկացնել։ Այդ ժամանակ Էմին, Կառլան եւ Քիքին որոշում են հավաքույթ կազմակերպել եւ ինչպես կարգն է զվարճանալ։ Ճիշտ է, մայրիկների մայրիկները նույնպես կարող են ճիշտ «զվարճանալ» սովորեցնել։ Դերերում՝ Միլա Կունիս, Քրիստեն Բել, Քեթրին Խան, Քրիստին Բարանսկի, Սյուզեն Սարանդոն, Շերիլ Հայնս, Ջեյ Էրնանդես, Ջասթին Հարթլի, Փիթեր Գալահեր։

07.12 - «Սեռերի մարտը»/ Battle of the Sexes

Սպորտային դրամա-կոմեդիայի հիմքում ընկած է 1973 թվականին ծավալված մի իրական պատմություն։ Այն ժամանակ կորտում հանդիպել են թենիսի վետերաններ Բոբի Ռիգսն ու Բիլի Ջին Քինգը։ Խաղը, որը լեգենդար է եւ որը դիտել է 50 մլն ամերիկացի, ապացուցել է, որ կանայք ունակ են հավասարապես մրցել տղամարդ-կոլեգաների հետ։ Դերերում՝ Էմմա Սթոուն, Սթիվ Քարել, Անդրեա Ռայզբորո, Նատալի Մորալես, Սառա Սիլվերման, Բիլ Փուլման, Ալան Քամինգ, Էլիզաբեթ Շու։

14.12 - «Աստղային պատերազմներ. Վերջին ջեդայները»/ Star Wars։ The Last Jedi

«Աստղային պատերազմներ» ֆանտաստիկ սագայի նոր մասը  պատմում է լույսի եւ խավարի, բարու եւ չարի հակամարտության մասին, որը սկսվում է Հան Սոլոյի մահվանից, իր որդու՝ Կայլո Ռենի ձեռքով, ով ընտրել է Խավար կողմը։ Հակամարտությունը հզոր օգնության կարիք ունի։ Եվ նմանն արթնանում է Ռեյի մեջ, սակայն կկարողանա՞ արդյոք նա դիմադրել եւ չենթարկվել Խավար ուժերի գայթակղություններին։ Դերերում՝ Մարկ Հեմիլ, Քերի Ֆիշեր, Ադամ Դրայվեր, Դեյզի Ռիդլի, ՋոնԲոյեգա, Օսկար Այզեկ, Էնդի Սեկիս, Լյուպիտա Նիոնգո, Դոնալ Գլիսոն։

14.12 - «Վիկտորիա եւ Աբդուլ»/ Victoria and Abdul

Գրող Շրաբանի Բասուի համանուն վեպի հիման վրա նկարահանված պատմությունը Վիկտորիայի մասին է։ 18 տարեկան հասակում նա Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի թագուհի, իսկ ավելի ուշ նաեւ Հնդկաստանի կայսրուհին է դարձել։ Վիկտորիայի բազմաթիվ ենթակաների թվում էր Աբդուլ Կարիմը, ով պարզ չէ, թե որտեղից է հայտնվել եւ արդյունքում շատ ազդեցիկ մարդ է դարձել։ Նախանձություն, ինտրիգներ, ասեկոսեներ... Աբդուլի եւ Վիկտորիայի հարաբերությունները քննարկվում էին ոչ միայն Անգլիայում, այլ նաեւ ողջ աշխարհում։ Դերերում՝ Ջուդի Դենչ, Ալի Ֆազալ, Թիմ Պիգոթ-Սմիթ, Էդի Իզարդ, Ադիլ Ախթար, Մայքլ Գեմբոն, Փոլ Հիգինս, Օլիվիա Ուիլյամս։

21.12- «Ջումանջի. Ջունգլիների կանչը»/ Jumanji։ Welcome to the Jungle

1995 թվականի ֆիլմի սիքվելի սյուժեի կենտրոնում 4 դեռահասներն են, ովքեր հայտնվել են «Ջումանջի» խաղում։ Նրանց` վտանգավոր ջունգլիների կենտրոնում ողջ մնալու համար պայքար է սպասում։ Իրական աշխարհ վերադառնալու համար, գլխավոր հերոսները պետք է խաղը մինչեւ վերջ անցնեն։ Դերերում՝ Կարեն Գիլան, Դուեյն Ջոնսոն, Բոբի Կանավալե, Ռիզ Դերբի, Միսի Փայլ, Ջեք Բլեք, Քեվին Հարթ, Ալեքս Վուլֆ։

21.12- «Հավատուրացը»/ Romans

Դրամայի հերոս Մալքոլմը դեռ մանուկ հասակում ուժեղ հոգեբանական ցնցում է ստացել։ Հաջորդ 20 տարիների ընթացքում վախերը մշտապես ուղեկցել են նրան։ Արդյունքում՝ տանջանքները, վիրավորանքները, չըմբռնված լինելը եւ Աստծո հանդեպ հավատի բացակայությունն ամբողջովին իշխում են նրան։ Գլխավոր հերոսը պետք է հաղթահարի կլանող վրեժխնդրության ծարավը։ Դերերում՝ Օռլանդո Բլում, Ջանեթ Մոնթգոմերի, Չարլի Կրիդ-Մայլզ, Էնն Ռեյդ, Ջոշ Մայերս, Դեբորա Ռոք, Ջեյմս Սմիլի։

ԴԻՏԵ’Ք ՈՐԱԿՅԱԼ ԿԻՆՈ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30