16.03.2018 07:01 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Առողջապահության պատասխանատուն հրաժարվում է խոսել ներդրվող էլեկտրոնային համակարգի մասին

Մեր թերթի նախորդ համարում «Լեւոն Ալթունյանը տիրապետելու է հույժ գաղտնի տվյալների» հրապարակման մեջ անդրադարձել էինք այն փաստին, որ առողջապահության ոլորտում էլեկտրոնային համակարգի ներդրման ծրագիրը իրականացնելու է առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանին պատկանող «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Վարդան Գեւորգյանը, այդ իսկ պատճառով այսուհետ ՀՀ քաղաքացիների առողջապահական գաղտնիքներին տիրապետելու է հենց Լեւոն Ալթունյանը։

«ՉԻ» տեղեկություններով՝ մեր հրապարակումից հետո Վարդան Գեւորգյանը հրաժարվել է ընդհանրապես մեկնաբանություններ տալ այդ թեմայով։ Նախորդ ուրբաթ նրան առաջարկել են իբրեւ գործի գիտակ ասուլիս տալ եւ խոսել էլեկտրոնային համակարգի անցման ծրագրի մասին, սակայն Գեւորգյանը հրաժարվել է։ Նա հրաժարվում է այդ թեմայով մեկնաբանություններ տալ նաեւ հեռախոսով եւ գերադասում է մնալ ստվերում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30