23.03.2018 07:00 Մարինա Բաղդագյուլյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ռեպլիկ

Քաղաքական ցավ

Արկադի Տեր-Թադեւոսյանը` Կոմանդոսը, իր մարտական ընկեր Ժիրայր Սեֆիլյանին 10.5 տարի ազատազրկման մասին այսպես է խոսել 1.in.am լրատվամիջոցի հետ. «Ես զինվորական եմ, քաղաքականությունից ես կուշտ եմ, շնորհակալ եմ կուսակցություններից, նրանց խաղերից։ Ցավ եմ ապրում Սեֆիլյանի համար, նա իմ մարտական ընկերն է։

Ես նրան հանդիպել եմ իրեն ձերբակալելուց մեկ շաբաթ առաջ։ Մարտի դաշտում մենք պայքարել ենք երկրի խաղաղության համար, իսկ հիմա կիսվել ենք։ Զինվորականը իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվի, ես միշտ ասել եմ»։

Փաստորեն, ըստ Կոմանդոսի` Սեյրան Սարոյանն ու Մանվել Գրիգորյանը կարող են զբաղվել քաղաքականությամբ, իսկ Ժիրայր Սեֆիլյանը` ոչ։ Գուցե Կոմանդոսը համարում է, որ վերոհիշյալ գեներալները խորհրդարանում քաղաքականությամբ չեն զբաղվում, այլ շինարարությամբ։ Գուցե Կոմանդոսն ուզում էր ասել, որ վերոհիշյալ գեներալներն իրավունք ունեն քաղաքականությամբ զբաղվելու, իսկ Ժիրայր Սեֆիլյանը` չունի։ Գուցե ընդհանրապես ուրիշ բան էր ուզում ասել, բայց չի ասել մարտական ընկերոջ հետ պատահածի համար ապրած մեծ ցավից։ Եթե Կոմանդոսը միայն խոսեր մարտական ընկերոջ համար ապրած մեծ ցավից,  ապաքաղաքական ցավակցություն կլիներ։ Բայց քաղաքականությունից խուսափող, սակայն քաղաքական ինտրիգների մեջ հաճախ հայտնվող Արկադի Տեր- Թադեւոսյանը, չբավարարվելով միայն իր ցավի մասին բարձրաձայնելուց, կրկին քաղաքական հայտարարություն է անում։ Եվ իր այդ հայտարարությամբ, կամա թե ակամա, հարվածում է իր ձերբակալված մարտական ընկերոջը։ Գուցե ցավալով է հարվածում, բայց` հարվածում է։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30