05.06.2012 00:57 Քրիստինե Խանումյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

Կոնգրեսում դեռ չեն քննարկել

Մեր տեղեկություններով, Կոնգրեսում դեռ չեն քննարկել այն հարցը, թե արդյո՞ք վերջնականապես ընդունում են Երեւանի ավագանու մանդատները եւ մասնակցում ավագանու նիստին, թե՞ ոչ։

Բանն այն է, որ ԱԺ ընտրություններից հետո Կոնգրեսում չէին բացառել, որ Կոնգրեսը այսուհետ կարող է մասնակցել ավագանու նիստերին։ Սակայն, երբ Կոնգրեսի ցուցակով ԱԺ պատգամավոր դարձած անձինք հրաժարվեցին ավագանու անդամի մանդատներից, այդ մանդատները անցան «Հանրապետություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ներկայացուցիչներին։ Եւ այժմ, հետաքրքիր է, թե արդյո՞ք այդ անձինք կվերցնեն Կոնգրեսի կողմից ստացված մանդատները, ինչը, ի դեպ, անպարկեշտություն կարող է ընկալվել։

Հնարավոր է, որ «Հանրապետություն» կուսակցությունն, այնուամենայնիվ, հրաժարվի այդ մանդատներից, ինչը «Ազատ դեմոկրատների» պարագայում դեռեւս քիչ հավանական է։ Սակայն, ամեն դեպքում, անկախ այն հանգամանքից, թե կվերցնե՞ն «Հանրապետության» եւ «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչները մանդատները, թե ոչ, Կոնգրեսը թերեւս պետք է վերցնի մնացած մանդատները։ Այժմ սպասենք Կոնգրեսի քննարկումներին, եւ տեսնենք` կվերցնե՞ն մանդատներն ու կմասնակցե՞ն ավագանու նիստերին, թե՞ ոչ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30