Հինգշաբթի, 5 հուլիսի 2012, #611 տպագիր համարը

    Առաջին էջ
  • Համարի կոդավորումը`       Գործուն զղջում

    Համարի կոդազերծումը`    Ծանրացուցիչ հանգամանք

  • Հանքաքար գողացող մկան պես

    Հանքաքար գողացող մկան պես

    մանրամասն

  • «ՉԻ» ռիթմով Դիմումը ներկայացրեց Հովիկ Աբրահամյանին

    Հայաստանի Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն երեկ՝ հուլիսի 4-ին, մանդատից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել Ազգային ժողով։ Գոհար Վեզիրյան ավելին

  • «ՉԻ» ռիթմով Կոնգրեսում քննարկել են ՏԻՄ ընտրությունների հարցը

    Երեկ տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստ, որտեղ, ինչպես տեղեկացնում են Կոնգրեսից, քննարկվել են այլ քաղաքական ուժերի հետ Կոնգրեսի համագործակցության սկզբունքները։ Քրիստինե Խանումյան ավելին

  • «ՉԻ» ռիթմով Ինչու չի եկել տիկին վան Ռոմպոյը, եւ ինչու է ուշացել նրա ամուսինը

    Ինչպես հայտնի է, երեկ երեւանյան իր այցելությունների շարքն է սկսել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը, ով կեսօրից հետո մեկնել է Վրաստան։ «ՉԻ» տեղեկություններով, Ռոմպոյը պետք է տարածաշրջան ժամաներ տիկնոջ հետ։ Քրիստինե Խանումյան ավելին

  • «ՉԻ» ռիթմով 4 խմբակցությունները պահանջում են հանդիպում

    Երեկ ԱԺ 4 խմբակցությունների` Կոնգրեսի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» ղեկավարների ստորագրությամբ Հովիկ Աբրահամյանին է փոխանցվել համատեղ դիմումը, որով առաջարկել են սեղմ ժամկետներում ՀՀ ԱԺ-ում կազմակերպել հանդիպում Վահե Ավետյանի սպանության գործի քննության համար պատասխանատու իրավապահ մարմինների ղեկավարների հետ` գործի ընթացքի վերաբերյալ հասարակությանը հուզող հարցերին պատգամավորներին պարզաբանումներ տալու եւ հարցադրումներին պատասխանելու նպատակով։ Քրիստինե Խանումյան ավելին

  • Երկրորդ էջ
  • «ՉԻ» ռիթմով Ինչպես չհնչեցվեցին Ռոմպոյին ուղղված հարցերը

    ԱԺ-ում Կոնգրեսի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը երեկ «ՉԻ»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց խմբակցությունը բանակցություններ է վարում մյուս խմբակցությունների հետ ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու համար։ Քրիստինե Խանումյան ավելին

  • Հարակից բողոքողները Հայաստանի նեղ օրվա պաշարը

    Արդեն մի քանի տարի է` Հայաստանի իշխանությունները չտեսնված եռանդով քչփորում են երկրի տարածքը, ու որտեղ ինչ հանքավայր են հայտնաբերում` տեղում սկսում են շահագործել կամ վաճառել օտարերկրացիներին։ Ոչ մի բանի առջեւ կանգ չեն առնում. հարյուրավոր հեկտարներով անտառ է պետք ոչնչացնել` հարց չկա, գյուղեր պիտի տեղահանվեն` պրոբլեմ չկա, ջրամբարները պիտի թունավորվեն` ջանդամը, թե չեն թունավորվի։ Պատճառաբանությունը միշտ նույնն է` «վիզ փող ա պետք» (պաշտոնապես դա հնչում է այսպես` խթանում ենք արտահանումը եւ աշխատատեղեր ենք ստեղծում)։ Մարկ Նշանյան ավելին

  • Լուր-մեկնաբանություն Նախարարի տեսլականը

    Սահմանադրության օրվա առթիվ հղած իր ուղերձում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարել է, թե «Սահմանադրությունը պետության տեսլականի փաստաթուղթ է»։ ավելին

  • Լուր-մեկնաբանություն Դիմորդամետ նախարարը

    ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել է, թե այս տարի ընդունելության քննություններն առավել «դիմորդամետ» են, եւ ընդհանրապես` «երեխան պետք է գա քննության` հանգիստ լինելով, որ որեւէ կատու որեւէ պարկի մեջ չի գտնելու»։ ավելին

  • Երրորդ էջ
  • Գաղթած սահմաններ Սահման եւ սահմանադրություն

    Սահմանադրության տոնի օրը ուզում եմ խոսել սահմանի մասին։ Մենք` երեւանցիներս, նման ենք բակունցյան բզեզին, որ, ծաղկափոշու մեջ թաթախված, անհաղորդ է մնացել աշխարհի անցուդարձին։ Բորբոքված խոսում ենք արտագաղթից, բայց չենք տեսնում դրա սահմռկեցնող դեմքը։ Այն երեւում է, երբ հասնում ես սահմանամերձ շրջաններ։ Զ. Գաբրիելյան ավելին

  • Չորրորդ էջ
  • Երբ հաստավիզը բովանդակություն է Ռուբեն Հայրապետյանը ինձ չի հետաքրքրում։ Նա ինձ հետաքրքիր է այնքանով, որքանով որ նա խանգարում է այս երկրին. «ՉԻ» հետ զրույցում նկատեց ռեժիսոր, դերասան Աշոտ Ադամյանը

    Հասարակական ու քաղաքական շրջանակները առավել մարտական ու հետեւողական շարունակում են քննարկել Ռուբեն Հայրապետյանին՝ Նեմեց Ռուբոյին պատկանող «Հարսնաքարում» տեղի ունեցած ողբերգական միջադեպի պատճառներն ու դրան տրվող արժանի գնահատականները։ Գայանե Զարգարյան ավելին

  • Լուր Գործի «հրամանատարը»

    Նախօրեի երեկոյան ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանին՝ Քլոսին պատկանող «Արմենիա» առողջարանային համալիրում հավաքված են եղել ՀՀԿ էլիտային պատկանող կարկառուն դեմքերը։ Գայանե Զարգարյան ավելին

  • Լուր Ի «օպերացիան» եւ վարչապետի արկածները

    Ըստ պտտվող լուրերի, երեկ` օրվա երկրորդ կեսին, իր ոլորտի անվիճելի առաջատար Տիգրան Սարգսյանը հանդիպել է «շեֆերին» ու նրանց մոտ մի լավ դժգոհել նախարարական կորպուսից։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը սկզբում շտապել է հանդիպել իր պաշտելի հովանավոր Ֆլեշ Բարսեղին՝ Բարսեղ Բեգլարյանին ու նրա հետ ունեցած երկարատեւ զրույցի ընթացքում խիստ գանգատվել այն հանգամանքից, որ նախարարներն այլեւս անկառավարելի են դառնում եւ որ ճիշտ կլինի թեկուզ հենց այս պահին նրանցից մի քանիսին պաշտոնանկ անելը։ Գայանե Զարգարյան ավելին

  • Լուր Իրար ե՞ն «ուտում»

    Ըստ «ՉԻ» աղբյուրների, առաջիկա ՏԻՄ ընտրություններում սեփական թեկնածուներով ներկայանալու հողի վրա Արագածոտնի մարզում իրար են «ուտում» դաշնակցական ու ՕԵԿ-ական տեղի դեմքերը։ Գայանե Զարգարյան ավելին

  • Հինգերորդ էջ
  • Ի՞նչ արժի ԵՄ-ն կտա գումար եւ աջակցություն` ԼՂ հիմնախնդրի կարգավորման դիմաց. «Ավելին` ավելիի դիմաց» սկզբունքի էությունը

    Եվրոպական Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը երեկ առավոտյան սկսեց իր հայաստանյան հանդիպումները. նա առավոտյան մասնակցեց «Հայաստանը Եվրոպայում» քաղաքացիական ֆորումին, հանդես եկավ ելույթով, ապա այցելեց ԱԺ, այնտեղ եւս հանդես եկավ ելույթով, ապա հանդիպեց Սերժ Սարգսյանին, որի հետ հանդես եկան հայտարարություններով։ Քրիստինե Խանումյան ավելին

  • ՉԻՆ ՄԱՉԻՆ Ինչպես ոչնչացնել միջավայրը. Ջերմուկ

    Պատասխանը պարզագույնն է՝ պետք է սիստեմ ստեղծել ու բարի կամք ունենալ միջավայրը ոչնչացնելու։ Սիստեմը ունի գործողության սկզբունքներ, ոճ եւ վերոհիշյալ բարի կամքի առկայության դեպքում հրաշալի աշխատում է։ ՍԻՍՏԵՄԸ ԿԱ։ ՀՀ կառավարության ամբողջ համակարգը, հանրապետական կ-ի ողջ գործունեությունը միջավայրի ոչնչացմանն է ուղված եւ էֆեկտիվ է գործում։ Մ. Մ. ավելին

  • Վեցերորդ էջ
  • Սեմինար Հերթական պատժամիջոցը լրատվամիջոցների դեմ

    Վերջին շրջանում լրագրողների հանդեպ բռնությունների թվի նվազման միտում է նկատվում, սակայն դրան զուգընթաց աճում են լրատվամիջոցների դեմ հարուցված դատական հայցերը։ Մելանյա Ծառուկյան ավելին

  • Հայերն ու Սոբչակները Սոբչակը կրկին հետապնդվում է, փնտրվում են Սոբչակներ

    Նախորդ համարներում մենք ադրադարձել էինք հայտնի հաղորդավարուհի եւ արդեն ինչ-որ չափով քաղաքական գործիչ Քսենյա Սոբչակի նկատմամբ ռուս իշխող ուժերի կողմից իրականացվող «պատժամիջոցներին»։ Օրերս հանրահայտ շիկահերի պրոֆեսիոնալ գործունեության ոլորտում եւս մեկ «օդ» փակվեց։ «Տե-Էն-Տե» հեռուստաընկերությունում Սոբչակն աշխատում էր մոտ 8 տարի` վարելով հայտնի «Դոմ-2» ռեալիթի շոու նախագիծը իր մյուս երկու կոլեգաների հետ միասին։ Նատալյա Հովսեփյան ավելին

  • Elit life Օրվա լոտ «Քրիսթի»-ից

    Արվեստի այս գործերը ներկայացված են որպես չինական մանրանկարչության բարձր ցուցանիշի նմուշներ։ Հայտնի է, որ այս ծաղկամանները երկար ժամանակ գտնվել են աշխարհի մի շարք թանգարաններում, իսկ այժմ կարող են հայտնվել խոշորագույն կոլեկցիոներներից մեկի անձնական հավաքածուում, չէ որ նախնական գինը վերջնականից աճուրդային բիզնեսում բավականին տարբերվող է։ ավելին

  • Յոթերորդ էջ
  • Գիրք, որ միշտ քեզ հետ է Ընթերցանությունը մեր օրերում

    Ժամանակի ընթացքում ամեն բան փոփոխության է ենթարկվում։ Փոխվում է նույնիսկ մնայունը` հարմարվելով նոր իրողություններին։ Գրքի եւ ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը, զանգվածային լրատվամիջոցներով ու առօրեական թոհուբոհով ողողված աշխարհում, անցյալի համեմատ` կտրուկ նվազել է։ Ա. Մ. ավելին

  • Լուր Սահմանադրության տոնը, որ դեռ մեզ հետ չէ . ճակատագրի՞ մեղքով, թե՞ «սրբագիծ դիմագծերի»

    Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է, սակայն տոնի զգացողություն չկա, որովհետեւ ամեն քայլափոխի ոտնահարվում են մարդու, քաղաքացու տարրական իրավունքները, որովհետեւ իրենք իրենց օրենքից բարձր դասողների համար Սահմանադրությունը շարունակում է մնալ ընդամենը մի չկարդացված գիրք։ Մելանյա Ծառուկյան ավելին

  • Լուր Օբաման առյուծի պես կպաշտպանի

    Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը շնորհավորել է ԱՄՆ-ին` Անկախության օրվա կապակցությամբ։ Պերեսը հուլիսի 4-ին մասնակցել է Իսրայելում ԱՄՆ-ի դեսպան Դեն Շապիրոյի կազմակերպած տոնական արարողությանը, որտեղ համոզմունք է հայտնել, որ «Օբաման առյուծի պես կպաշտպանի Իսրայելին, եթե Իսրայելի ազգային անվտանգությանը որեւէ վտանգ սպառնա»։ Ա. Մ. ավելին

  • Լուր Մինսկում հանկարծ փափուկ խաղալիքներ են հայտնվել

    Բելառուսցի զինվորականներն ու բելառուսական լրատվամիջոցներն անհանգստացած են երկրի մայրաքաղաքում արտասահմանյան արջուկ խաղալիքների «ներխուժման» մասին լուրերով։ Տեղի ունեցած միջադեպի մասին հաղորդել է շվեդական The Local պարբերականը, որի համաձայն` Բելառուսի օդային տարածքում է հայտնվել օտարերկրյա մի օդանավ, որը ցած է նետել հազարավոր փափուկ խաղալիքներ` ի պաշտպանություն խոսքի ազատության։ Ա. Մ. ավելին

Ծառայություններ

Արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5 5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19 19 19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31