03.03.2017 07:58 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Բուրաստան

Բյութի-թրենդ. դեմքի խնամքի սթար-միջոցները

Բյութի-թրենդ. դեմքի խնամքի սթար-միջոցները

Գիտական հետազոտությունների երկար տարիներ, հազվադեպ բաղադրիչներ եւ արտոնագրված ֆորմուլաներ. այս ամենը ոչ միայն պարզապես քայլեր են, այլ նաեւ երաշխիքի արդյունք են։ Իրենց արդյունավետությունն ապացուցած բյութի-միջոցները տարիներ շարունակ վաճառքի լավագույններն են, որոնք ապացուցել են իրենց լինելու կարեւորությունն ու բյութի- ոլորտում անմրցակցությունը։ Ներկայացնում ենք դեմքի խնամքի համար 7 լավագույն բեսթսելլեր-միջոցները։

CHANEL. դեմքի, պարանոցի եւ դեկոլտեի շրջանի համար SUBLIMAGE LA CREME ֆունդամենտալ ռեգեներացնող քսուք։ Աշխարհում խոլորձի ավելի քան 100 տեսակ գոյություն ունի, սակայն միայն մեկն արժանացավ Chanel-ի գիտահետազոտական կենտրոնի փորձագետների ուշադրությանը։ Էքստրակտի 3 տարբեր տեսակ (ծաղիկներ, պտուղներ, յուրահատուկ մոլեկուլներ) ստանալով` գիտնականները դրանք ավելացրել են Sublimage La CrՌme-ի մեջ։ Մեկ քսուքը լուծում է ամրության եւ փայլի կորստի, լայնացած ծակոտիների, կնճիռների եւ պիգմենտացիայի խնդիրը։ 11 տարվա ընթացքում քսուքի ավելի քան 1,6 մլն սրվակ է վաճառվել։ Այն ունի հյուսվածքի 3 տարբերակ (թեթեւից մինչեւ հագեցած) եւ ունիվերսալ է, ուստի օգտագործել կարելի է առավոտյան եւ երեկոյան։

CLARINS. Double Serum ինտենսիվ գործողությամբ երիտասարդացնող կրկնակի շիճուկ։ 1985 թվականին Clarins-ը 2 շիճուկներից հավաքածու է թողարկել, որոնք իմիտացնում են մաշկի հիդրա-լիպիդային պաշտպանիչ ժապավենը։ 27 տարի անց եւ 6 ափգրեյդներից հետո 2 հյուսվածքով Double Serume-ի հարմար սրվակ է թողարկվել. հյուսվածքները հանդիպում են անմիջապես դեմքի վրա։ Երկու տասնյակ (բանանի, կանաչ թեյի, պերիլայի, մակադամիի եւ այլ օրգանիկ էքստրակտներ) բուսական էքստրակտները վերականգնում են մաշկի 5 ֆունկցիաները, որոնցից կախված են երիտասարդությունն ու գեղեցկությունը. խոնավացում, սնուցում, թթվածնով հագեցվածություն, պաշտպանություն, վերականգնում։ Թարմ բույրով յուղոտ շիճուկը հարմար է 25+ տարիքի դեմքի համար։ Double Serume-ի վրայից քսուքն ավելի հարթ է նստում եւ չի ծորում։ Միջոցը նկատելիորեն նեղացնում է ծակոտիները, հարթեցնում է կնճիռներն ու հավասարեցնում դեմքի տոնը։

LANCOME. Advanced Genifique երիտասարդության խթանիչ։ 2009 թվականին Lancome-ը ներկայացրել է իր Genifique երիտասարդության առաջին խթանիչը, որը միանգամից ընդգրկվել է միլիոնավոր կանանց ամենօրյա բյութի-արարողությունների մեջ։ Չորս տարի անց  լույս է տեսել Advance Genifique սուպեր-տարբերակը։ Genifique արտոնագրված կոմպլեքսով եւ պրոբիոտիկներով այս շիճուկը պաշտպանում ու ակտիվացնում է մաշկի երիտասարդության 10 ախտանշանները. հավասար տոն, փայլ, թարմություն, մաքրություն, հարթ տեսք, ձգվածություն, խտություն, էլաստիկություն, կնճիռների բացակայություն, օգնում է սինթեզավորել երիտասարդության պրոտեինները։ Արդյունքը նկատելի է օգտագործումից մեկ շաբաթ անց։ Շիճուկը դեմքի մաշկը պաշտպանում է ցերեկային ժամերին։

GUERLAIN. Abeille Royale Daily Repair Serum համալիր երիտասարդացնող շիճուկ։ Guerlain-ի մաշկի խնամքի առաջին միջոցը դարձել է նուշա-մեղրային մածուկը։ Ավելի քան մեկ դար անց ամինաթթուներով, միկրոէլեմենտներով եւ ֆրուկտոզայով մեղրաբուծության հարուստ միջոցները մեծ դեր են խաղում բրենդի խնամքի միջոցներում։ Abeille Royale շիճուկի հիմքում ֆրանսիական Ուեսանում Guerlain-ի սեփական մեղվանոցի սեւ մեղվի մեղրն է։ Ուեսանյան մեղրին մեղվանոցի ամենաթանկարժեք նյութն է ավելացրած՝ հագեցած մատտ կաթը։ Շիճուկը բուժում է դերմայի միկրոկտրվածքները, որոնք մաշկի ծերացման են հանգեցնում։ Խոնավացնող ու ձգող գելում առկա են մեղրի կոնցենտրատով բազմաթիվ միկրոգնդակներ։ Ակտիվ բաղադրիչները ազատվում են դոզատորը սեղմելու ժամանակ. գելը ներծծվում է արագ, կպչուն ժապավեն չի թողնում։

BIOTHERM. AQUASOURCE SPF 15 քսուք։ Biotherm-ի թերմալ պլանկտոնով Life Plankton ֆիրմային բաղադրիչով արտոնագրված կոմպլեքսը գնահատվում է վիտամինների օվերդոզաների, միներալների եւ ամինաթթուների համար։ Ծովի ֆլորային օգնում է մաննոզա հզոր խոնավացնող բաղադրիչը։ Իրար հաղորդակցելով, նրանք, օգտագործելուց հետո,  7 ժամվա ընթացքում ապահովում են խոնավացման մաքսիմալ մակարդակը, իսկ թեփոտվածությունն ու ձգվածության կորուստը ակնթարթորեն հարթեցվում են։ Քսուքը հարմար է անգամ զգայուն մաշկի համար։ Այն պաշտպանում է արեւից` առանց մաշկին սպիտակ հետքեր թողնելու։

CAUDALIE. BEAUTY ELIXIR դեմքի գեղեցկության ջուր։ Caudalie-ն իր ջուրն առաջին անգամ թողարկել է 20 տարի առաջ։ Ֆրանսիական բրենդի հիմնադիրը ջրի բաղադրատոմսը գտել է  Սենայի ափի բուքինիստի խանութում։ XVI դարի ձեռագրում բացահայտվում էր Հունգարիայի թագուհու երիտասարդության էլիքսիրի գաղտնիքը։ Ֆորմուլան արդիականացնելով՝ Մաթիլդան  աճեցրած խունկի, ֆլերդօրանժի, զմուռսի, խնկունիի, պղպեղային անանուխի եւ վարդի հետ  խաղողի ջրի հիմքի վրա կոկտեյլ է ստեղծել։

SHISEIDO. մաշկի էներգիան վերականգնող ULTIMATE կոնցենտրատ։ Մաշկը սեփական իմունային համակարգ ունի, որը պաշտպանում է շրջակա միջավայրի, սթրեսի եւ ծերացման ազդեցությունից։ Թույլ դիմադրողականությունը հանգեցնում է ծերացման, կնճիռների առաջացման։ Հատուկ Ultimate Complex-ը ստեղծված է 3 կարեւոր էլեմենտների հիմքի վրա` վարդի ջուր, Aqua-in-Pool եւ Չ-գլյուկանի արտոնագրված խոնավացնող կոմպոնենտ։ Նրանց ազդեցությունը ուժեղացնում է հակաօքսիդանտ եւ հակաբակտերիալ բուսական էքստրակտները։ Այսպես, կոնցենտրատը թույլ չի տալիս մաշկին ժամանակից շուտ ծերանալ։ ն ու Սերժ Սարգսյանին անընդհատ հիշեցնելն է իրենց ոճրագործության մասին»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30