10.11.2017 11:31 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատառիկներ Facebook-ից

Պետրոս Ղազարյան. «Սաուդյան Արաբիան կոռուպցիայի դեմ համակարգված պայքարը իջեցրեց անձերի մակարդակի։

Նախ պետք էր ռազմավարություն մշակել, ապա մարտավարություն, հակակոռուպցիոն օրենքներ ընդունել, հանձնաժողովներ ստեղծել, այնուհետ հնգամյա ծրագիր մշակել, հայտարարագրերը խստացնել, միանալ բոլոր հնարավոր կոնվենցիաներին, ներգրավել ընդդիմությանը ու քաղհասարակությանը, ուսումնասիրել միջազգային փորձը... Իսկ սրանք բռնեցին ու ձերբակալեցին գողերին»։

* * *

Վահրամ Թոքմաջյան. «Ամենազավեշտալին այն է, որ տարկետման իրավունքի վերացման հիմնական ջատագովներից ոչ մեկը չի ծառայել բանակում։ Սա Հայաստանն է եւ վե՛րջ»։

 * * *

Իզաբելլա Աբգարյան. «Տպավորություն ունեմ, թե շատ քչերն են գիտակցում, որ պատերազմի մեջ ենք։ Ըստ այդմ, պիտի երկրի համար առաջնայնությունները սահմանվեն։

Երբ ապագա ֆիզիկոս, ինժեներ, ծրագրավորողներն են ահազանգում, որ իրենց գիտությունից երկու տարով կտրելը վնաս է պետությանը, դեռ փորձում եմ հասկանալ։

Բայց երբ դա անում են ապագա բանասերները, պատմաբանները, քաղաքագետները, փիլիսոփաները ու նման այլ մասնագիտություն ընտրածները, դա ցինիզմ է։

Ինքս լինելով հումանիտար կրթությամբ մարդ, պաշտելով պատմությունը, հոգեբանությունը ու բանասիրությունը, հասկանում եմ, որ երկրիս առաջնային պահանջներին չեմ համապատասխանում։

Հատկապես, երբ երեխայիս տարեկիցներն են այսօր խաղաղ կյանքս ապահովում, հնչյունների, արմատների, փիլիսոփայական դպրոցների ու արքաների կյանքի մասին գիտելիքներս երկրիս ու այն պահող զինվորների մատից մի փուշ անգամ չեն հանի»։

 * * *

Հարություն Մնացականյան. «Երեկ տեսա` Ճամբարակի գործող քաղաքապետը չի վերընտրվել։ Անկեղծ ասած միշտ հիացել եմ իրենով, ցանկացած ճամբարակցու համար մինչեւ վերջ պայքարող կերպար էր։ Պանրի պատմությունը կհիշեք։ Մի քանի ամիս մարդը բախեց ՀՀ-ում բոլոր հնարավոր դռները՝ լրատվականներից սկսած մինչեւ նախարարություններ։ Երբ գյուղնախարարությունից համարս տվել էին, զանգահարել ուղղակի խնդրում էր, որ գամ միասին մի լուծում գտնենք, իմ տրանսպորտային ծախսերը կհոգա, միայն թե գամ։  Արդյունքում նրա շնորհիվ վաճառվեց եւ գյուղացիներին վերադարձվեց 48 միլիոն դրամ։ ԴԱՀԿ-ի հետ կապված մինչեւ վերջ պայքարեց։ Եթե նրա սրտացավ վերաբերմունքը չլիներ, հաստատ ամեն ինչ այլ վերջաբան կունենար։ Հուսանք նոր քաղաքապետն ավելի նվիրված կլինի»։

 

* * *

Գոհար Հակոբյան. «Ես բանվոր մարդ եմ՝ լրագրող։ Սպանեք ինձ, բայց ես չեմ հասկանում ժուռնալիստի գիտնականը։Կարող եք ինձ Լինչի դատաստանի ենթարկել, բայց լիքը գիտնական լրագրող գիտեմ, որ կյանքում մի նյութ գրած չկան»։

 * * *

Ռոբերտ Մելքոնյան. «Չէի կարող չգրել 5500 հաստիք կրճատելու մասին։  Օպտիմալացմանը անդրադարձել եմ, իսկ հիմա այդ կրճատվող «ոչ լավագույնների»՝ ոչ ուսուցիչների, ոչ բժիշկներ մասին։ Իսկ ով է որոշելու, թե ո՞վ է լավը, ով ոչ։ Ի՞նչ սկզբունքով։ Խիստ՝ շատ խիստ, կասկածում եմ օբյեկտիվությանը։ Ինչպես աշխատանքի են ընդունում պրոտեկցիայով, ծանոթ-բարեկամներով, փողով, շահով, «բարտերով», այնպես էլ ոչ օբյեկտիվ կրճատելու են «ոչ ուսուցիչներին, ոչ բժիշկներին» եւ մյուսներին առհասարակ։ Որոնք անտեր են։ Դե եթե այդպես է, սկսեք վերեւներից՝ ոչ նախարարներից, ոչ տեղակալներից, ոչ վարչության պետերից եւ մյուսներից ու ոչ օպտիմալ կառուցվածքից։ Եվ ի վերջո աշխատատեղե՛ր ստեղծեք, լա՞վ»։

* * *

Մարինե Մանուչարյան. «Ամենայն հարգանքով, բայց «մի տարեք ծառայելու, որ գիտությամբ զբաղվենքն» ու «բա չեն տարել, ինչի գիտնականներ չենք տվելը» նույն հարթության վրա գտնվող անհեթեթ փաստարկներ են։ Երբ որ ՀՀ-ն իրոք կդառնա գիտելիքահեն պետություն, այդ ժամանակ անկախ էն փաստից ծառայել ես, թե ոչ, գիտնականներ կլինեն ու կերեւա նրանց արած գործը։ Իսկ քանի դեռ ԲՈՒՀական եւ կրթական համակարգն աշխարհի հետ ոտք չի կարողանում մեկնել, համատարած կոռուպցիայի (որի մաս են կազմում բոլորը, շարքային քաղաքացուց մինչեւ չինովնիկ) մեջ թաթախված լինելու պատճառով, ուզումա բոլորին թողեն սովորել, մեկա գիտությունը չի զարգանալու։

Սրանք երկու տարբեր դիսկուրսներ են ու արհեստականորեն իրանց միախառնել պետք չէ։ Փոխարենը հասկանալ է պետք, թե որո՞նք են ՊՆ առաջնահերթությունները ՀՀ սահմանների ապահովման համար, որն է ՀՀ տեսլականն էդ սահմանների ապահովման անհրաժեշտությունը քչացնելու ուղղությամբ, այլ կերպ ասած, բուն կոնֆլիկտի լուծման ուղղությամբ, եւ վերջապես որն է էս Հայաստան անունով նավի կուրսը։ Իսկ այդ ամենի բանալին կրթական մեծագույն ռեֆորմն է, որը կփոխի այս հասարակության ամբողջ փիլիսոփայությունը, չնայած մարտնչող տգիտության այս հաղթարշավի ֆոնին, շատ դժվար եմ պատկերացնում, թե դա ինչպես կարելի է իրագործել»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30