«Այս օրենքում չկա եւ ոչ մի կոշտ դրույթ, եթե համեմատենք եվրոպական երկրների նույնատիպ օրենքների հետ։ Հասարակությունը պետք է քաղաքացիներին զերծ պահի ծայրահեղականության դրսեւորումներից,-Պուտինի խոսքերը մեջբերել է «Ինտերֆաքսը»։-Միեւնույն ժամանակ քաղաքացիները ազատ կամարտահայտության իրավունք պետք է ունենան»։
Ռուսաստանի` մարդու իրավունքների եւ քաղաքացիական հասարակության խորհրդի նախագահը Պուտինին է փոխանցել ոչ կառավարական կազմակերպությունների` այս օրենքի վերաբերյալ մտահոգությունը։ Այս կապակցությամբ ՌԴ նախագահը հավաստիացրել է, որ օրինագիծը ստորագրելուց առաջ ուշադիր ուսումնասիրել է Պետդումայի տրամադրած նյութերը։
«Ուսումնասիրելով այլ եվրոպական երկրների` Գերմանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի նմանօրինակ օրենքները` ակնհայտ դարձավ, որ մեր օրինագծում չկա ավելի կոշտ դրույթ»,-ասել է նա։