24.11.2017 07:57 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

Բոլոր դեպքերում՝ կարեւոր է

Երեկ ՀԱԿ վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանը անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության մասին համաձայնագրին, որը նախատեսվում է ստորագրել նոյեմբերի 24-ին՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում՝ նշելով, որ այն կարեւոր է Հայաստանի համար եվրոպական ինստիտուտներին մոտ գտնվելու առումով։

«Այդ համաձայնագիրը փոխարինելու է դեռեւս 1996թ. Հայաստանի ու Եվրամիության միջեւ ստորագրված փաստաթղթին։ Մենք ԵՄ հետ համագործակցում ենք 20 տարվա վաղեմության փաստաթղթի շրջանակներում։ Այն ստորագրվել էր 10 տարվա համար, բայց կողմերը ստիպված էին երկարաձգել այն։ Երկկողմ հարաբերությունները կարգավորած փաստաթուղթը բավական հնացած է եւ գոնե այս առումով շատ կարեւոր է, որ ստորագրելու ենք արդիական փաստաթուղթ։ Այս փաստաթուղթն իր խորությամբ թեեւ զիջում է Ասոցացման համաձայնագրին, ամեն դեպքում համապարփակ է եւ արտացոլում է երկկողմ հարաբերություններն ու դրանց մակարդակը։ Այն նաեւ նախանշում է երկխոսություն ու համագործակցության զարգացում տարբեր ոլորտներում։ Կարեւոր է նաեւ, որ այս փաստաթղթով Հայաստանը ստանձնում  էպարտավորություններ, մեր օրենսդրությունը որոշ ոլորտներում մոտեցվելու է եվրոպականին»,- ասել է Վ. Կարապետյանը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
  1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31