01.12.2017 13:40 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատառիկներ Facebook-ից

Արթուր Ղազինյան. «Ռուսաստանի 1-ին պետական, հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված այս հաղորդման մասին շատ է խոսվել, քննադատվել, գրվել։ Բայց, ըստ իս, ուշադրությունից վրիպել է 1 կարեւոր հանգամանք. ազգությամբ հայ, գոնե հայկական անուն եւ ազգանուն ունեցող, կնոջ ներկայությամբ ռուսի կողմից հայտարարվում է Արցախի ադրբեջանական լինելու մասին, որին հակադարձում է ազգությամբ լեհ փորձագետը` հռչակելով Արցախը Հայկական, իսկ շարունակելով Ռուսաստանին մեղադրում Ադրբեջանին հարձակողական զենք մատակարարելու եւ հայերի հանդեպ դավաճանության մեջ։

Ազգությամբ հայ Կարինե Գեւորգյանը լռում է Արցախի մասին եւ խոսում Ռուսաստանի կողմից Հայաստանին եւ Ադրբեջանին իր քաղաքականությունը բացատրելու անհրաժեշտության մասին։

Կարինե Գեւորգյանը արտացոլում է այն ՌՈՒՍԱՀՊԱՏԱԿ հայերին, որոնք կորցրել են իրենց ազգությունը, դեմքը, հոգին, դարձել են գործիք օտար պետության ձեռքին, եւ մենք` Հայաստանում բնակվող հայերս, պատանդ ենք մնացել այս անհայրենիք «հայերին», մեր՝ Հայաստանի շահերից բխող քայլ անելուց առաջ մտածում ենք սրանց անվտանգության մասին ու արդյունքում կորցնում նորմալ, քաղաքակիրթ ու զարգացած պետություն դառնալու լուրջ հնարավորություններ»։

* * *

Լեւոն Բարսեղյան. «Էն, որ իշխանությունների գործը մենք ենք անում ու իրենց ենք վճարում, որ անեն էդ գործը ու չեն անում, էդ գիտեինք։

Հիմի էլ ջրմուղն է հոգնել սեփական գործերից, մարդկանց ասում է՝ ցուցանիշ նկարեք ու ուղարկեք, պատկերացրի՞ք։ Էն, որ աստղաբաշխական գներով ջուր են ծախում վրեքս, պարբերաբար վթար ու ընդհատում է, որակի մասին չխոսենք՝ քիչ է, հիմի էլ պտի «վայբեր» ունենան մարդիկ, նկարել իմանան, հավես ունենան ու իրենց գործն անեն։ Ալարում ե՞ք,  ելեք Կիեւյան, տեսեք ինչ հարմար եղանակ կա մեզնից ազատվելու»։

* * *

Զոհրապ Եգանյան. «3-4 օր Ծաղկաձորը 7 օր Եգիպտոս է՝ ավիատոմսը ներառյալ»։

* * *

Վահագն Սարոյան. «2007-2016 թվականներին Հայաստանում պաշտպանվել են 445 դոկտորական, 5032 թեկնածուական ատենախոսություններ։ Սակայն, ըստ ՀՀ ԿԳ նախարարի, 445 դոկտորներից միայն 191-ն է մնացել գիտության ոլորտում կամ 42.9%-ը, իսկ թեկնածուներից 646-ը՝ կամ 12.8%-ը։ Թվերն ինքնին խոսում են այն մասին, որ նոր օրենքի բողոք առաջացրած բաղադրիչը լիովին արդարացված է»։

* * *

Զարա Սարգսյան. «Black Friday-ի «զեղչերի» վերաբերյալ. այցելել եմ Երեւան մոլ։ Խանութներից մեկում մի կոշիկ կա, որը միշտ, ամեն այցելելուց պարտադիր վերցնում եմ ձեռքս ու գնին նայում, արժե 35.000 դրամ։ Այսօր՝ «զեղչային» օրով, արժեր 75.000 դրամ, ու վրան էլ փակցրած՝ 20% զեղչ։

Բայց միեւնույն է՝ մարդիկ թալանում են խանութները, հո չեն թալանում՝ իրենք իրենց համոզելով, որ զեղչերն իրական են»։

* * *

Սուրեն Սարգսյան. «Խոջալուի դեպքերին նվիրված համերգ ԱՄՆ Պետդեպում։ Ուզում եմ հասկանալ, թե իմաստը ո՞րն է ԱՄՆ Պետդեպի դահլիճում համերգ կազմակերպել՝ նվիրված Խոջալուի դեպքերին։ Եթե զուտ մշակութային միջոցառում է, ադրբեջանական պրոպագանդան հանեք։

Չեմ ուզում բացասական միտում տեսնել, բայց եթե Հայաստանի մասին ԱՄՆ-ում փայլուն պատկերացնող 50-60 մարդ կա, ապա կեսը այդ շենքում են։ Չնայած կազմակերպիչը հենց Պետդեպը չէ, դահլիճ տրամադրողն է ինքը, բայց կոնտենտը նայում են չէ՞ դահլիճը տալուց առաջ, կարողա գալիս՝ ահաբեկչությունա քարոզում։ Խոսքի ազատությունը՝ խոսքի ազատություն, բայց տարածք տրամադրելը արդեն ուրիշ բան է նշանակում, Ալիեւի ելույթն էլ ՄԱԿ-ում լսել եք։

Դրա համար հույս ունեմ կազմակերպիչները շատ չեն խորացել թեմայի մեջ, քանի որ համերգի մասին հայտարարությունը Իրանի ԱԳ նախարարի Հայաստան այցի օրն է տարածվել, ու սաղ դրանով խառնվում է։

Այդուհանդերձ դահլիճը Պետդեպինն է, իրավունքը` նույնպես։ Եթե համերգը կայանա, կարող եմ միայն առաջարկել հաջորդիվ կազմակերպել «Արցախի Ձայներ» համույթի համերգը նվիրված Հայոց ցեղասպանությանը՝ նույն դահլիճում։ Հետաքրքիր է` կթողնե՞ն»։

* * *

Էդիկ Բաղդասարյան. «Այսօր մի ծեր կին դեղատանը բարձրաձայն դրամներն ու օրերն էր հարմարեցնում ճնշման ինչ-որ դեղեր գնելիս։ Չէր կարողանում հերիքացներ ունեցած փողը դեղերին։ Հետո ասաց, լավ էն մեկից մի տվեք, հաջորդ թոշակին էլ էդ մեկից կառնեմ։ Աշխատողն ասաց, բայց դրանք իրար հետ պիտի խմեք։ Ասաց՝ լավ դե թոշակին բան չի մնացել, կեսն էլ էդ ժամանակ կառնեմ։ Թոշակառուների թոշակները նույնիսկ դեղերին չի հերիքում, ձմռանն էլ տները չեն կարողանում տաքացնել։

Այսքան քաղաքական ուժեր կան, ու ոչ մեկը աղքատների շահերը չի էլ փորձում ներկայացնել։ Թերսնվող երեխաներ, թոշակառուներ»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30