04.05.2018 04:18 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ինչ ենք դիտելու

Մայիսյան կինոպրեմիերաները. կինոինդուստրիալ մրցակցություն

«Գեղեցկուհին հրեշի համար»
«Գեղեցկուհին հրեշի համար» .

Գարնանային տաք եղանակն ու ամսվա երկար հանգստյան օրերը կինոպրեմիերաները դիտելու լավագույն ժամանակն է։ Այս ամիս մի քանի երկար սպասված նախագծերը վերջապես կհայտնվեն մեծ էկրաններին, բազմաթիվ A-կարգի դերասանների մասնակցությամբ՝ Նիկոլ Քիդման, Էլ Ֆանինգ, Ջենիֆեր Լոուրենս, Շառլոտա Ռեմփլինգ, Քրիշտիանու Ռոնալդու, Եվա Լոնգորիա, Մարգո Ռոբի, Ջորդան Դան, Ռայան Ռեյնոլդս, Ամանդա Սեյֆրիդ, Էլիզաբեթ Օլսեն, Սկառլետ Յոհանսոն, Քրիս Էվանս, Քրիս Հեմսվորթ, Ռոբերտ Դաունի կրտսեր, Բենեդիկտ Քեմբերբեթչ, Զոուի Սալդանա եւ այլք։

Ֆիլմերի վերնագրերի ոչ ուղիղ թարգմանությունը պաշտոնապես պայմանավորված է թարգմանվող լեզվի իմաստային առանձնահատկություններով եւ ավանդույթներն ու դավանանքը հաշվի առնելով։ Ֆիլմարտադրողները շարունակում են մարկետինգային տակտիկա կիրառել` պրեմիերաները նշանակելով նույն օրերին, ինչ մրցակիցները։ Ժամանակն է զբաղեցնել նստատեղերը կինոթատրոններում, հեռուստացույցի կամ համակարգչի առջեւ եւ դիտել որակյալ կինո։

03.05 - «Վրիժառուները. Անվերջության պատերազմ»/ Avengers։ Infinity War

Այս անգամ Վրիժառուների թիմին միացել են Բժիշկ Սթրենջը, Սեւ Հովազը եւ Գալակտիկայի Պահապանները։ Արդեն սիրված բոլոր պերսոնաժները միավորվում են ընդդեմ Տանոսի։ Միջգալակտիկական տիրանը մտադիր է անհավանական ուժի արտեֆակտերի ամբողջական կոմպլեկտ հավաքել, որի օգնությամբ նա իրականությունը կարող է փոխել ըստ ցանկության։ Դեռեւս երբեք Երկիր մոլորակին նման վտանգավոր թշնամի չէր սպառնացել... Դերերում՝ Կարեն Գիլան, Էլիզաբեթ Օլսեն, Թոմ Հոլանդ, Չեդվիկ Բոուզման, Սկառլետ Յոհանսոն, Քրիս Էվանս, Քրիս Հեմսվորթ, Ջոշ Բրոլին, Սեբաստյան Սթեն, Ռոբերտ Դաունի կրտ., Թոմ Հիդլսթոուն, Զուի Սալդանա, Քրիս Պրեթ, Բենեդիկտ Քեմբերբեթչ, Իդրիս Էլբա։

03.05- «Սոբիբոր»/ հՏոՌոՏՐ

Ֆիլմը հիմնված է իրական պատմության վրա, որը տեղի է ունեցել Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Լեհաստանի տարածքում` «Սոբիբոր» նացիստական մահվան ճամբարում։ Սյուժեն պատմում է մարդկանց մասին, ովքեր կարողացան հետ մղել վերացնող անհոգի մեքենան։ Դերերում՝ Կոնստանտին Խաբենսկի, Քրիստոֆեր Լամբերտ, Ֆելիսե Յանկել, Դայնյուս Կազլաուսկաս, Սերգեյ Գոդին, Գելա Մեսխի, Մարիա Կոժեվնիկովա։

10.05 - «Տաքսի 5»/ Taxi 5

Սագայի 5-րդ մասում ուշադրության կենտրոնում նախկին կոմիսար Ժիբերն է, ով հասցրել է Մարսելի ամենաանհեթեթ քաղաքապետը դառնալ։ Այս անգամ Ժիբերը մայրաքաղաքից տեղափոխված իր նորակոչիկ Սիլվանա Մարոյին հրահանգում է Ferrari-ում լուծել իտալական բանդայի հետ հարցերը։ Խնդիրը լուծելու համար քոփ եւ անգերազանցելի վարորդ Սիլվանան միանում է իր շեֆի զարմուհուն, ում բաժին է հասել քեռու հանրահայտ սպիտակ տաքսին, սակայն՝ ոչ տաղանդը։ Դերերում՝ Սալվատորե Էսպոզիտո, Ֆրանկ Գասթամբիդ, Սաբրինա Ուազանի, Բեռնար Ֆարսի, Մալիկ Բենթալհա, Սիսի Դյուպարկ։

10.05 - «Հիստերիա»/ Delirium

Սարսափ ֆիլմի գլխավոր հերոսը հոգեբուժարանի նախկին հիվանդ է։ Բուժման կուրսն անցնելուց հետո նա վերադառնում է իր շքեղ առանձնատուն, որը նրան բաժին է հասել ծնողներից, եւ որը նրա հիշողության մեջ բազմաթիվ մանկական վառ հիշողություններ է արթնացնում։ Ամեն ինչ կարգին է ընթանում, սակայն, ժամանակի ընթացքում, տանը տարօրինակ ու վախեցնող բաներ են սկսում պատահել , իսկ գլխավոր հարցը, որն ինքն իրեն տալիս է տղամարդը՝ արդյոք իրական են այս իրադարձությունները, թե՞ տեղի ունեցածը, պարզապես, նրա երեւակայությունների արդյունքն է։ Դերերում՝ Թոֆեր Գրեյս, Ջենեզիս Ռոդրիգեզ, Պատրիշիա Քլարկսոն, Քալեն Մուլվեյ, Ռոբին Թոմաս, Դեյզի Մակ-Քրեկին։

10.05 - «Գեղեցկուհին հրեշի համար»/ Mary Shelley

Ժապավենը պատմում է Մերիի մասին, ով սիրահարվել է արդեն ամուսնացած գրող Փերսի Շելիին։ Թեպետ աղջիկը շատ լավ հասկանում է, որ Փերսիի հետ սիրավեպը նրան հասարակության աչքերում մերժված կդարձնի, սակայն չի կարող դիմակայել սեփական զգացմունքներին։ Այն ժամանակ նա դեռ չի պատկերացրել, որ հենց այս բուռն հարաբերությունները կդրդեն Ֆրանկենշթեյնի մասին իր ամենահայտնի վեպը գրելուն, իսկ աշխարհը նրան կճանաչի որպես Մերի Շելի։ Դերերում՝ Էլ Ֆանինգ, Մեյսի Ուիլյամս, Դուգլաս Բուտ, Բել Պաուլի, Ջոան Ֆրոգաթ, Սթիվեն Դիլեյն, Թոմ Սթերիջ, Բեն Հարդի։

10.05 - «Անոն»/ Anon

Թրիլերի գործողությունները զարգանում են ապագայում։ Հասարակությանն ամբողջությամբ հսկում է պետությունը. այստեղ տոտալ վերահսկողություն է տիրում, բնակիչները զրկված են անձնական կյանքից եւ որեւէ իրավունքներից։ Թվում է, թե այս աշխարհում ոչ ոք չի կարող օրենք խախտել կամ սխալ գործել, սակայն ինչ-որ պահի դետեկտիվ Սոլ Ֆրիլենդը ծանոթանում է մի աղջկա հետ, ով գրանցված չէ տվյալների բազայում։ Հենց այդ պահից Ֆրիլենդը բացում է նոր դարաշրջանի հանցավոր աշխարհի դարպասները։ Դերերում՝ Կլայվ Օուեն, Ամանդա Սեյֆրիդ, Կոլմ Ֆիոր, Սոնյա Ուոլգեր, Մարկ Օ'Բրայեն, Ջո Փինգ, Իդո Գոլդբերգ, Սեբաստյան Պիժո։

17.05 - «Դեդփուլ 2»/ Deadpool 2

Այս անգամ Դեդփուլը ստիպված է նեղություն քաշել՝ նրա կյանք է ներխուժում սպանիչ միսիայով սուպերզինվորը, որը ստիպում է կարմիր տրիկոյով հումորիստին մտորել ընկերության, ընտանիքի եւ այն մասին, թե ով է իրական սուպերհերոսը։ Զուգահեռ նա ստիպված կլինի տասնյակ չարագործների դեմ պայքարել։ Դերերում՝ Մորենա Բակարին, Թի Ջեյ Միլեր, Ջոշ Բրոլին, Ռայան Ռեյնոլդս, Բիլ Սքարսգարդ, Բրիաննա Հիլդեբրանդ, Թերի Կրյուս։

17.05 - «Վերջնականը»/ Terminal

Ֆիլմը պատմում է անգլիական կրիմինալի մասին։ Գլխավոր հերոսուհի Էննին հանդես է գալիս տարբեր ամպլուաներով, որոնց տակ թաքցնում է իր հոգեպատիկ էությունը։ Երկու վարձկան քիլլերների բախտը չի բերում. նրանք ուղեւորվում են դեպի նոր հանձնարարություն եւ պատահական կամ ոչ պատահական հանդիպում են Էննիին։ Աղջիկն այլ պլաններ ունի հանցագործների նկատմամբ, որոնց նա, մանիպուլյացիաների օգնությամբ, դաժան խաղի մեջ է ներքաշում։ Դերերում՝ Մարգո Ռոբի, Սայմոն Փեգ, Մայք Մայերս, Մաքս Այրոնս, Մեթյու Լյուիս, Ջեքսթեր Ֆլեթչեր, Կատարինա Չաս, Ջորդան Դան։

17.05- «Նավակողից դուրս»/ Overboard

Կոմեդիայի կենտրոնում քմահաճ փլեյբոյ-միլիոնատեր Լեոնարդոն է, ում կյանքը բաղկացած է մոդելների մասնակցությամբ անհամար երեկույթներից, որոնք հիմնականում անցկացվում են նրա զբոսանավի վրա։ Մի անգամ Լեոն հայտնվում է նավակողից դուրս, իսկ երբ ուշքի է գալիս, ապա ոչինչ չի կարող հիշել։ Այն ժամանակ պիցցա առաքող Քեյթը իրականացնում է Լեոյի պատվերը, որոշում է օգտվել առիթից եւ վրեժ լուծել նախկինում փլեյբոյի կողմից թույլ տված կոպտության համար. Քեյթը պնդում է, որ Լեոնարդոն նրա ամուսինն է, երեք երեխայի հայր։ Դերերում՝ Աննա Ֆերիս, Եվա Լոնգորիա, Էուհենիո Դերբես, Էմիլի Մեդիսոն, Ջոն Հաննա, Ջոշ Սեգարա, Մել Ռոդրիգեզ։

18.05 - «Ռոնալդուն ընդդեմ Մեսիի»/ Ronaldo vs. Messi

Վավերագրական ֆիլմում փորձագետները համեմատում են սպորտային ինդուստրիայի երկու հսկաներին՝ այն, թե ինչպես են նրանք դաստիարակվել, կարիերան, տաղանդը, վարպետությունը, դաշտում արդյունավետությունը։ Հավատարիմ երկրպագուները, կոլեգաները եւ նրանց հակառակորդները մասնակցում են թեժ բանավեճին, եւ այս ամենը պարզելու համար է, թե ով է նրանցից լավագույնը։ Դերերում՝ Քրիշտիանու Ռոնալդու, Լիոնել Մեսի, Դեվիդ Բեքհեմ, Ժերար Պիկե, Ալեքս Ֆերգյուսոն։

24.05 - «Հան Սոլո. Աստղային պատերազմներ. Պատմություններ»/ Solo։ A Star Wars Story

Կուլտային տիեզերական սագայի սփին-օֆը պատմում է անպարկեշտ, ինքնավստահ եւ նպատակասլաց մաքսանենգ Հան Սոլոյի մասին։ Հանդիսատեսին սպասում են տիեզերական երիտասարդ ճարպիկի եւ Չուբակայի լավագույն ընկերոջ արկածները, որոնցում առկա են տիեզերական հետապնդումներն ու փոխհրաձգությունները։

Դերերում՝ Էմիլիա Քլարկ, Օլդեն Էրենռայք, Ֆիբի Ուոլեր-Բրիջ, Դոնալդ Գլովեր, Տենդի Նյուտոն, Պոլ Բեթանի, Վուդի Հարելսոն, Ջոն Ֆավրո։

31.05 - «Կարմիր ճնճղուկ»/ Red Sparrow

Ժապավենը պատմում է նախկին բալերինայի ճակատագրի մասին, ով, պրոֆեսիոնալ վնասվածքի պատճառով, բախվել է անորոշ ապագային։ Նոր «ես»-ը փնտրելիս նա հատուկ ծառայությունների ստորաբաժանման գաղտնի գործակալ է դառնում։ Սադիստական պատրաստվածությունն անցնելուց հետո հերոսուհին գաղտնի կազմակերպության պատմության մեջ ամենավտանգավոր ու անխիղճ լրտեսի է վերածվում։ Նրա առաջին հանձնարարությունը ԿՀՎ-ի գործակալին գայթակղելն ու ջրի երես հանելն է։ Հերոսուհին պատրաստ էր ամեն ինչի, սակայն ոչ սիրահարվելուն։ Դերերում՝ Ջենիֆեր Լոուրենս, Ջոել Էդհերթոն, Մատիաս Շոնարտս, Շառլոտա Ռեմփլինգ, Մերի-Լուիզ Փարքեր, Կիրան Հայնդս, Ջերեմի Այրոնս։

31.05- «Ինչպես խոսել աղջիկների հետ երեկույթներին»/ How to Talk to Girls at Parties

Ֆիլմը նկարահանվել է ֆանտաստ-գրող, գրաֆիկական վեպերի եւ կոմիքսների հանրահայտ հեղինակ Նիլ Գեյմանի համանուն վեպի հիման վրա։ Գիտաֆանտաստիկ ռոմանտիկ կոմեդիան առաջին սիրո մասին ֆանտասմագորիա է։ Այստեղ են փանկերը, եկվորները, խճճված սյուժեն... Դերերում՝ Էլ Ֆանինգ, Նիկոլ Քիդման, Ռութ Ուիլսոն, Սթիվեն Քեմփբել Մուռ, Ալեքս Շարփ, Մեթ Լուկաս, Էլարիկա Գալահեր, Թոմ Բրուք։

ԴԻՏԵ՜Ք ՈՐԱԿՅԱԼ ԿԻՆՈ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30