08.09.2017 11:14 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատառիկներ Facebook-ից

Վահագն Խաչատրյան. «Երեխային դպրոց չուղարկելու համար ծնողը կարող է տուգանվել 30 հազար դրամով։ Ուրիշ ի՞նչ կարաք անեք, այ ողորմելիներ, եթե ծնողը աշխատանք չունի եւ հնարավորություն չունի նույնիսկ հանապազօրյա հաց վաստակելու, ինչպես եք տուգանելու»։

* * *

Տիգրան Մազմանյան. «Հայրապետյանը խոստացել էր, որ եթե Հայաստանի ազգային հավաքականը ձախողվի, հրաժարական կտա։

Հայրապետյանը խոստացել էր հեռանալ՝ հայտարարելով, որ ստախոս չէ։ Ինչեւէ, ժամեր անց կկայանա Հայաստան-Դանիա հանդիպումը։ Այն միակ հանդիպումը, որ ուզում ես այս հավաքականը պարտվի»։

 * * *

Հայկակ Արշամյան. «Ընդհանրապես կրոնը կամ ազգությունը շահադիտական նկատառումներով կամ բռնի փոխած մարդն ամենաշատն սկսում է ատել իր նախկին հայրենակիցներին ու կրոնակիցներին։ Բազմաթիվ օրինակներ կան պատմության մեջ, ամենադիպուկը ենիչերներն են։

Բայց Հրայր Թովմասյանի նախադեպը կարելի է ներառել քաղաքագիտական դասագրքերում` որպես ինչ-որ չափով քաղհասարակությունից կուսակցական-չինովնիկ, ապա պատգամավոր դարձած մարդ, ով իր արդեն մի քանի տարվա աշխատանքով ուղղակի աշխատում է ՔՀԿ-ների դեմ՝ հատկապես ՀԿ-ներ ու մեդիա դաշտ։ Ու այստեղ ինձ համար ամենահետաքրքիրը Գերմանական տեխնիկական համագործակցություն ընկերության (GIZ) կողմից սկսած 2010-ից այս բարդույթավորված ՀՀԿ «նվիրյալին» որպես իրավախորհրդատու պահելն ու վճարելն է։ Արդեն այնքան է լպիրշացել, որ լրագրողներին հանձնաժողովի նիստից դուրս է հանում սեփական կամոք։ Թե՞ պատվերով նոր դավադիր օրենքներ է սկսել մոգոնել, չգիտի ոնց սղղացնի։ Նաեւ հետաքրքիր է հանձնաժողովի մյուս անդամների կարծիքը մեդիաների դեմ արգելանքի փաստի առթիվ»։

* * *

Վերա Մարտիրոսյան. «Իմ համար մեր հավաքականի անկումը սկսեց, երբ մի քանի տղաների «դավաճան» անվանեցին ու հանեցին թիմից, ու թիմակիցներից ոչ ոք նրանց կողքը չկանգնեց... այդ պահից ի վեր մի բան կոտրվեց»։

* * *

Գուրգեն Ասատրյան. ««Հայաստանը դարձել է ստի, շանտաժի ու խաբեության մի որջ, որտեղ պետություն հասկացողությունը իսպառ բացակայում է ։

Երեկ համացանցում ու մամուլում ամենավերջին հայհոյանքներն էին տեղում ՃՈ աշխատակիցների հասցեին, որոնք ըստ ոմն ասմունքող Լիաննա Զուրաբյանի՝ կանգնեցրել են իր մեքենան ու անօրինական պահանջներ ներակայացրել, արհամարհել նրա մեկ տարեկան մանկահասակ երեխայի լացը։

Այսօր նայում եմ ոստիկանության տարածած տեսանյութը, եւ ի՞նչ...  Ոստիկանության կողմից ոչ մի ավելորդ քայլ, համբերատար մարդիկ բացատրում էին քաղաքացուն, սակայն ինչ-որ լիրբ որոշել է իրեն բարձր դասել օրենքից, քանի որ ինքը ասմունքող է. փաստաթղթեր չտալ, փախչել ու լկտի, փողոցային վարքով սպառնալ ՃՈ աշխատակիցներին։

Հ.Գ. Բոլորը գիտեն իմ վերաբերմունքը այս իշխանության հանդեպ, սակայն նման ոջիլները երբ փորձում են շանտաժի լեզվով խոսել պետության հետ,՝ պետք է ուղղակի պատժել»։

* * *

Գոհար Հայրապետյան. «Բոլորդ գրեցի՞ք, ինքնահաստատվեցի՞ք Լիանա Զուրաբյանի թեմայով։ Բյուրականի անտառներն են վառվում, դե նույն եռանդով ու ոգեւորությամբ կամավոր ջոկատներ կազմեք, գնացեք տեսեք ինչով կարող եք օգնել, իբրեւ գիտակից եւ ակտիվ քաղաքացի։ Առաջնայինը երկրորդականից չենք տարբերում»։

* * *

Զորո Ամիրյան. «Տեխզննության կտրոնը ներկա պահին անիմաստ է դառնում, քանի որ տեխզննություն մեքենան իրականում չի անցնում, բայց թույլ տվեք հիշեցնել, որ երբ անցնում էր այդ տեխզննությունը, մենք էլի բողոքում էինք ու շատ լավ հիշում, թե ոնց էին ուրախացել շատերը, որ այսպես հեշտացրել են։ Չեմ մոռանում, թե ոնց էինք ընկերոջս հետ 2-3 օր մնում հերթի մեջ, ինչ է՝ թե տեխզննություն անցնեինք, հիմա ինչ բզբզում եք, որ էլի հերթերի մեջ 3 օր լռվե՞նք։ Չէ, ախպեր ջան, ես տարեկան այդ 12000-ը կտամ ու թող ոչ մի զննություն էլ չլինի։

* * *

Մկրտիչ Իսրայելյան. «Հայաստանում փողոցների երթեւեկությունը դարձել է մարդասպանության գոտի։ Մի վթարի մասին տեղեկությունը չմարսած մյուսն է տեղի ունենում, ու պարտադիր են դարձել ծանր, ողբերգական վթարները՝ զոհերով ու ծայրահեղ ծանր վիրավորներով։ Ամենասարսափելին էն է, որ զոհերի ու վիրավորների մեջ մեծ թիվ են կազմում երեխաները։ Երթեւեկության կանոնների խստացումը, տեսախցիկների եւ արագաչափերի ավելացումը բացարձակապես ոչ մի օգուտ չեն տալիս, ու չեն տալիս, որովհետեւ վարորդների եւ հետիոտնի հիմնական մասը պատասխանատվության զգացում չունի իր եւ դիմացինի հանդեպ։ Թքած ունեն իրենց եւ մյուսների կյանքի վրա, կարեւորը չնկարվեն, չտուգանվեն, իսկ տեսախցիկից հետո թե ինչ կլինի` արդեն թքած։ Քշում են, ոնց ուզում են, փողոցն անցնում են, ոնց ուզում են եւ որտեղով պատահի, առանց մտածելու, որ իրենց այդ անպատասխանատու քայլով կարող են խորտակել ոչ միայն իրենց, այլեւ ուրիշ, բարեխիղճ վարորդների եւ հետիոտնի կյանքերը։ Մարդ արդեն վախենում է փողոց դուրս գալ ու կապ չունի մեքենայով ես, թե ոչ»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30