01.07.2012 03:56 Գոհար Վեզիրյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Փամբուկյանը վերադառնում է հայկական բիզնես միջավայր

Հայաստանից հեռացած եւ ՀՀԿ շարքերում իր անդամությունը սառեցրած նախկին պատգամավոր, գործարար Հարություն Փամբուկյանը Հայաստանում նոր խոշոր բիզնես ոլորտ է ուզում ձեռք բերել։

«ՉԻ» տեղեկություններով` ՀՀ իշխանությունները «դաբրո» են տվել Փամբուկյանի` ավիաընկերություն ունենալու եւ համապատասխան ներդրումներ անելու շատ կոնկրետ ծրագրին։ Կարծիք կա, որ նոր ներդրողներ բերելով` իշխանությունը որոշել է վերջնականապես «սկեցնել» Միկա Բաղդասարովին եւ նրան պատկանող «Արմավիա» ընկերությունը, որն, ի դեպ, Բաղդասարովը տեւական ժամանակ է փորձում է վաճառել։ Ավելացնենք նաեւ, որ Փամբուկյանն այս բիզնես նախագիծը իրականացնելու է Խաչիկ Մանուկյանի` «Մաքսգրուպի» Խաչիկի հետ։ Առաջիկայում անգամ որոշված չվերթ կա` Երեւան-Բեյրութ։ Ինչ վերաբերում է «Արմավիային», ապա նրա համար դրսից առաջարկվել է մոտ 55 միլիոն ԱՄՆ դոլար, սակայն սեփականատերը հրաժարվել է ընկերությունն այդ գնով վաճառելուց։     

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30