10.11.2017 11:52 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ցավոտ է լինելու

Դեպի նոր կոալիցիա տանող դռնակը

Դեպի նոր կոալիցիա տանող դռնակը

Որքան մոտենում է 2018 թ. ապրիլը, այնքան ակտիվանում են խոսակցությունները ապագա կոալիցիայի կազմի վերաբերյալ։ Ավելի կոնկրետ՝ հարցադրումներ են հնչում, թե արդյո՞ք ՀՅԴ-ն կմնա կոալիցիայի կազմում, կամ որքանո՞վ է հավանական, որ «Ծառուկյան» դաշինքը մաս կազմի իշխող կոալիցիային։

Հասարակության համար, իհարկե, որեւէ նշանակություն չունի, թե ինչպիսին կլինի հաջորդ կոալիցիայի կազմը։ Դրանից հասարակության կյանքի որակը չի փոխվի, կփոխվի միայն կոալիցիոն քվոտաներով պաշտոններ ստացողների կյանքի որակը։ Բայց քանի որ իշխանական վերնախավում ու պոտենցիալ կոալիցիոն գործընկերների «կուռ շարքերում» այս խնդրի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է՝ այնուամենայնիվ փորձենք հաշվարկել հնարավոր տարբերակները։

Սկսենք նրանից, թե ընդհանրապես Սերժ Սարգսյանի ինչի՞ն է պետք կոալիցիան։ Կադրային տեսանկյունից դաշնակցականները եղած-չեղած՝ մի հաշիվ են, եւ բացարձակապես որեւէ նշանակություն չունի՝ այդ պաշտոնները դաշնակցականնե՞ր են զբաղեցնում, թե՞ հանրապետականներ։ Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին ՕԵԿ-ի դեպքում էր (հիշո՞ւմ եք, Հայաստանում ժամանակին այդպիսի անվանումով քաղաքական ուժ կար)։ Սերժ Սարգսյանի համար Դաշնակցությանը իշխանական կերակրատաշտին մոտ թողնելու միակ մոտիվը ավելորդ գլխացավանքից ազատվելն է՝ ինչո՞ւ իզուր տեղը միտինգ-բան անեն, «ամբախ-զամբախ» քննադատեն իշխանություններին, կամ (հեռու տնից-տեղից) փորձեն ապավինել «մի խումբ ռոմանտիկների»։ Դաշնակցությունն էլ շատ լավ հասկանում է Սերժ Սարգսյանի այս ֆոբիաները եւ վարպետորեն օգտագործում։

Բայց ԲՀԿ-ի դեպքում իրավիճակն այլ է։ Հայաստանում ԲՀԿ-ն միշտ էլ ընկալվել է որպես «համարյա իշխանություն» եւ Սերժ Սարգսյանին լրջորեն անհանգստացրել է միայն մի անգամ՝ 2015-ին, երբ քիչ էր մնում բանը հասներ փողոցային բախումների։ Բայց հանգուցալուծումն այնպիսին էր, որ դրանից հետո առավելագույնը, ինչ կարելի է սպասել ԲՀԿ-ից, սուր քննադատական ելույթներն են։ Իսկ նման բաները Սերժ Սարգսյանին առանձնապես չեն հուզում։ Հատկապես հիմա, երբ այդ քննադատությունների թիրախում բացառապես վարչապետ Կարեն Կարապետյանն է։ Այսինքն, Սերժ Սարգսյանը «Ծառուկյան» դաշինքից զգուշանալու լուրջ պատճառ չունի, հետեւաբար՝ չունի նաեւ այդ ուժին կոալիցիա հրավիրելու մոտիվ։ Ուրիշ բան, որ եթե 2018-ի ապրիլից հետո Սերժ Սարգսյանը զբաղեցնի վարչապետի պաշտոնը եւ դրանով իսկ, անկախ իր կամքից, լիարժեք պատասխանատվություն կրի երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի համար, ու երկրում էլ սոցիալական բողոքի ալիք բարձրանա (ինչն անխուսափելի է), «Ծառուկյան» դաշինքի՝ կառավարությանն ուղղված սուր քննադատությունն արդեն ուղղված է լինելու անձամբ Սերժ Սարգսյանի դեմ։ Իսկ դրանից խուսափելու համար Սերժ Սարգսյանը թերեւս դեմ չէր լինի այդ ուժին հրավիրել կոալիցիա (առավել եւս, որ դրանից կոալիցիայի որակը ոչ դեպի լավը կփոխվեր, ոչ դեպի վատը)։

Մի խոսքով՝ իրավիճակը մոտավորապես հետեւյալն է. եթե Սերժ Սարգսյանը 2018-ից հետո մտադիր է շարունակել «գոտիները ձգելու» քաղաքականությունը, այդ դեպքում ստիպված կլինի իրեն սոցիալական բունտերից ապահովագրելու համար կոալիցիա հրավիրել «Ծառուկյան» դաշինքին, իսկ եթե մտադիր է «ցավոտ լուծումների գնալ» Ղարաբաղի հարցում՝ այդ դեպքում ստիպված կլինի կոալիցիա հրավիրել դաշնակներին ու անգամ զգալիորեն ավելացնել նրանց քվոտաները (որովհետեւ այդ թեմայով «աղմուկ բարձրացնելու» մեծագույն վարպետները նրանք են)։

Սերժ Սարգսյանն, իհարկե, դեմ չէր լինի երկուսին էլ հրավիրել (շառից-փորձանքից հեռու), բայց այդ դեպքում միակ «դակումենտով» ընդդիմությունը կմնար «Ելք» դաշինքը, իսկ նոր Սահմանադրությունը ընդդիմությանը լուրջ լծակներ է տալիս։ Այնպես որ՝ եթե դաշնակներն ու «Ծառուկյան» դաշինքն ուզում են մաս կազմել հաջորդ կոալիցիային՝ լավ կանեն «Ելքի» հետ «խոսան». եթե «Ելքը» համաձայնվի չօգտագործել այդ լծակները՝ գործը գլուխ կգա։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30