20.04.2018 05:32 Մարինա Բաղդագյուլյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ռեպլիկ

Ծեր գնչուն բախտը նայեց

«Երեկ փողոցում զբոսնում էի, մի տարեց մարդ ինձ փողոցում մոտեցավ եւ ավելի լավ ասաց, քան մենք տաս միասին վերցրած։ Ասաց` Սերժ Սարգսյանը ուժեղ մարդ ա, ինքը պարտավոր ա երկիրը դզել»,- Ազգային ժողովում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը։

Անցնում է ժամանակ։ Փոշոտ ու պատռված շորերով, գզգզված մազերով մի մարդ անցնում է փողոցներով, մոտենում է անծանոթ մարդկանց, կառչում նրանց շորերից ու հարցնում` «Դու՞ էիր այդ անծանոթը, դու՞ էիր, դու՞ էիր։ Ես ուժեղ եմ, ես պարտավոր եմ դզել երկիրը»։ Մարդիկ տհաճությամբ հրում են նրան, չեն հասկանում` ո՞վ է, ի՞նչ է ուզում։ Այդ ժամանակ փոշոտ ու գզգզված մարդը նստում է գետնին, ծեծում գլուխն ու գոռում` «Աշոտյան, ու՞ր է այդ մարդը...»։  Պատկերն, անշուշտ, ֆուտուրիստական է, բայց զուրկ չէ իրական լինելու հնարավորությունից։ Մանավանդ, որ այս մասին երեկ փողոցում մեզ պատմեց տարեց մի մարդ։ Մենք հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է պատասխանում Արմեն Աշոտյանը Սերժ Սարգսյանին, գալի՞ս է, ձեռքը բռնու՞մ է, սփոփու՞մ է։ Բայց տարեց մարդը ոչինչ չասաց եւ արագ հեռացավ։   

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30