02.03.2018 06:13 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

Էջմիածնի թիվ 2 դպրոցում անհարգելի բացակայում է մի ամբողջ դասարան

«ՉԻ» տեղեկություններով՝ Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի 12-րդ դասարանում մոտ 30 աշակերտի փոխարեն դպրոց են հաճախում ընդամենը 3 կամ 4 աշակերտ, սակայն դասամատյանում բացականեր չեն դրվում։ Այս կրթօջախում աշակերտների բացակայությանը զուգահեռ բարձր են նաեւ դրամահավաքության տեմպերը։

Այստեղ մարտի 8-ին ընդառաջ 8000-ական դրամ են հավաքում եւ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, 4000 դրամը՝ տնօրենին նվեր գնելու համար։

Փորձեցինք այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ դպրոցի տնօրենից, սակայն ոչ մի կերպ դա մեզ չհաջողվեց։ Ինչպես պարզվեց, նույն ահազանգի հետքերով  փետրվարի 28-ին դպրոց էին այցելել ԿԳՆ կրթության տեսչական մարմնի աշխատակիցները։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ դպրոցի տնօրինությունը այդ օրը «բերման» էր ենթարկել 12-րդցիներին եւ  դրամահավաքության մասով փորձել էր այլ բացատրություններ տալ։       

Մենք փորձեցինք ստեղծված իրավիճակի շուրջ մեկնաբանություն ստանալ ԿԳՆ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանից, որը «ՉԻ» հետ զրույցում հաստատեց, որ իրոք իրենց աշխատակիցները ահազանգի հետքերով եղել են Էջմիածնի թիվ 2 դպրոցում եւ հաշվետվություն են պատրաստում ԿԳ նախարարություն ներկայացնելու համար։

«Իսկ ինչո՞ւ են զգուշացրել իրենց այցելության մասին» «ՉԻ» հարցին տեսչության ղեկավարը պատասխանեց. «Մենք ուղղակի տեղեկացրել ենք, կարգն այդպիսին է»։

Նկատենք, որ հյուր գնալիս տանտիրոջը տեղեկացնելը մտնում  է քաղաքավարության կանոնների մեջ, բայց եթե պետք է ստուգել, թե ինչո՞ւ են մի ամբողջ տարի բացակայում դպրոցի ավարտական դասարանի աշակերտները, այդ մասին տեղեկացնելը  ուղղակի տրամաբանությունից դուրս է։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30