23.02.2018 07:21 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լինել գեղեցիկ

Բյութի-բառարան. սնուցում եւ խոնավացում (մաս II)

Բյութի-բառարան. սնուցում եւ խոնավացում (մաս II)

Շատերը կարծում են, որ մաշկին անհրաժեշտ է կյանքի բոլոր դեպքերի համար միայն մեկ մուլտիֆունկցիոնալ քսուք՝ օր ու գիշեր, տարվա բոլոր եղանակներին։ Սակայն, ներկա իրականության առկայության դեպքում, մաշկի ամենօրյա խնամքին անհրաժեշտ է հատուկ ուշադրությամբ մոտենալ։

Ցուրտ եղանակներին հատկապես կարեւոր է սովորել բաժանել խոնավացնող ու սնուցող միջոցները։ Խոնավացնող քսուքները բաղկացած են ջրից, պարունակում են հիալուրոնային թթու եւ այլ բաղադրիչներ, որոնք օգնում են բջիջներում խոնավություն պահպանել։ Սնուցող միջոցներում, ջրից բացի, առկա են բնական ճարպեր, յուղեր եւ այլ բաղադրիչներ, որոնք ուղղված են մաշկի սնուցմանն ու վերականգնմանը։ Փորձագետները համոզված են, որ 2 միջոցները հավասարապես կարեւոր են խնամքի համար։ Շատ կարեւոր է դրանց ճիշտ օգտագործումը։ Գիշերային խնամքն ավելի խիտ հյուսվածքով եւ «սնուցում ու վերականգնում» ցուցմունքով քսուքներ է պահանջում, իսկ ցերեկային ժամերին ավելի հարմար են թեթեւ հյուսվածքով միջոցները։ Կարեւոր կանոնը խնամքի ցանկացած միջոցը դեմքին ճիշտ հասցնելն է. տանից կամ ցուրտ տարածք դուրս գալուց 20 րոպե առաջ, ուշադիր հետեւել մաշկի ռեակցիային։ Ամենօրյա խնամքի համար իդեալական միջոցի ընտրությունը խիստ անհատական պրոցես է, որին անհրաժեշտ է մոտենալ ողջ պատասխանատվությամբ։

 ԽՈՆԱՎԱՑՈՒՄ

Lancome։ Hydra Zen. հիանալի լուծում է ջրազրկված, չոր, թեփոտման հակում ունեցող մաշկի համար։ Բաղադրության մեջ առկա ասիական ցենտելայի էքստրակտով համադրված ֆրանսիական վարդի, չինական պիոնի եւ ձիթապտղային մորինգայի էքստրակտները քսուքը կարմրությունների, ձգվածության զգացողության եւ ցուրտ եղանակին դիսկոմֆորտի դեմ պայքարի հզոր զենք են դարձնում։

Sisley։ Black Rose Skin Infusion Cream. անքաշ գելային հյուսվածքը մաշկի հետ առնչվելիս միկրոկաթիլների է վերածվում, որոնք ակնթարթորեն ներծծվում են մաշկի մեջ՝

 սուպեր խոնավացնող գործողություն ցուցաբերելով։ Միջոցի բաղադրության մեջ առկա են շիի եւ քամելիայի յուղեր, սեւ վարդի էքստրակտներ, որոնք վերածնում են մաշկը։

Thalgo։ Source Marine Hydra-Marine 24H Gel-Cream. կոմպակտ ձեւաչափի շնորհիվ այս միջոցը հարմար է ճանապարհորդությունների եւ մարզասրահ այցելության համար։ Խոնավացնող քսուքի թեթեւ հյուսվածքն ակնթարթորեն ներծծվում է մաշկի մեջ՝ թարմության եւ հագեցածության զգացողությունը վերադարձնելով։

Kiehl's։ Ultra Facial Cream. այս միջոցն անցել է դեպի Էվերեստ եւ Գրենլանդիա ճանապարհորդությունը եւ կրիտիկական ցածր ջերմաստիճանների է դիմացել՝ մաշկը ջրազրկումից պաշտպանելով։ Միաժամանակ, միջոցի հյուսվածքը թեթեւ ու նուրբ է, յուղոտ փայլ եւ կպչուն ժապավենի զգացողություն չի թողնում։

Erborian։ Yuza Sorbet. խոնավացնող ցերեկային քսուքը մաշկը լիցքավորում է արեւի դեֆիցիտ էներգիայով՝ բնական փայլը վերադարձնելով։ C վիտամինից եւ լակրիցայից բացի, բաղադրության մեջ առկա է նաեւ կանաչ սալորի էքստրակտը, որը պատասխանատու է միկրոշրջանառության ակտիվացման, տոքսինների հեռացման եւ բջիջների թարմացման համար։

Caudalie։ VineActive. սա 3-ը 1-ում խոնավացնող միջոց է, որը թարմացնում է մաշկը՝ բնական ձգությունն ու փայլը վերադարձնելով։ Գաղտնիքը պոլիշաքարիդների բարձր պարունակության մեջ է, որոնք պատասխանատու են շրջակա միջավայրի բացասական գործոնների ազդեցությունից անտեսանելի էկրան-պաշտպանիչ ստեղծելու համար։ Բաղադրության մեջ առկա հիալուրոնային թթուն հարթեցնում եւ հագեցնում է մաշկը։

Շարունակելի

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30