24.11.2017 07:43 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լինել գեղեցիկ

Բյութի-նյուզ. աչքերի շրջանի մաշկի ամենաարդյունավետ հակատարիքային քսուքները

Բյութի-նյուզ. աչքերի շրջանի մաշկի ամենաարդյունավետ հակատարիքային քսուքները

Աչքերի շրջանում մաշկն ամենազգայունն է եւ քմահաճորեն հենց այստեղ են հայտնվում միմիկական առաջին կնճիռները։ Այդ դելիկատ գոտում մաշկի երիտասարդությունն ու ձգությունը պահպանելու համար անհրաժեշտ է հնարավորինս ճիշտ տնային խնամք ընտրել։ Ներկայացնում ենք աչքերի շուրջը հակատարիքային միջոցների ամենաարդյունավետ նորույթները, որոնք ունակ են իսկական հրաշքներ գործել։

CHANEL. SUBLIMAGE LA CREME YEUX։ Աչքերի շրջանում մաշկի շքեղ սնուցող քսուքը ժանրի կլասիկա է համարվում. այն ակնթարթորեն ջնջում է հոգնածության հետքերը՝ մուգ շրջանակները եւ միմիկական կնճիռների ցանցն ավելի անտեսանելի դարձնելով։ Վանիլի ցողուններից ստացված էֆեմերների հիման վրա կոմպլեքսը բջիջների ինքնուրույն ռեգեներացիայի գործընթաց է թողարկում եւ դրենաժային թեթեւ գործողություն է ցուցաբերում։ Արդյունքում, աչքերն ավելի հանգիստ տեսք են ստանում։

GUERLAIN. ABEILLE ROYALE։ Սա այն թանկարժեք քսուքներից է, որի արժեքը կոմպենսացվում է վաու-էֆեկտով. կիրառման առաջին 2 շաբաթվա ընթացքում, աչքերի շրջանում մաշկն ավելի հարթ եւ ձիգ է դառնում, կնճիռները՝ աննկատ, իսկ հայացքը՝ բաց ու արտահայտիչ։ Գաղտնիքը սեւ մեղվի մեղրի հիման վրա ստեղծված կոմպլեքսի մեջ է, որը բացարձակ իշխում է բջջի ռեգեներացիայի վրա՝ ներգործելով մաշկի բոլոր ֆակտորներին։

DOCTOR BABOR. LIFTING CELLULAR DUAL EYE SOLUTION։ Հիալուրոնային թթվի եւ բոտոքսի համար կոսմետոլոգի մոտ գրանցվելուց առաջ անհրաժեշտ է փորձել այս սուպերէֆեկտիվ դուետ-քսուքը։ Կոմբինացված սթիքը միանգամից 2 քսուք է ներառում՝ գիշերային եւ ցերեկային, որոնք մակագրված են anti-age նշումով եւ օգնում են աչքերի շրջանում լուծել չորության, ձգության կորստի, մուգ շրջանակների եւ այտուցվածության խնդիրները։

VALMONT. EYE CONTOUR FIRMING CREAM FACTOR II։ Սուպերկոռեկտացնող քսուքը վերականգնում եւ ամրացնում է կոնտուրը, օգնում է հաղթահարել միմիկական կնճիռներն ու մուգ շրջանակները։ Միջոցը խմորիչների էքստրակտների եւ վարսակի շնորհիվ մաշկին հրաշալիորեն վերադարձնում է երիտասարդությունն ու էներգիան, բաղադրիչները պատասխանատու են բջիջներում խոնավության մակարդակի կայունացման եւ պատերի ամրացման համար։

HELENA RUBINSTEIN. AGE RECOVERY EYE STRAP։ Ապրանքանիշի հակատարիքային միջոցներին իրենց արդյունավետությամբ ունակ են փոխարինել ֆիլլերներն ու սալոնային այլ հզոր պրոցեդուրաները։

 Միջոցը լիֆտինգի հզոր էֆեկտ է ցուցաբերում՝ ջնջելով կնճիռները, հոգնածության հետքերը եւ արգելափակելով վերին կոպերի իջեցումը։ Բրենդի կլինիկայի փորձագետները համոզված են, որ քսուքի օգնությամբ կարելի է հեշտությամբ հետաձգել այցելությունը պլաստիկ վիրաբույժին։

SWISS LINE. CELL SHOCK EYE ZONE LIFTING COMPLEX։ Աչքերի շրջանի մաշկի համար այս շիճուկը հարթեցնող եւ նկատելի լիֆտինգ-էֆեկտ է ցուցաբերում։ Միջոցի բաղադրության մեջ է urban-detox կոմպլեքսը, որը մաշկի զգայուն շրջանը պաշտպանում է շրջակա միջավայրի ֆակտորների բացասական ազդեցությունից։ Բացի այդ, քսուքը օգնում է հզորացնել աչքերի շրջանի համար ցանկացած այլ քսուքի ներգործությունը։

SISLEY. L'INTEGRAL ANTI-AGE։ Աչքերի եւ շուրթերի կոնտուրի համար այս թարմացված քսուքը խնամում է դեմքի ամենադելիկատ հատվածները։ Միջոցում առկա բաղադրիչները պատասխանատու են բջջի կյանքի ռիթմի, էներգիայի եւ կյանքի տեւողության, ինչպես նաեւ ակնթարթային էֆեկտի համար, որի արդյունքում մաշկն ավելի ձիգ, խոնավ, առանց կնճիռների, այտուցվածությունների եւ էներգիայով հագեցած է դառնում։

DR. BRANDT. DO NOT AGE TRIPLE PEPTIDE EYE CREAM։ Սա բազմանպատակային խոնավացուցիչ է, որի բաղադրության մեջ առկա են հակաօքսիդանտներ, կոֆեին, ժոժոբայի, նարդոսի յուղեր եւ այլ օգտակար բաղադրիչներ։ Անգամ ամենաչոր ու ջրազրկված մաշկը այս միջոցը վերակենդանացնում է ակնթարթորեն։ Միաժամանակ, ոչ կպչուն հյուսվածքը միանգամից ներծծվում է՝ առանց կպչուն ժապավենի էֆեկտի։

L'OREAL PARIS. REVITALIFT FILLER [HA]։ Հիալուրոնային թթվի հիման վրա ֆիլլեր-շիճուկը գործում է բժիշկ-կոսմետոլոգի վարպետությամբ։ Անհավանական փաստ է. կիրառումից հետո կնճիռները լցվում եւ հարթվում են, վերականգնվում է կորցրած ծավալը։ Դոզատորով հարմար սրվակը թույլ է տալիս մաքսիմալ տնտեսելով օգտագործել միջոցը, ինչպես նաեւ ֆորմուլան պաշտպանում է թթվածնի ու լույսի քայքայիչ ազդեցությունից։

SCINCEUTICALS. EYE BALM։ Աչքերի շրջանի մաշկի համար ինտենսիվ հակատարիքային խնամքը հարմար է անգամ ամենաչոր ու ջրազրկված մաշկի համար։ Միջոցն օժտված է հագեցած հյուսվածքով եւ բաղադրիչների բարձր պարունակությամբ, որոնք ինտենսիվ պայքարում են ծերության բոլոր նշանների դեմ՝ կնճիռների, էլաստիկության կորստի, մուգ շրջանակների, այտուցվածության։ Քսուքն այնքան արդյունավետ է, որ խորհուրդ է տրվում  բարձր տարիքային աուդիտորիայի համար, ինչը արդյունքին արագ հասնելու գործընթաց է երաշխավորում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30