09.02.2018 06:26 Մարինա Բաղդագյուլյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ռեպլիկ

Օգնություն կաշկանդվածներին

Վերջին շաբաթում քաղաքական թոփ թեման նախարարների կաշկանդվածությունն է։ Լրագրողները հարցախույզ են անցկացնում նախարարների շրջանում` պարզելու, թե ով որքան է կաշկանդված նիստերի ժամանակ լրագրողների ներկայությունից։

Պատճառն այն է, որ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու նախագծի անհրաժեշտությունը  պատճառաբանել էր նախարարների կաշկանդվածությամբ։ Պարզվում է` բոլորն են կողմ նիստերը դռնփակ անցկացնելուն, բայց կաշկանդվածության մասով միանգամից չեն խոստովանում։

ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն ասում է` «Իմ գործընկեր նախարարը կարող է կառավարության որոշման մեջ վրիպում է թույլ տվել, որը կուզեի ներկայացնել, արագ սրբագրեինք, նայեինք, բայց չես կարողանում ասել»։

Իսկ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ասում է` «Դուք այսքան ժամանակ տեսե ՞լ եք իմ կողմից որեւէ կաշկանդվածություն... Ոչ, ես կաշկանդվածություն չունեմ, ես ունեմ պարզ ձեւավորված մշակույթ»։

Փաստորեն, արդեն հայտնաբերվել է մեկ մասամբ` ուրիշի սխալների համար կաշկանդված եւ մեկ բացարձակ անկաշկանդ նախարար։ Բայց ինչպե ՞ս է պատահել, որ Դավիթ Հարությունյանը տեսել է գործընկերների կաշկանդվածությունը։ Գուցե Արծվիկ Մինասյանն ու Լեւոն Մկրտչյանը կաշկանդվա՞ծ են ասելու ճշմարտությունը։ Հետայսու կաշկանդված վերնախավը կարող է անկաշկանդ ներկայանալ, պատմել ընկճախտի ու ճնշվածության տխուր պատմություններ, նույնիսկ հեկեկալ եւ թեթեւանալ։ Պատրաստ ենք լսել եւ աջակցել։  

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30