26.01.2018 08:44 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ֆուտբոլ

Ո՞վ ավելի շատ շահեց գործարքից

Եվ այսպես, անցնող շաբաթ տեղի ունեցավ այդքան սպասված գործարքը՝ «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը» փոխանակեցին Հենրիխ Մխիթարյանին ու Ալեքսիս Սանչեսին: Արդեն նշել էինք, սա բացառիկ գործարք է, երբ մեկը մեկին նման մակարդակի ֆուտբոլիստներ են փոխանակվում: Հետաքրքիրն այն է, որ երկուսն էլ նոր համարների ներքո են հանդես գալու իրենց նոր թիմերում, եւ երկուսն էլ խաղալու են 7 համարի մարզաշապիկի ներքո:

Հիմա արդեն բանավեճեր են գնում, թե ով ավելի շատ շահեց այս գործարքից: Երկու կողմից էլ բերվում են հիմնավոր փաստարկներ ու հակափաստարկներ: Բայց միայն հետագան ցույց կտա, թե ով ավելի շահեց: Ավելի ճիշտ կլինի ասել. կտեսնենք, թե ով ավելի շատ օգուտ կբերի իր նոր թիմին: Օրինակ, Բրիտանական Fourfourtwo պարբերականը` ելնելով Opta-ի վիճակագրական տվյալներից՝ համեմատել է Հենրիխ Մխիթարյանի ու Ալեքսիս Սանչեսի մրցելույթներն Անգլիայի Պրեմիեր լիգայում, նշել է Totoexpert-ը

Հիմնվելով Opta-ի վիճակագրական տվյալների վրա՝ պարբերականը 29-ամյա Սանչեսին համեմատել է «Յունայթեդի» խաղացողներ Զլատան Իբրահիմովիչի, Ռոելու Լուկակուի, Անտոնի Մարսիալի, Խուան Մատայի, Մարկուս Ռեշֆորդի եւ, իհարկե, արդեն «Արսենալի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հետ:

Գոլեր

Սա առաջնային է, երբ խոսքը վերաբերում է հարձակման գծում խաղացող ֆուտբոլիստին: Գոլերը հաղթանակներ են ծնում, բարձրացնում են վարկանիշը, ինչպես նաեւ երկար ժամանակ մնում են ֆուտբոլասերների հիշողության մեջ:

2014 թվականին «Բարսելոնայից» տեղափոխվելուց հետո Սանչեսն «Արսենալի» կազմում դարձել է 60 գոլի հեղինակ, մեկ գոլ յուրաքանչյուր 169 րոպեն մեկ: Սա անհամեմատ լավ արդյունք է, եթե համեմատենք Մխիթարյանի հետ, որը խփել է 5 գոլ՝ աչքի ընկնելով յուրաքանչյուր 280 րոպեն մեկ:

Համեմատած Սանչեսի նոր թիմակիցների հետ, ապա միայն Լուկակուն է ավելի շատ խփել՝ 96 գոլ: Բելգիացի հարձակվողը գոլի հեղինակ է դարձել է յուրաքանչյուր 167 րոպեն մեկ: Այստեղ հաշվի է առած նաեւ Լուկակուի մրցելույթներն ու խփած գոլերը «Էվերտոնի» կազմում:

Սակայն նրանցից լավագույն ցուցանիշը պատկանում է Զլատան Իբրահիմովիչին, որն ընթացիկ մրցաշրջանում ընդամենը 5 խաղ է անցկացրել դեռ անցած գարնանը ստացած ծանր վնասվածքի պատճառով: Շվեդ հարձակվողի ցուցանիշն է 1 գոլ յուրաքանչյուր 149 րոպեն մեկ:

Սանչեսը գոլեր խփում է, ինչը կարեւոր է, սակայն հարկ է նշել, որ չիլիացին համեմատած իր նոր թիմակիցների հետ ավելի շատ հարվածներ է կատարել: Սանչեսը կատարել է 426 հարված, արդյունավետության գործակիցը կազմում է 14,08 տոկոս: Ավելի լավ արդյունք է, եթե համեմատենք Լինգարդի (12.12)  կամ Ռեշֆորդի (13.08) հետ, սակայն պետք է նկատել, որ անգլիացի ֆուտբոլիստները կատարել են համապատասխանաբար 99 եւ 107 հարված:

Մատան ու Լուկակուն այս տեսանկյունից ավելի լավ արդյունք են ցույց տվել, քան Սանչեսը 14,77 ու 15,87 համապատասխանաբար, սակայն բոլորն էլ զիջում են Անտոնի Մարսիալին, որի հարվածների 17,91 տոկոսն ավարտվում է դարպասի գրավումով:

Գոլային փոխանցումներ

Հարձակվողները որպես կանոն չեն սիրում փոխանցում կատարել՝ նախընտրելով գոլի հեղինակ դառնալ, սակայն թիմակիցներին օգնելը շարունակում է մնալ նրանց աշխատանքի կարեւոր մասը: Սանչեսը ցույց է տվել «Արսենալում», թե ինչպես կարող է խաղալ թիմային ֆուտբոլ: Լոնդոնյան ակումբում նա ստեղծել 25 գոլ ու 272 գոլային հնարավորություն թիմակիցների համար:

Անակնկալ չի լինի, եթե նշենք, որ այս ցուցանիշով առաջատարը Խուան Մատան է, որը կատարել է 46 գոլային փոխանցում, նրանից հետո գալիս է Ռոմելու Լուկակուն՝ կատարած 33 գոլայինով, մինչդեռ Մխիթարյանի ակտիվում ընդամենը 6 գոլային փոխանցում է անցկացրած 39 խաղում, որից 26-ը մեկնարկային կազմում:

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30