14.02.2017 09:01 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Քաղաքական պոպուրի

Աչք հանող Week End

Աչք հանող Week End

Հանգստյան օրերին աշխարհում տեղի ունեցած հետաքրքիր եւ կարեւոր իրադարձությունների մասին՝ համառոտ։

ԹԱՅՎԱՆ։ Կղզու արեւմտյան մասում 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվել է Թայնան քաղաքից 11,2 կմ հեռավորության վրա, 18,4 կմ խորության տակ։ Այնուհետեւ, 4,2 բալ ուժգնությամբ եւս 2 աֆտերշոկ է ֆիքսվել։ Հայտնվում է 4 տուժածների մասին։

ՀՆԴԿԱՍՏԱՆ։ Բանգլադեշում ավտոբուսի եւ գազի բալոններ տեղափոխող բեռնատարի բախման հետեւանքով ամենաքիչը 13 մարդ է զոհվել։ Վթարից 2 տրանսպորտային միջոցները հրդեհվել են։ Ըստ ականատեսների, ավտոբուսի վարորդը կորցրել է հսկողությունը եւ բախվել բեռնատարին, ինչի հետեւանքով գազի բալոններն ընկել են, եւ հրդեհ է բռնկվել։ Մահացածների թվում են ավտոբուսի 12 ուղեւորները։

ՂԱԶԱԽՍՏԱՆ։ Ալմա-Աթայում եւ նրա շրջանում իրավապահները ռադիկալ խմբակցությունների են չեզոքացրել։ Հատուկ օպերացիայի արդյունքում, հաջողվել է 2 խմբակցություն եւ կրոնա-էքստրեմիստական գաղափարախոսության 6 կողմնակիցների չեզոքացնել։ Հետախուզության ժամանակ նրանց մոտ 5 նռնակ, միջազգային տեռորիստական կազմակերպությունների ատրիբուտներ եւ կրոնական բովանդակությամբ գրականություն է հայտնաբերվել։

ԻՆԴՈՆԵԶԻԱ։ Երկրի տարածքում, ջրհեղեղների հետեւանքով, Բալի կղզում 13 մարդ է զոհվել։ Առատ ջրհեղեղները սողանքների են հանգեցրել, որոնց հետեւանքով բազմաթիվ մարդիկ անտուն են մնացել։ Հայտնի է, որ 5 օր տեղացող ուժեղ անձրեւների պատճառով Սումբավա կղզու գետերը դուրս են եկել ափերից՝ ջրի տակ 7 շրջան թողնելով։

ԱՖՂԱՆՍՏԱՆ։ Գիլմենդ նահանգում ավիահարվածների հետեւանքով ամենաքիչը 20 խաղաղ բնակիչ է զոհվել։ Ըստ տեղական լրատվական գործակալությունների, ավիահարվածները հասցվել են արտասահմանյան ՕՈւ-ի կողմից։ Մանրամասները չեն հայտնվում։

ՖԻԼԻՊԻՆՆԵՐ։ Երկրում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 6-ի, եւս 125-ը տարբեր մարմնական վնասվածքներ է ստացել։ Սուրիգաո քաղաքում մինչեւ մարտի 10-ը փակ կլինի տեղական օդանավակայանը։ 6,7 ուժգնությամբ երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության տակ։

ԻՐԱՔ։ Բաղդադում, շիիթական աստվածաբան Մուքթադ Սադրայի` երկրում ընտրությունների համակարգի ռեֆորմացիայի եւ կոռուպցիայի դեմ պայքարի կոչի կողմնակիցների կազմակերպած բողոք-ցույցի մասնակիցների եւ ոստիկանների բախման հետեւանքով 1 մարդ զոհվել է, եւս մի քանիսը հիվանդանոց է տեղափոխվել։ Հայտնի է, որ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել, որպեսզի բողոքողներին թույլ չտա մոտենալ «կանաչ գոտուն», որտեղ գտնվում են կառավարական հաստատությունները։ Հայտնի է, որ զոհվածը ուժային էր, իսկ տուժածներից 7-ը՝ իրավապահներ։

ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ։ Iraqi Airways ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի 365 ուղեւոր էվակուացվել է այն բանից հետո, երբ ինքնաթիռի վայրէջքից հետո նրա մի շասին հրդեհվել է։ Հայտնի է, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել Թագավոր Աբդուլ-Ազիզի օդանավակայանում։ Զոհեր կամ վիրավորներ չկան։

ՍԻՐԻԱ։ Թադեֆ բնակավայրի Էլ-Բաբ քաղաքի շրջակայքում, ռուսական ՕՈւ-ի աջակցությամբ, սիրիական զորքը «Իսլամական պետություն» տեռորիստական խմբակցության ավելի քան 650 տեռորիստի է ոչնչացրել։ Թադեֆի ազատագրման շնորհիվ կառավարական զորքերը դուրս են եկել Սիրիական ազատ զորքի եւ Թուրքիայի հետ համաձայնեցրած սահմանագծին։ Սիրիական զորքի հաջողությունները նաեւ թույլ են տվել ամբողջությամբ հսկողության տակ առնել դեպի Ռաքա տանող ճանապարհը։

ԹՈՒՐՔԻԱ։ Դատարանը 2 անձի է ձերբակալել, ովքեր կասկածվում են «Իսլամական պետությանն» անդամակցելու մեջ՝ Եվրոպայում տեռակտ կատարելու մտադրությամբ։ Լիբանանյան ծագումով դանիացի Մահամադ Լաբանն ու իրաքյան ծագումով շվեյցարացի Մոհամեդ Թոֆիկ Սալեհը ձերբակալվել են Ադանայում. 2014 թվականին, նրանք՝ ԻՊ-ի շարքերը համալրելու փորձով, մեկնել են Սիրիա։ Սկզբում, ձերբակալվածները հայտարարել են, որ Եվրոպայից Սիրիա են մեկնել հումանիտար օգնություն  հասցնելու համար, սակայն 3 ամսվա ընթացքում, նրանք զինամթերքի եւ պայթուցիկ նյութերի կիրառմամբ նախապատրաստական աշխատանքներ են իրականացրել։

ԳԵՐՄԱՆԻԱ։ Համբուրգի օդանավակայանը անհայտ նյութի արտահոսքի պատճառով ժամանակավորապես փակվել էր. կա 50 տուժած։ Ըստ նախնական տվյալների, արտահոսքը տեղի է ունեցել օդափոխման համակարգում։ Տուժածները բողոքել են հազի, շնչառության դժվարության եւ աչքերի գրգռվածությունից։

ՀԱՅԱՍՏԱՆ։ Աչք հանող «խզբզանք»։ Կասկածելի վերածնունդ։

 Հ.Գ. «Week End»/ Ուիք էնդ (շաբաթվա վերջ, հանգստյան օրեր)։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30