17.11.2017 13:20 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ամեն օր գեղեցիկ

Բյութի-թրենդ. առօրյա խնամքի ամենապոպուլյար խոնավացնող միցելյար ջրերը

Բյութի-թրենդ. առօրյա խնամքի ամենապոպուլյար խոնավացնող միցելյար ջրերը

Ըստ վիճակագրության, միցելյար ջուրն այսօր մաշկի առօրյա մաքրման ամենապոպուլյար տարբերակն է եւ աշխարհում ամենավաճառվող կոսմետիկ միջոցը։ Թեպետ, հայկական իրականության մեջ շատերը նախընտրում են լվացվել սովորական ջրով, այնուամենայնիվ, աշխարհում դեմքի մաքրման տարածված պրոցեսը տեղի է ունենում միցելյար ջրի օգնությամբ։

Այս միջոցը հարմար է կիրառման մեջ, հեռացնում է անգամ ամենակայուն դիմահարդարումը եւ աղտոտվածությունները։ Միցելյար ջրի ֆորմուլայի հիմքում են միցելները՝ փոքրիկ մասնիկները, որոնք կլանում են բոլոր տեսակի աղտոտվածությունները։ Միցելյար ջրի բաղադրության մեջ բացակայում են օճառն ու սպիրտը, որոնք կարող են չորություն եւ ձգվածության զգացողություն առաջացնել, սակայն առկա է պատենոլը, որը վերականգնող եւ սնուցող գործողություն է ցուցաբերում։ Այսօր շատերն արդեն սովորել են միցելյար ջրին` որպես դեմքի մաքրման միակ միջոցի, ուստի կոսմետոլոգները խորհուրդ են տալիս այն լրացնել տոնիկացնող լոսյոնով, փիլինգների եւ թեթեւ սկրաբների օգնությամբ շաբաթական 2 անգամ մաշկի թեփոտում կազմակերպել։ Ներկայացնում ենք արդի ամենապոպուլյար միցելյար ջրերը։

DIOR HYDRA LIFE. Micellar Water։ Dior-ի Hydra Life խնամքի գիծը մշակվել է հատուկ միլենիալների համար՝ երիտասարդների ժամանակակից սերնդի, որոնց կյանքն անցնում է վազքի մեջ։ Գամմայի միջոցների կարեւոր բաղադրիչներից մեկը միցելյար ջուրն է, որի օգնությամբ դիմահարդարման հեռացումը հաճելի գործընթացի է վերածվել։ Էկինասեայի էքստրակտի հիման վրա այս միջոցը զգուշությամբ հեռացնում է կոսմետիկան՝ անգերազանցելի հարմարավետության զգացողություն թողնելով։

THALGO. Evil a La Mer Micellar Cleansing Water։ Seve Bleue ծովի աղբյուրների ջուրը Evil a La Mer միջոցների գծի հիմնական բաղադրիչն է։ Այն ոչ միայն օգնում է որակով խոնավացնել մաշկը, այլ նաեւ  միկրոէլեմենտներով հարուստ բաղադրության շնորհիվ

 բարձրացնել նրա պաշտպանիչ ֆունկցիաները։ Հենց այդ պատճառով այս գամմայի միցելյար ջուրը ոչ միայն հեռացնում է դիմահարդարումը, այլ նաեւ բջիջներում կարգավորում է ջրային բալանսը։

BY TERRY. Cellularose Micellar Water Clenaser։ Այս մաքրող միցելյար ջուրը  3 վարդերի էքստրակտ է պարունակում՝ սպիտակ, թեյի եւ սեւ։ Նրանցից յուրաքանչյուրն իր կոնկրետ ֆունկցիան է կատարում՝ խոնավացումից ու փափկացումից մինչեւ թեթեւ երիտասարդացնող էֆեկտը։ Սակայն միջոցի ամենակարեւոր նշանակությունը երեկոյան՝ դեմքի մաշկից դիմահարդարման զգույշ հեռացումն ու առավոտյան խոնավացնող միջոցը հասցնելուց առաջ խորը մաքրումն է։

CAUDALIE. Micellar Cleansing Water։ Այս միցելյար ջրի բաղադրության մեջ առկա են խաղողի բիո-ջուրն ու երիցուկի էքստրակտը, որոնք հանգստացնող գործողություն են կատարում։ Միջոցը հարմար է աչքերի եւ շուրթերի մաքրման համար, քանզի նրա առանց սպիրտի ֆորմուլան հիպոալերգիկ է։ Բացի այդ, միցելյար ջուրը փափկացնում է մաշկը, հանում է կարմրությունները՝ այն հաջորդ խնամքին նախապատրաստելով։

ERBORIAN. 3-in-1 Micellar Cleansing Water։ Այս միջոցի մեջ օգտակար բույսերի միանգամից 7 էքստրակտ է ներառվել՝ Erborian Aux 7 Herbes-ը։ Մատուտակի, երիցուկի, կանաչ թեյի, խնկունիի եւ այլ բուսական բաղադրիչներից բաղկացած խոնավացնող ֆորմուլան միջոցն ունիկալ արտադրանքի է վերածում, որը ոչ միայն հեռացնում է դիմահարդարումն ու աղտոտվածությունները, այլ նաեւ խոնավացնում է՝ մաշկին թեթեւ փայլ հաղորդելով։

VICHY. Purette Thermal 3 in 1։ Այս լեգենդար թերմալ ջուրը ֆրանսիական ապրանքանիշի բոլոր միջոցների հիմքն է։ Նրա գլխավոր առանձնահատկությունների թվում է այտուցվածությունների եւ կարմրությունների հեռացումը։ Այդ պատճառով, այս միցելյար ջուրը իդեալական է զգայուն եւ չոր մաշկի համար։

LA ROCHE-POSAY. Eau Micellaire Ultra։ Դեղատնային ապրանքանիշի պահոցում միցելյար ջրի միանգամից 3 թարմացված տարբերակ է հայտնվել, զգայուն, պրոբլեմային եւ ալերգիայի հակում ունեցող մաշկի տիպերի համար։ Նոր ֆորմուլայի շնորհիվ, մաքրման գործընթացն ավելի հավասար է ընթանում, իսկ միցելներն ավելի ակտիվ են մաշկի մակերեւույթի վրա փոքրիկ աղտոտվածությունների հանդեպ։ Բացի այդ, միջոցն օգնում է պահպանել մաշկի բնական պաշտպանող շերտը՝ կանխարգելելով չորությունն ու գրգռվածությունը։

NYX. Micellar Water Stripped Off։ Ապրանքանիշը հայտնի է իր դեկորատիվ կոսմետիկայով, որի հեռացման համար նախատեսված է մաքրող միջոցների նոր գիծը, որը մշակվել է՝ դիմահարդարման համար գծի միջոցների բաղադրությունը հաշվի առնելով։ Այս միցելյար ջուրը հոտ չունի։ Առաջին օգտագործումից հետո արդյունքն ակնհայտ է՝ հեռացվում են անգամ ամենակայուն հյուսվածքները։

URIAGE. Thermal Micellar Water։ Մաշկի հետ առնչվելիս անհավանական հարմարավետ եւ հաճելի այս ջուրը կարող է լուծել իր առջեւ դրված ցանկացած խնդիր՝ դիմահարդարման եւ աղտոտվածությունները հեռացնելու։ Ջուրը հաճելի է օգտագործման մեջ նաեւ առավոտյան. հեռացնում է գիշերային քսուքի մնացորդները, մաշկը նախապատրաստում է տոնիկացման, խոնավացման եւ դեկորատիվ կոսմետիկայի հասցման համար։

LUMENE. Lahde Pure Arctic Miracle։ Lahde գծի բոլոր միջոցների հիմնական խնդիրը կորցրած խոնավությամբ ջրազրկված բջիջների սնուցումն է։ Նույն էֆեկտն ունի նաեւ միցելյար ջուրը, որը ոչ միայն մաքրում է մաշկը, այլ նաեւ խոնավացնում է այն՝ իդեալական հարթ երանգ եւ փայլուն տեսք հաղորդելով։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30