03.02.2017 09:36 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Հաղթողները

Awards-նյուզ. «Oscar», «Cesar» եւ « BAFTA» կինոմրցանակաբաշխությունների նոմինանտները, «Միսս Տիեզերք» մրցույթի հաղթողը, «Ոսկե արծիվ», «PGA Awards» եւ «SAG Awards» կինոմրցանակաբաշխությունների հաղթողները

Awards-նյուզ. «Oscar», «Cesar» եւ « BAFTA» կինոմրցանակաբաշխությունների նոմինանտները,  «Միսս Տիեզերք» մրցույթի հաղթողը, «Ոսկե արծիվ», «PGA Awards»  եւ «SAG Awards» կինոմրցանակաբաշխությունների հաղթողները

Մոսկվայում կայացել է Ռուսաստանի Ազգային կինեմատոգրաֆիկական արվեստների ակադեմիայի կողմից կազմակերպվող «Ոսկե արծիվ» 15-րդ ամենամյա կինոմրցանակաբաշխությունը։ «Մոսֆիլմում» տեղի ունեցած միջոցառմանը ներկա են գտնվել ռուս կինեմատոգրաֆի ամենաակնառու գործիչներն ու նրանք, ում ճակատագիրն ու հեղինակավոր ժյուրին այդ երեկո լավագույնի տիտղոս է շնորհել։

«Ոսկե արծիվ» մրցանակաբաշխության գլխավոր անվանակարգերի մրցանակակիրներն են. «Լավագույն ֆիլմ»՝ «Рай» (ռեժ. Անդրեյ Կոնչալովսկի), «Լավագույն ռեժիսոր»՝ Անդրեյ Կոնչալովսկի («Рай»), «Կինոյում կանացի լավագույն դերակատարում»՝ Յուլիա Վիսոցկայա («Рай»), «Կինոյում տղամարդու լավագույն դերակատարում»՝ Իվան Յանկովսկի («Дама пик»), «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ Ելենա Յակովլեվա («Самый лучший день»), «Երկրորդ պլանի լավագույն դերասան»՝ Սերգեյ Շաքուրով («Эпикаж»), «Լավագույն հեռուստաֆիլմ կամ մինի-սերիալ»՝ «Клим» (ռեժ. Կարեն Օգանեսյան), «Լավագույն հեռուստասերիալ»՝ «Тихий дон» (ռեժ. Սերգեյ Ուրսուլյակ), «Հեռուստատեսությունում լավագույն կանացի դերակատարում»՝ Օլգա Պոգոդինա («Маргарита Назарова»), «Հեռուստատեսությունում լավագույն տղամարդու դերակատարում»՝ Կոնստանտին Լավրոնենկո («Клим»), «Լավագույն ոչ խաղարկային ֆիլմ»՝ «Кровавые бивни», «Լավագույն կարճամետրաժ»՝ «Мама», «Լավագույն անիմացիոն ֆիլմ»՝ «Кот и мышь», «Լավագույն երաժշտություն»՝ Артем Васильев («Экипаж»)։

Փետրվարի 12-ին Լոնդոնում կկայանա BAFTA Բրիտանական կինոյի եւ հեռուստատեսային արվեստների ակադեմիայի կողմից կազմակերպվող կինոմրցանակաբաշխությունը։ Հավակնորդների բացառիկ ռեկորդակիրը Դեմիեն Շազելի «Լա-Լա Լենդ» ֆիլմ-մյուզիքլն է, որին հաջորդում են «Ժամանումը» եւ «Գիշերվա քողի տակ» ֆիլմերը։ BAFTA-ի գլխավոր անվանակարգերի հավակնորդներն են. «Լավագույն ֆիլմ»՝ «Լա-Լա Լենդ», «Լուսնի լույսը», «Ծովամերձ Մանչեսթերը», «Ժամանումը», «Ես, Դենիել Բլեյքս»։ «Լավագույն բրիտանական ֆիլմ»՝ «Ամերիկյան գեղեցկուհին», «Ստվերում», «Կուրության մասին գրությունները», «Հերքումը», «Ֆանտաստիկ սրիկաներն ու վայրը, որտեղ նրանք բնակվում են», «Ես, Դենիել Բլեյքս»։ «Արտասահմանյան լեզվով լավագույն ֆիլմ»՝ «Ջուլիետա», «Դիպան», «Մուստանգ», «Սաուլի որդին», «Թոնի Էրդման»։ «Լավագույն դերասան»՝ Էնդրյու Գարֆիլդ, Քեյսի Աֆլեք, Ջեյք Ջիլենհոլ, Ռայան Գոսլինգ, Վիգո Մորթենսեն։ «Լավագույն դերասանուհի»՝ Էմի Ադամս, Էմիլի Բլանտ, Էմմա Սթոուն, Մերիլ Սթրիփ, Նատալի Փորթման։ «Երկրորդ պլանի լավագույն դերասան»՝ Աարոն Թեյլոր-Ջոնսոն, Դեվ Փաթել, Հյու Գրանտ, Ջեֆ Բրիջես, Մահերշալա Ալի։ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ Հեյլի Սքվարս, Միշել Ուիլյամս, Նաոմի Հարիս, Նիկոլ Քիդման, Վիոլա Դեվիս։ «Լավագույն ռեժիսոր»՝ Դենի Վիլնեվ- «Ժամանումը», Քեն Լոու - «Ես, Դենիել Բլեյքս», Դեմյեն Շազել- «Լա-Լա Լենդ», Քենեթ Լոներգան- «Ծովամերձ Մանչեսթերը», Թոմ Ֆորդ- «Գիշերվա քողի տակ»։ «Լավագույն կոմպոզիտոր»՝ «Ժամանումը», «Ջեքի», «Լա-Լա Լենդ», «Առյուծ», «Գիշերվա քողի տակ»։ «Լավագույ անիմացիոն ֆիլմ»՝ «Դորիի որոնումներով», «Կենդանապոլիս», «Կուբո. Սամուրայի մասին լեգենդը», «Մոանա»։ «Նորածին աստղ»՝ Թոմ Հոլանդ, Ռութ Նեգա, Լուկաս Հեջես, Լայա Կոստա, Անյա Թեյլոր-Ջոյ։

Օրերս Ամերիկյան կինոակադեմիան հայտարարել է «Օսկար» մրցանակաբաշխության նոմինանտների պաշտոնական ցուցակը։ Եվ այսպես, «Լա-Լա Լենդ» մյուզիքլը ռեկորդային 14 անվանակարգերում է առաջադրվել՝ «Տիտանիկի» եւ «Ամենը Եվայի մասին» ֆիլմի շարքերը համալրելով։ Ի տարբերություն նախորդ տարիների Բեվերլի-Հիլզի Սեմյուել Գոլդվինի անվան թատրոնում հավակնորդների ցուցակը հայտարարելուն, այս տարի կինոակադեմիան որոշել է փոխել արարողակարգի ձեւաչափը եւ կայքում հատուկ ձայնագրած վիդեո է ցուցադրել։ Կինոյի ոլորտում գլխավոր մրցանակի նոմինանտներին հայտարարել են կինոակադեմիայի նախագահ Շերիլ Բուն Այզեքսը եւ նախորդ տարիների օսկարակիրներն ու նոմինանտները. դերասաններ Բրի Լարսոն, Ջենիֆեր Հադսոն, Գաբուրի Սիդիբե, Քեն Վատանաբե, ռեժիսորներ Ջեյսոն Ռայթման, Գիլյերմո դել Տոռո, օպերատոր Էմանուել Լյուբեցկի։

Տոմսարկղային եկամուտով 2016 թվականի ռեկորդսմեն Disney ստուդիան հաղթանակի համար կպայքարի 10 անվանակարգերում, միաժամանակ, երբ Մերիլ Սթրիփը իր ռեկորդային 20-րդ նոմինացիան է վաստակել։

«Օսկար 2016»-ի գլխավոր անվանակարգերի նոմինանտներն են. «Լավագույն ֆիլմ»՝ «Ժամանում», «Ցանկապատերը», «Խղճից ելնելով», «Ցանկացած գնով», «Թաքնված ֆիգուրները», «Լա-Լա Լենդ», «Առյուծը», «Ծովամերձ Մանչեսթերը», «Լուսնի լույսը»։ «Լավագույն ռեժիսոր»՝ Դենի Վիլնեվ («Ժամանում»), Մել Գիբսոն («Խղճից ելնելով»), Դեմիեն Շազել («Լա-Լա Լենդ»), Քենեթ Լոներգան («Ծովամերձ Մանչեսթերը»), Բարրի Ջենքինս («Լուսնի լույսը»)։ «Լավագույն դերասան»՝ Դենզել Վաշինգթոն, Վիգո Մորտենսեն, Էնդրյու Գարֆիլդ, Քեյսի Աֆլեկ, Ռայան Գոսլինգ։ «Լավագույն դերասանուհի»՝ Իզաբել Յուպեր, Ռութ Նեգա, Նատալի Փորթման, Էմմա Սթոուն, Մերիլ Սթրիփ։ «Երկրորդ պլանի լավագույն դերասան»՝ Մայքլ Շենոն, Մահերշալա Ալի, Ջեֆ Բրիջես, Լուկաս Հեջես, Դեվ Փաթել։ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ Վիոլա Դեվիս, Նաոմի Հարիս, Նիկոլ Քիդման, Օկտավիա Սփենսեր, Միշել Ուիլյամս։ «Արտասահմանյան լեզվով լավագույն ֆիլմ»՝ «Թոնի Էրդման» (Գերմանիա), «Կոմիվոյաժոր» (Իրան), «Իմ հողը» (Դանիա), «Ուվեի երկրորդ կյանքը» (Շվեդիա), «Տաննա» (Ավստրալիա)։ «Լավագույն օրիգինալ սցենար»՝ «Ցանկացած գնով», «Լա-Լա Լենդ», «Լոբստեր», «Ծովամերձ Մանչեսթերը», «XX դարի կանայք»։ «Լավագույն ադապտացված սցենար»՝ «Ժամանում», «Ցանկապատերը», «Թաքնված ֆիգուրները», «Առյուծը», «Լուսնի լույսը»։ «Լավագույն օպերատորական աշխատանք». «Լա-Լա Լենդ», «Լուսնի լույսը», «Առյուծը», «Լռությունը», «Ժամանում»։ «Լավագույն մոնտաժ»՝ «Ժամանում», «Խղճից ելնելով», «Ցանկացած գնով», «Լա-Լա Լենդ», «Լուսնի լույսը»։ «Լավագույն բեմադրող նկարիչ»՝ «Ժամանում», «Ֆանտաստիկ արարածներն ու որտեղ են նրանք ապրում», «Կեցցե Կեսարը», «Ուղեւորները»։ «Կոստյումների լավագույն դիզայն»՝ «Դաշնակիցները», «Ֆլորենս Ֆոսթեր Ջենիքս», «Ջեքի», «Լա-Լա Լենդ», «Ֆանտաստիկ արարածներն ու որտեղ են նրանք ապրում»։ «Լավագույն գրիմ եւ սանրվածքներ»՝ «Սթարթրեք. Անվերջություն», «Ուվեի երկրորդ կյանքը», «Ինքնասպանների ջոկատը»։ «Լավագույն ձայն»՝ «Ժամանում», «Խղճից ելնելով», «Լա-Լա Լենդ», «Լքված-միայնակ. Աստղային պատերազմները։ Պատմություններ», «13 ժամ. Բենղազի գաղտնի զինվորները»։ «Լավագույն վիզուալ էֆեկտներ»՝ «Ծովախորքի հորիզոնը», «Բժիշկ Սթրենջը», «Կուբո։ Սամուրայի մասին լեգենդը», «Ջունգլիների գիրքը», «Լքված-միայնակ. Աստղային պատերազմները։ Պատմություններ»։ «Լավագույն սաունդթրեք»՝ «Ջեքի», «Լա-Լա Լենդ», «Առյուծը», «Լուսնի լույսը», «Ուղեւորները»։ «Լավագույն երգ»՝ Audition - «Լա-Լա Լենդ», City of Stars - «Լա-Լա Լենդ», Can't Stop the Feeling- «Թրոլները», Empty Chair- «Ջիմը. Ջեյմս Ֆոուլիի պատմությունը», How Far I’ll Go- «Մոանա»։ «Լավագույն անիմացիոն ֆիլմ»՝ «Կուբո։ Սամուրայի մասին լեգենդը», «Մոանա», «Կարմիր կրիան», «Կենդանապոլիս», «Դդմիկի կյանքը»։ «Լավագույն վավերագրական ֆիլմ»՝ «Ծովը կրակի մեջ», «Ես ձեզ համար նեգր չեմ», «Անիմացված կյանք», «Տասներեքերորդը», «Օ. Ջեյ. Պատրաստված է Ամերիկայում»։ Հիշեցնենք, որ անցած տարի «Օսկարի» կինեմատոգրաֆում ակնառու ներդրման համար մրցանակի են արժանացել Ջեքի Չանը, մոնտաժոր Էնն Վ. Կոտուսը, քասթինգի տնօրեն Լին Սթալմաստերը եւ ռեժիսոր-վավերագիր Ֆրեդերիկ Ուայզմենը։ «Օսկար» ինոմրցանակաբաշխության 89-րդ արարողությունը լոսանջելեսյան Dolby Theatre-ում տեղի կունենա փետրվարի 26-ին։ Մրցանակաբաշխությունը կվարի կոմիկ Ջիմի Քիմելը։

Մանիլայում կայացել է «Միսս Տիեզերք» գեղեցկության միջազգային մրցույթը, որի այս տարվա հաղորդավարներն էին Սթիվ Հարվին եւ մոդել Էշլի Գրեմը։ Ֆինալային շոուին ներկա էին 86 մասնակիցներ, ովքեր ցուցադրել են լողազգեստներ, երեկոյան զգեստներ եւ ազգային կոստյումներ։ «Միսս Տիեզերք» տիտղոսին արժանացել է Ֆրանսիայի գեղեցկուհի Իրիս Միթեները՝ Լիլ քաղաքից 24-ամյա ատամնաբույժ-ուսանողուհին։ Աղջիկը պատմել է, որ հաղթանակն իր համար մեծ անակնկալ է, եւ այժմ նա շատ հպարտ է ներկայացնել ոչ միայն իր հայրենիքը, այլ նաեւ ողջ Եվրոպան։ Հարկ է նշել, որ սա «Միսս Տիեզերք» մրցույթին Ֆրանսիայի երկրորդ հաղթանակն է։ «Վիցե-միսս» տիտղոսին արժանացել է Հաիթիի 25-ամյա ներկայացուցիչ Ռաքել Պելիսյեն, իսկ երրորդ տեղը բաժին է հասել 23-ամյա կոլումբացի Անդրեա Թովարին։

Ամերիկյան կինոակադեմիայից անմիջապես հետո, իր ազգային կինոմրցանակաբաշխության հավակնորդներին է հայտարարել Ֆրանսիան։ Առաջատարների ցուցակում են Փոլ Վերխովենի «Նա» թրիլլերն ու Ֆրանսուա Օզոնի «Ֆրանցը».11 անվանակարգ։ 6 անվանակարգերում ներկայացված է Քսավյե Դոլանի «Սա ընդամենը աշխարհի վերջն է» ֆիլմը։ Cesar-ի հիմնական անվանակարգերում ներկայացվել էն. «Լավագույն ֆիլմ»՝ «Աստվածայինները», «Նա», «Ֆրանց», «Անարատները», «Մարմանդ ջրում», «Սիրո պատրանքը», «Անկողնում Վիկտորիայի հետ»։ «Լավագույն ռեժիսոր»՝ Բրյունո Դիմոն («Մարմանդ ջրում»), Քսավյե Դոլան («Սա ընդամենը աշխարհի վերջն է»), Փոլ Վերխովեն («Նա»), Անն Ֆոնտեն («Անարատները»), Ֆրանսուա Օզոն («Ֆրանց»), Նիկոլ Գարսիա («Սիրո պատրանքը»), Ուդա Բենյամինա («Աստվածայինները»)։ «Լավագույն դերասան»՝ Ֆրանսուա Կլյուզե, Պիեր Դելադոնշամ, Նիկոլյա Դյուվոշել, Ֆաբրիս Լուկինի, Օմար Սի, Գասպար Ուլյել։ «Լավագույն դերասանուհի»՝ Ժյուդիտ Շեմլա, Մարիոն Կոտիյար, Վիրժինի Էֆիրա, Իզաբել Յուպեր, Սիդսե Բաբեթ Քնուդսեն։ «Երկրորդ պլանի լավագույն դերասան»՝ Գաբրիել Արկանդ, Վինսեն Քասել, Վինսեն Լակոստ, Լորեն Լաֆիթ, Մելվիլ Պուպո, Ջեյմս Թյերի։ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ Նատալի Բայե, Վալերիա Բրունի Թադեշի, Էնն Կոնսայնի, Դեբորա Լյուկումուենա, Մելանի Թիերի։ «Սեզարի» 42-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 24-ին «Շատլե» թատրոնում։ Ավելի վաղ, որպես մրցանակաբաշխության հաղորդավար հայտարարվել է ֆրանսիացի «լքված» ռեժիսոր Ռոման Պոլանսկին, ով 1978 թվականից ԱՄՆ-ի  իշխանությունների կողմից մեղադրվում է անչափահաս աղջկան բռնաբարելու մեջ։ Նրա մասնակցությունը ֆրանսիական ֆեմինիստական շարժման կողմից բուռն բողոքի է արժանացել, ինչը աջակցվեց նաեւ կառավարության կողմից եւ ստիպեց Պոլանսկուն հրաժարվել մրցանակաբաշխությունից։

Նոր հաղորդավարը կհայտարարվի մի քանի օրից։

Լոս Անջելեսում կայացել են ԱՄՆ-ի Կինոդերասանների գիլդիայի (SAG Awards) 23-րդ ամենամյա մրցանակաբաշխությունները, որին ներկա են գտնվել հոլիվուդյան A-ցուցակի աստղերը, այդ թվում նաեւ Նատալի Փորթմանը, Նիկոլ Քիդմանը, Էմմա Սթոունը, Մերիլ Սթրիփը, Էմի Ադամսը, Ռայան Գոսլինգը, Էշթոն Քաթչերը։ SAG Awards-ի հաղթողներն են. «Ֆիլմի լավագույն դերասանական կազմ»՝ «Թաքնված ֆիգուրները», «Լավագույն դերասան»՝ Դենզել Վաշինգթոն, «Լավագույն դերասանուհի»՝ Էմմա Սթոուն, «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ Վիոլա Դեվիս, «Երկրորդ պլանի լավագույն դերասան»՝ Մահերշալ Ալի, «Կոմեդիական սերիալի լավագույն դերասանական կազմ»՝ «Նարնջագույնը սեզոնի հիթն է», «Դրամատիկական սերիալի լավագույն դերասանական կազմ»՝ «Շատ տարօրինակ գործեր», «Սերիալում կամ մինի-ֆիլմում լավագույն դերասան»՝ Բրայան Քրենսթոն, «Սերիալում կամ մինի-ֆիլմում երկրորդ պլանի լավագույն դերասան»՝ Ջոն Լիթգոու, «Սերիալում կամ մինի-ֆիլմում երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ Կլեր Ֆոյ, «Կոմեդիական սերիալում տղամարդու լավագույ դերակատարում»՝ Ուիլյամ Հ. Մեյսի, «Կոմեդիական սերիալի կանացի լավագույն դերասան»՝ Ջուլիա Լուի-Դրեյֆուս, «Սերիալում կամ մինի-ֆիլմում լավագույն դերասանուհի»՝ Սառա Փոլսոն, «Մասնագիտության մեջ ներդրման համար»՝ Լիլի Թոմլին։

Բեվեռլի-Հիլզում կայացել է ԱՄՆ-ի Պրոդյուսերների գիլդիայի կողմից կազմակերպվող PGA Awards- կինոմրցանակաբաշխությունը, որին ներկա էին Ջասթին Թիմբերլեյքը, Նիկոլ Քիդմանը, Քիտ Ուրբանը, Քրիսի Թեյգենը, Ջոն Լեջենդը, Լիլի Քոլինզը եւ այլ հայտնիներ։ PGA Awards-ի այս տարվա հաղթողներն են. «Թատերականացված ֆիլմի լավագույն պրոդյուսինգի համար Դերիլ Ֆ. Զանուքի անվ. մրցանակ»՝ Ֆրեդ Բերգեր, Ջորդան Հորովից, Մարկ Պլատ («Լա-Լա Լենդ»), «Դրամայի (սերիալ) լավագույն պրոդյուսինգի համար Նորման Ֆելթոնի անվ. մրցանակ»՝ Մաթ Դաֆեր, Ռոս Դաֆեր, Շոուն Լեվի, Դան Քոհեն, Լեյն Փաթերսոն («Տարօրինակ գործեր»), «Կոմեդիայի (սերիալ) լավագույն պրոդյուսինգի համար Դենի Թոմասի անվ. մրցանակ»՝ Դոնալդ Գլովեր, Դայան ՄակԳանիգլ, Փոլ Սիմս, Հիրո Մուրաի, Ալեքս Օռ («Ատլանտա»), «Վավերագրական ֆիլմի լավագույն պրոդյուսեր»՝ Էզրա Էդելման, Կարոլին Ուաթերլոու («Օ. Ջեյ. Պատրաստված է Ամերիկայում»), «Անիմացիոն ֆիլմի լավագույն պրոդյուսեր»՝ Քլարկ Սփենսեր («Կենդանապոլիս»), «Լավագույն թվային սերիալ»՝ Comedians in Cars Getting Coffee (Season 7, Season 8), «Ուղիղ եթերի եւ խոսակցական հեռուստատեսության լավագույն պրոդյուսինգ»՝ Թիմ Քարվել, Ջոն Օլիվեր, Լիզ Սթանթոն (Վերջին շաբաթ Ջոն Օլիվերի հետ), «Հեռուստատեսային մրցույթի լավագույն պրոդյուսեր»՝ Օդրի Մորիսեյ, Ջեյ Բենսթոք, Մարկ Բարնեթ, Ջոն դե Մոլ, Չադ Հայնս, Լի Մեցգեր, Կիռա Թոմփսոն, Մայք Յուրչուկ, Ամանդա Զաքեր, Քարսոն Դալի (« The Voice»), «Հեռուստասերիալի լավագույն պրոդյուսինգի համար Դեվիդ Լ. Ուոլփերի անվ. մրցանակ»՝ «Սարսափների ամերիկյան պատմությունը. Մարդիկ ընդդեմ Օ. Ջեյ. Սիմփսոնի»- I սեզոն։  

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30