24.11.2017 07:50 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Թրամփ եւ Պուտին

Թրամփը Պուտինին սիրիայում զիջեց

Թրամփը Պուտինին սիրիայում զիջեց

Կես տարի է անցել, ինչ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամայեց օդային հարվածներ հասցնել սիրիական ռազմաօդային ուժերի բազային, որից հետո նրա օգնականները հայտարարեցին, որ դա ԱՄՆ-ին Մերձավոր Արեւելքում ազդեցության նոր լծակներ կտա։ Բայց այսօր նա գնալով ավելի շատ է նմանվում չեզոք դիտորդի, որը հետեւում է, թե ինչպես է նախագահ Վ. Պուտինը հետպատերազմական Սիրիայի նոր տեսքը ձեւավորում, հայտնում է Politico-ը։

Պուտինը Սոչիում ընդունել է Իրանի եւ Թուրքիայի նախագահներին։ Սա հանդիպումների շարքից հերթականն էր, որը Ռուսաստանը կազմակերպել է սիրիական հակամարտության ավարտական փուլում, եւ որին ԱՄՆ-ը մասնակցություն չի ունեցել։

Քանի որ ապստամբների հիմնական ռազմական խմբավորումները ջախջախված են, իսկ «Իսլամական պետությունը» սիրիական տարածքի մեծ մասից վռնդվել է, ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք եւ փորձագետները հայտարարում են, թե այդ երկրում այժմ իշխանության համար ռեգիոնալ պայքար է ընթանում։

Նոյեմբերի 21-ին անսպասելի հանդիպում կայացավ Պուտինի եւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի միջեւ, որը հիմնականում ռուսական առաջնորդի աջակցության շնորհիվ կարողացավ վեցամյա քաղաքացիական պատերազմը մարսել։

«Պուտինը Սիրիայում հաղթանակ տարավ։ Մասամբ դրանում կա Օբամայի, մասամբ էլ՝ Թրամփի մեղքը», նշել  է Իլան Գելդենբերգը, որը Օբամայի օրոք Պենտագոնում եւ Պետքարտուղարությունում զբաղվում էր մերձավորարեւելյան խնդիրներով։

Հնարավոր է, որ Թրամփը դրա վրա թքած ունի։ Մասնավոր կարգով նա բազմիցս է հայտարարել, որ Սիրիան համարում է Օբամայի ձախողումներից մեկը, եւ ԱՄՆ-ը այնտեղ անելու շատ բան չունի։ Թրամփի այս տեսակետը արտացոլվեց վերջերս նրա կողմից ԿՀՎ-ի գաղտնի ծրագիրը չեղարկելու որոշման մեջ, որի շրջանակներում Ասադի դեմ պայքարող չափավոր սիրիական ապստամբները ամերիկյան զենք էին ստանում։

Թրամփը Սիրիայում եւս մեկ խնդիր չկարողացավ լուծել. նա չկարողացավ թուլացնել Իրանի ազդեցությունը, որը Ռուսաստանի հետ համագործակցելով պաշտպանում է Ասադին։

«Իրանը այնտեղ չի վերահսկելու, եւ ոչ մի դեպքում առաջատար չի դառնա այն իրավիճակում, երբ նա ավելի շատ վնաս կարող է հասցնել, քան՝ օգուտ», սեպտեմբերին հայտարարել էր ՄԱԿ-ում Թրամփի ներկայացուցիչ Նիկի Հեյլին։

Սակայն Թրամփին առայժմ չի հաջողվում Մոսկվային ու Թեհրանին բաժանել։ Պուտինի եւ Թրամփի միջեւ շփումների, հանդիպումների ժամանակ Իրանի մասին ընդհանրապես խոսք չի լինում։

Երբ 2015-ի սեպտեմբերին Պուտինը զորք եւ ավիացիա փոխադրեց Սիրիա՝ էականորեն մեծացնելով իր ռազմական ներկայությունը, դա նրան թույլ տվեց սիրիական հակամարտության կարգավորումից հետո սիրիական ապագայի պլանավորման դիվանագիտական աշխատանքներում գլխավոր տեղը զբաղեցնել։

Նոյեմբերի 21-ին Պուտինը Սիրիայի հարցով զրուցել է նաեւ Իսրայելի վարչապետ Նաթանյահուի, Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆատահ աս-Սիսիի եւ Կատարի արտգործնախարարի հետ։

«Շատ պարզ է դառնում, որ Ասադ-Պուտին-Իրան գամբիտը բավական հաջող ստացվեց եւ նրանց գրեթե լիակատար հաղթանակ բերեց Սիրիայում։ Ռուսները ցանկանում են ռազմական փուլից հետո ցույց տալ իրենց նշանակությունն ու ազդեցությունը՝ մտադրվելով քաղաքական կարգավորման գործընթացում հանդես գալ միջնորդի կարգավիճակով», նշել է Մերձավոր Արեւելքի Ինստիտուտի փոխնախագահ Փոլ Սալեմը։

Թրամփն ու իր գլխավոր օգնականները լուռ բողոքում են, թե Ռուսաստանը աջակցում է Ասադին։ «Կարծում ենք ժամանակն է, որ ռուսները լավ մտածեն Ասադի վարչակարգին շարունակվող աջակցության մասին», հայտարարել էր ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը։ Բայց հետո Թրամփի վարչակազմը հրաժարվեց նման արտահայտություններից։

Նախագահի թեկնածու լինելով Թրամփը ոչ մի անգամ չէր ասել, թե միջամտելու է սիրիական պատերազմին, սակայն զգուշացրել էր, որ Ասադի ռեժիմին ջախջախելը կնշանակի հաղթանակ ահաբեկիչների, ԻՊԻԼ-ի ու «Ալ-Կաիդայի» նկատմամբ։

Սակայն ապրիլին ԱՄՆ-ը հրթիռային հարվածներ հասցրեց Սիրիային, ու ենթադրվում էր, որ սիրիական հակամարտությունում Թրամփը գնալով ավելի ակտիվ դեր կխաղա, քան Օբաման, որը վախենում էր Սիրիայում «լռվել» եւ 2013-ին՝ վերջին պահին հրաժարվեց ավիահարվածներից։

Ինչպես նշում են մերձավորարեւելյան տարածաշրջանի հարցերով փորձագետները, բոլոր դեպքերում Պուտինը սիրիական խաղաղ կարգավորման գործընթացում ամերիկյան մասնակցության կարիք է ունենալու։ Ռուսական առաջնորդը չի ցանկանում իր ուսերին վերցնել Սիրիայի միասնության պահպանության համար տնտեսական, քաղաքական եւ ռազմական պատասխանատվության ծանր բեռը։

Իսկ Թրամփին որոշ դիվանագիտական բարենպաստ հնարավորություններ տալ, թեպես նա դեռ չի բացահայտել իր ռազմավորությունը, թե ինչպես է մտադիր Ռուսաստանից զիջումներ կորզել՝ ամերիկյան աջակցության դիմաց։

«Պուտինը ցանկանում է, որ միջազգային ինչ-որ համաձայնագիր ստորագրվի, որը վերջ կտա սիրիական քաղաքացիական պատերազմին եւ կօրհնի նրա հաղթանակը», նշել է Գոլդենբերգը։

«Հարցն այն է, թե Թրամփն այդքան ուժ ու կամք կունենա՞, որպեսզի Պուտինին ստիպի դրա համար վճարել, թե՞ այդ ամենը նրան անվճար կտա», եզրափակել է փորձագետը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30