13.04.2018 06:16 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատառիկներ Facebook-ից

Հայկ Աբելյան. «Այսօրվանից մենք կապրենք բոլորովին նույն Հայաստանում»։

* * *

Վիկա Հարությունյան.« - Ձեր Սարգսյանը նոր է՞։

- Ոչ, այն ուղղակի լվացված է Պերվոլով»։

* * *

Առաքել Սեմիրջյան. «Թող ոչ ոք չկասկածի, որ հայ ժողովուրդը Արցախի համար պայքարելու է երեկ, այսօր ու վաղը... Արմեն Սարգսյան։

Թերեւս սա աշխարհի միակ մարդն է, ով կարողանում է անցյալ ժամանակում պայքարել ապագա ժամանակների համար։ Աչքիս Սթիվին Հոքինգի հոգին վերածնվել է նրա մեջ»։

* * *

Հայկ Գրիգորյան. «Թրամփի անձնական փաստաբանի գրասենյակը մտել են դաշնային ծառայության աշխատակիցներ ու առգրավել փաստաթղթեր ու համակարգիչ։ Հիմքը նա է, որ այդ փաստաբանը փող է վճարել Թրամփի նախկին ընկերուհուն, որ նա լռի նախընտրական փուլում։ Քանի որ դա արվել է ընտրությունների ժամանակ, ապա համարվում է ընտրության վրա ծախսված գումար, որը Թրամփը չի հայտարարագրել։ Դե հետո կասեն ԱՄՆ-ում կեղծ դեմոկրատիա է։ Պատկերացնո՞ւմ եք նման բան Հայաստանում կամ Ռուսաստանում. դա հենց կոչվում է իշխանությունների տարանջատում ու հակակշիռների համակարգ։

Թրամփը չի կարող նրանց ազատել աշխատանքից կամ ճնշել։ Ի հակադրումն նրա Կոնգրեսը ռուսների դեմ սանկցիաները եւս հաստատեց։ Այսինքն՝ ապահովիր իշխանությունների տարանջատում, դատարանի անկախություն, օրենքի գերակայություն ու ԶԼՄ-ների ազատություն ու քո պետական մեքենան անխափան առաջ է գնալու՝ անկախ նրանից` նախագահն ով է»։

* * *

Վրույր Խլղաթյան. «Մերժել եմ Սերժին եւ շահել արժանապատվություն։ #Արդարա_ժողովուրդ»։

* * *

Հակոբ Բադալյան. «Երբ պետության Սահմանադրական դատարանի նախագահը ժամանում է ֆուտբոլի ֆեդերացիայի Գործկոմի նիստին մասնակցելու, որտեղ հավաքականի նոր մարզիչ են ընտրելու. հանրամատչելի է դառնում փոքր պետություն եւ համաշխարհային ազգ բանաձեւը ՝ փոքր պետությունում տեղի են ունենում համաշխարհային մասշտաբի բացառիկ երեւույթներ։ Վստահ եմ, հեռու չի այն օրը, երբ ՍԴ նախագահի եւ ֆուտբոլի հավաքականի մարզչի պաշտոնները կհամատեղվեն»։

* * *

Վահրամ Թոքմաջյան. «Եթե անգամ ես շատ վատ իմանայի եկեղեցու պատմությունը։ Եթե անգամ չգիտենայի այն բազմաթիվ հանցագործությունների մասին, որը գործել է եկեղեցին, ապա միայն Կոմիտաս Հովնանյանի կերպարը բավարար կլիներ, որ շեշտված բացասական վերաբերմունք ունենայի այդ կառույցի նկատմամբ։

Հ.Գ. Կրոնի հետ չխառնել ու պնդումներ չանել, թե առանձին հոգեւորականն ի՞նչ կապ ունի եկեղեցու հետ։ Եկեղեցին նաեւ հոգեւորականն է այնպես, ինչպես պետությունը դա քաղաքացին է։ Իսկ ֆաշիստ տերտերներն արդեն իրական վտանգ են ներկայացնում»։

* * *

Վաձ Ղազարյան. «Ապրիլի 9-ից 17-ը Հայաստանը ղեկավար չի ունենա։ Որ տեսնենք տենց յոլա ենք գնում, կարա՞ք էլ մարդ չնշանակեք»։

* * *

Իզաբելլա Աբգարյան. «Քանի դեռ ՀՀ նախագահները իրենց երդմնակալության օրը դուրս չեն գալիս ժողովրդի մոտ ու նրանց առաջ հպարտ քայլում, այլ պատսպարվում են դահլիճներում՝ ընտրյալներով շրջապատված, նրանք այդ դահլիճի մարդկանց նախագահն են միայն։

* * *

Մարինե Մանուչարյան. «Հայաստանում կանոնավոր կերպով հրաժարական են տալիս միայն ազգային հավաքականի մարզիչները»։

* * *

Արման Ղարիբյան. «Բազմաթիվ աշխատանքային հայտարարություններ եմ կարդում, որտեղ գրված է, որ օտար լեզվի իմացությունը պարտադիր է։ Կներեք, հարգելի գործատուներ, բայց աշխատանք փնտրողների առնվազն 90% անգամ հայերենին լիարժեք չի տիրապետում, դուք ո՞ւմից եք օտար լեզվի իմացություն պահանջում»։

* * *

Հովհաննես Գալստյան. «Վերջապես մի լավ լուր լսեցինք՝ ռուսաստանաբնակ բարերար Գարուն Քոչարյանը կաթողիկոս Գարեգին Բ-ին 5 կգ ոսկուց զարդարված գավազան է նվեր տվել։

Ես էլ միշտ մտածում էի, թե մեզ ի՞նչ էր պակասում լրիվ երջանիկ լինելու համար։

Նման հարցին Շուռա Բալագանովը կպատասխաներ՝ 6400, բայց քանի որ դա ընդամենը կոպեկներ է մեր վեհափառի համար, ուրեմն՝ 5 կգ-անոց ոսկյա գավազան։

Մի պահ պատկերացրե՛ք, որ բարերարի առաջարկությունից հետո վեհափառը ջղայնանում է եւ պահանջում, որ ոսկյա գավազանի փոխարեն բարերարը թող այդ գումարով 30 տարի տնակներում ապրող 20-30 Գյումրեցի ընտանիքների բնակարաններ նվիրի։

Պատկերացրեցի՞ք, ո՞չ... Ես էլ չպատկերացրի եւ վաղուց արդեն հեքիաթների չեմ հավատում։ Իսկ շքեղությունների սիրահար վեհափառին հիշեցնեմ, որ Հիսուսը ավանակի վրա նստած մտավ Երուսաղեմ»։

* * *

Ռուզան Մինասյան. «Լրատվամիջոցներ կան, որոնք դատարան են գալիս իրենց մեքենայով... մեկ-մեկ կարելի է, գործընկեր լրատվամիջոցին դատից հետո առաջարկել նստել իրենց մեքենան, դա հեչ կապ չունի ԶԼՄ օրենքի հետ»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30