13.04.2018 06:09 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լինել գեղեցիկ

Բյութի-բառարան. դեմքի մաշկի համար լավագույն էսենցիաները

Բյութի-բառարան. դեմքի մաշկի համար լավագույն էսենցիաները

Դեմքի բազմաէտապային խնամքի թրենդը աշխարհին հայտնի է դարձել Կորեայից։ Կորեուհիները պատրաստ են զրկվել քնից՝ առավոտը նվիրելով բյութի-ռիտուալին, որը կարող է տեւել 30 րոպեից մինչեւ 1,5 ժամ։

Հարկ է նշել, որ էսենցիաների էությունն առայսօր մի փոքր դժվարհասկանալի է եվրոպացիներին։ Արտաքինից տոներներին նման էսենցիաները խիստ տարբերվում են իրենց ֆունկցիոնալությամբ։ Էսենցիան օգտագործվում է մաքրումից եւ դեմքի տոնիկավորումից անմիջապես հետո, շիճուկը եւ խոնավացնող քսուքը հասցնելուց առաջ։ Այդուհանդերձ էսենցիաների օգնությամբ մաշկը ստանում է լրացուցիչ պաշտպանվածություն եւ խոնավացում, դառնում է ավելի ձիգ ու էլաստիկ, ուժեղանում է փայլը, իսկ ռելիեֆն ավելի է բարելավվում։ Ներկայացնում ենք ժամանակակից ամենաարդյունավետ էսենցիաները, որոնք կպայքարեն մաշկի այս կամ այն անկատարելության դեմ՝ նրան շունչ եւ կատարելություն հաղորդելով։

BIOTHERM. Life Plankton Essence։ Այս էսենցիայի բաղադրության մեջ առկա է լեգենդար թերմալ պլանկտոնը, որը հզոր ռեգեներացնող եւ հակաօքսիդան գործողություն է ցուցաբերում։ Փորձագետները համոզված են, որ անքաշ, ակնթարթորեն ներծծվող հյուսվածքով այս հրաշք-միջոցը մեկ շաբաթ օգտագործելուց հետո մաշկի տոնն ավելի հարթ կդառնա՝ նրան փայլ եւ խոնավացրած տեսք վերադարձնելով։

PLACENTA. Hyarone Due a100։ Պլացենտայի էքստրակտի եւ հիալուրոնային թթվի հիման վրա էսենցիան այնքան հզոր է, որ կարող է փոխարինել ամենաէֆեկտիվ շիճուկին։ Այն անհրաժեշտ է հասցնել չոր եւ մաքրված մաշկին. անքաշ հյուսվածքն ակնթարթորեն ներծծվում է՝ մեկ օրվա ընթացքում մաշկին ապահով պաշտպանություն` բջջային մակարդակի վրա հիպերխոնավացում պարգեւելով։

CAUDALIE. Vinoperfect Essence։ Այս էսենցիան ժանրի դասականություն է համարվում։ Միջոցը հիանալի լուծում է իր առջեւ դրված խնդիրները՝ մաշկն ավելի կոնցենտրացված շիճուկի օգտագործմանը նախապատրաստելով։ Այն հասցնելը իրական վայելք է. էսենցիան հասցնել մատների բարձիկների օգնությամբ եւ տարածել հպվող շարժումներով։

[comfort zone]. Sublime Skin Essence։ Անքաշ եւ բացարձակ հիասքանչ էսենցիան մաշկին անգերազանցելի հարմարավետության եւ թարմության զգացում է հաղորդում՝ հետագա խնամքին նախապատրաստելով։ Կաթնային թթուն, ֆրուկտոզան եւ կորեական կոսմետոլոգիայի առաջատար բաղադրիչների ողջ միքսը ակնթարթային վաու-էֆեկտ են խոստանում։ Արդյունքում, մաշկը խոնավացրած, իդեալականորեն հարթեցված եւ առանց տեսանելի անկատարելությունների տեսք է ստանում։

JAPONICA JAPAN GALS. Pure Beau Essence։ «Մաքուր գեղեցկության էսենցիան» ակնթարթորեն խոնավացնում է չոր եւ զգայուն մաշկը՝ թեթեւ փայլ հաղորդելով։ Որպես հաճելի բոնուս, միջոցը հագեցած է հարմարավետ պիպետ-դոզատորով, որը կարգավորում է միջոցը հասցնելու անհրաժեշտ չափը։

YVES ROCHER. Elixir Jeunesse։ Երկակի ազդեցությամբ թեթեւ էսենցիան հակատարիքային փոփոխությունների դեմ հզոր զենք է համարվում։ Այն մաշկին օգնում է հաղթահարել սթրեսը՝ արգելափակելով վաղաժամ կնճիռների առաջացումը, տոնուսի կորուստը եւ պիգմենտացիայի հայտնվելը։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30