«Հարցաքննության առաջին իսկ օրը Վարդան Օսկանյանը շտապեց հայտարարել, որ հարուցված քրեական գործի հետեւում քաղաքական պատվեր կա։ Հմուտ դիվանագետը, քաղաքական փորձառություն ունեցող գործիչը, ստեղծված իրավիճակում այլ ելք չգտնելով, շտապեց նման հայտարարություն անել եւ շեղել հանրության ուշադրությունը` փորձելով քաղաքականացնել քրեական գործը, ստեղծել քաղաքական հետապնդումների «անմեղ զոհի» կերպար։ Նշեմ, որ ԱԱԾ-ն հայտարարություն արեց միայն Օսկանյանի մամուլին դիմելուց հետո», ասել է նա։ «Արդյոք տարօրինակ չէ, որ «Սիվիլիթասի» ղեկավարները, որոնց առաքելությունն է քաղաքացիական հասարակության ամրապնդումը, արդարադատության եւ օրենքի կայացումը Հայաստանում, ճշմարտության բացահայտմանն աջակցելու փոխարեն, իրենց համար ընտրում են մաֆիոզ կլանային կառույցի ներկայացուցչին հարիր վարքագիծ։
Իսկ ի՞նչ է նշանակում հրաժարվել ցուցմունք տալուց։ Իմ երկարամյա փորձից ելնելով կարող եմ ասել, որ նման քայլի որպես կանոն գնում են բացահայտման վտանգի հնարավոր հետեւանքները զգացող մարդիկ։ Կարելի է բազում օրինակներ հիշել, երբ կայացած ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներում քաղաքական տարբեր մակարդակի գործիչներ հայտնվում են նման վիճակում` կամ որպես մեղադրյալներ, կամ որպես վկաներ, բայց նրանցից որեւէ մեկի մտքով անգամ չի անցնում հրաժարվել քննությանն աջակցելուց, ցուցմունք տալուց եւ այս կերպ խուսափել պատասխանատվությունից», շարունակել է ԱԱԾ պետը։ Հայտարարության շարունակությունը տես էջ 3-ում` «Լրահոս» խորագրի ներքո։