09.03.2018 07:33 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լինել գեղեցիկ

Բյութի-բառարան. սնուցում եւ խոնավացում (մաս II)

Բյութի-բառարան. սնուցում եւ խոնավացում (մաս II)

Սկիզբը` 817 համարում
Vichy։ Idealia. ցերեկային քսուք-խնամքը հարմար է կոմբինացված բորբոքումների եւ ակնեի առաջացման հակվածությամբ մաշկ ունեցողների համար։ Միջոցը գերազանց է աշխատում տեսանելի անկատարելությունների, ներքին խնդիրների հետ, որոնց թվում է նաեւ սեզոնային ջրազրկությունը։

Sesderma։ Hidraderm Hyal Facial Cream. խոնավացնող քսուքը պայքարում է հիպերբարդ խնդիրների դեմ, որոնց թվում է նաեւ կոսմետոլոգիական պրոցեդուրաների ընթացքում ջրազրկված մաշկի խոնավացումը։ Լցոնած եւ բնական փայլի էֆեկտի համար պատասխանատու է միջոցի բաղադրության մեջ առկա բարձր կոնցենտրացիայով հիալուրոնային թթուն։

Elizabeth Arden։ Pro Moisturizing Facial Cream. խոնավացնող քսուքը հրաշալիորեն խնամում է մաշկը եւ թեթեւ թեփոտացնող ազդեցություն է կատարում։ Միջոցի բաղադրության մեջ առկա է կաթնային թթուն։ Մաշկը ներսից հագենում է կորցրած խոնավությամբ եւ այլ որակ է ձեռք բերում։

La Roche-Posay։ Hydreane Extra Riche. փրկություն է ապատիկ, բորբոքվածությունների հանդեպ հակում ունեցող մաշկի համար։ Կարմրություններ, գրգռվածություններ եւ սիստեմատիկ ցան՝ քսուքը հավասարեցնում է տոնը, հեռացնում է տեսանելի անկատարությունները։

Uriage։ Rich Water Cream. զգայուն մաշկը ցուրտ եղանակին խոնավացնող լավագույն միջոցներից մեկն է։ Բաղադության մեջ առկա թերմալ ջուրը փափկացնող եւ հանգստացնող գործողություն է ցուցաբերում՝ մաշկին անկրկնելի հարմարավետության զգացումը վերադարձնելով։

Garnier SkinActive։ Botanical Day Cream with Green Tea. կանաչ թեյով այս խոնավացուցիչը հրաշալիորեն փափկացնում է մաշկը՝ թեթեւ մատտ էֆեկտ հաղորդելով։ Չնայած դրան, միջոցը հարմար է կոմբինացված եւ զգայուն մաշկի համար, քանզի կանաչ թեյի էքստրակտը հանգստացնում է դեմքի բոլոր պրոբլեմային շրջանները։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30