-
Երբեմն բավական է որեւէ իրի որեւէ նշանավոր անձի պատկանելը, որպեսզի այն գնահատվի աներեւակայելի բարձր արժեքով, իսկ եթե նմուշը նաեւ թանկարժեք մետաղից է եւ ձեռքի աշխատանք է, ապա դա կրկնակի է թանկացնում իրը։
ավելին
-
Սեղանի շքեղ ժամացույցներն առաջներում համարվել են բարձր ճաշակի եւ կարողության խորհրդանիշ։ Այսօր նման ժամացույցները շքեղության եւ դասական ինտերյերի անբաժանելի մասն են կազմում։ Այն փաստը, որ պալատական իրերը միշտ թանկ են գնահատվում եւ մեծ պահանջարկ ունեն աճուրդներում, ապացուցում է նման լոտերի արագ եւ բավականին բարձր գներով վաճառվելու անհերքելի իրականությունը։
ավելին
-
Աշխարհի մասշտաբով ժամանակակից արվեստի ամենանշանակալի եւ խոշոր ֆորումը` Վենետիկի բիենալեն, երբեք միայն մշակութային չի եղել։ Իտալացի բռնապետ Բենիտո Մուսոլինին դեռ 1930-ին վարչապետի պաշտոնում այս միջոցառման մեջ մեծ հնարավորություններ տեսավ եւ հասկացավ, որ մշակութային իրադարձությունը կարելի է օգտագործել որպես քարոզչամիջոց։
Ա. Մ.
ավելին
-
Ժանրային գեղանկարչության հոլանդացի հանճարեղ նկարչի կտավները պահանջված արվեստի գործեր են ցանկացած կոլեկցիոների համար։ Այնուամենայնիվ, այսօր նրա աշխատանքներից քիչ են հայտնվում վաճառքում եւ միանգամից սպառվում աճուրդներում։
ավելին
-
Ֆրանսիացիները միշտ են տարբերվել իրենց յուրահատուկ նուրբ ճաշակով եւ հարմարավետության մասին շքեղ պատկերացմամբ։ Հատկապես դա ապացուցում են թագավորական առանձնատների ինտերյերի պարագաները, որոնք ժամանակ առ ժամանակ հայտնվում են աճուրդներում։
ավելին
-
Շվեյցարացի քանդակագործը, գրաֆիկը եւ գեղանկարիչը 20-րդ դարի խոշորագույն վարպետներից է, ում ոճն ու ճանաչելի ձեռագիրը հեղինակին դարձրել են ժամանակակից ամենաթանկ քանդակագործներից մեկը։ Ջակոմետտիի գործերը զարդարում են հանրահայտ անձանց առանձնատները, աշխարհի շքեղ հյուրանոցների նախագահական համարները, հարուստ կորպորացիաների գրասենյակները, ժամանակակից թանգարանների դահլիճները, հոլիվուդյան հարուստ բյուջեով ֆիլմերը եւ համարվում են բարձր ճաշակի, կարողության խորհրդանիշ։
ավելին
-
Թագավորական ընտանիքներին կամ այդ դարաշրջանների բարձր դասին պատկանող ցանկացած ինտերերի նմուշն այսօր բարձր է գնահատվում ոչ միայն բարձր որակի, այլեւ տարիների ընթացքում գույնն ու փայլը չկորցնելու համար։ Պատմական նշանակություն, արժեք եւ գին ունեցող դետալները մշտապես առանձնակի են գնահատվում տարբեր շուկաներում` թե՛ մասնավոր, թե՛ աճուրդային։ Ֆլամանդական գոբելենային արվեստը, դպրոցն այն ժամանակներից է դեռ համարվել ամենաբարձրն ու հարգին։
ավելին
-
Ժամագործության մեջ հայտնի բրենդի հարգի եւ էքսկլյուզիվ համարվող շքեղ աշխատանքները վաղուց են ապացուցել Patek Phillipe-ի բարձր որակն ու անզուգականությունը։ Տարեցտարի իր դիրքերը չզիջող առաջատարի համբավ ունեցող այս հայտնի անունն իր շուրջն է հավաքում թանկարժեք ժամացույցների հարուստ սիրահարներին։
ավելին
-
Ինտերերի եւ կահույքի ար-դեկո դիզայնի վարպետը ժամանակակից կահույքագործության ուղղության հիմնադիրներից է, ում նախագծերը նորաձեւ են առայսօր։ Ռուլմանի նախագծած նմուշները հազվադեպ են հայտնվում շուկայում, հետեւաբար նրանց համար ամենաբարձր գինն առաջարկվում է դեռեւս աճուրդից առաջ։
ավելին
-
Գրքի շուկայում շուտով կհայտնվի Պիկասոյի աշխատանքների ամբողջական կատալոգը։ Նկարչի մասնակցությամբ ստեղծված այս կատալոգը հայտնի է այն կազմողի` «Զեւրոս» անվամբ եւ կազմված է 33 հատորից ու 196 հազար սեւ ու սպիտակ (Պիկասոյի պահանջով) նկարներից։ Գինը` 15 հազար դոլար։ Կատալոգի առաջին անտիկվար հրատարակությունն աճուրդում վաճառվում է 200 հազար դոլարով։
Ա. Մ.
ավելին
-
Ամռան սկիզբը կինոմաններին կնվիրի մի շարք ֆիլմերի
պրեմիերաներ` Ուիլ Սմիթի, Բրեդ Փիթի, Բեն Աֆլեկի,
Օլգա Կուրիլենկոյի, Ռոբերտ Դե Նիրոյի եւ այլ կինոաստղերի մասնակցությամբ։
Նատալյա Հովսեփյան
ավելին
-
FABERGE-ի նուրբ ոսկերչական աշխատանքը ցարական Ռուսաստանի ժամանակներից մինչեւ օրս համարվում է աշխարհի ոսկերչական արհեստանոցների շարքում լավագույններից մեկը։ Հայտնի ոսկերչի նախագծած զարդերը եւ այլ աշխատանքներ, որպես ցարական ընտանիքի կողմից ընդունված եւ հաստատված նմուշներ, աշխարհի տարբեր ծայրերում հատուկ ուշադրության են արժանանում եւ բարձր են գնահատվում թե՛ որակի եւ թե՛ գնի առումով։
ավելին
-
Դեռեւս դարասկզբից TIFFANY-ի արտադրած սեղանի (եւ ոչ միայն) լամպերը միանգամից դարձել են դասական շքեղության խորհրդանիշ։ Մինչեւ օրս TIFFANY-ի յուրաքանչյուր նմուշն ու ռարիտետը բարձր են գնահատվում ինչպես աճուրդների, այնպես էլ գնորդների եւ տվյալ ոճը երկրպագողների կողմից։
ավելին
-
Բեքոնի էքսպրեսիոն կտավները բազմիցս են գերել աճուրդի մշտական հաճախորդներին, քանզի նրանք զարմանալիորեն տարեցտարի ավելի են թանկանում շուկայում, իսկ նկարչի հանդեպ եվրոպական հասարակության հետաքրքրությունն էլ ավելի է աճում։ Ժամանակակից արվեստի վառ ներկայացուցչի եւ հրաշալի վարպետի գործերն իսկապես աճուրդի սպասված լոտերի շարքում են։
ավելին
-
Չիլիացի ականավոր սյուռեալիստ-նկարիչը, քանդակագործը, գրաֆիկը ավանգարդիզմի վառ ներկայացուցիչներից է, ով ժամանակակից արվեստում տվյալ ճյուղը բերելու եւ ամրապնդելու գործում նորարարության առումով մեծ ավանդ ունի։ Ժամանակակից արվեստի մի շարք թանգարաններ իրենց գլխավոր արժեքավոր ցուցանմուշներ են համարում վարպետի կտավները, այդ իսկ պատճառով աճուրդում նրա գործերի հանդեպ առանձնակի ուշադրություն է դրսեւորվում։
ավելին