-
ավելին
-
Երեկ Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվել է քննության առնել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ հաղորդումը, որով Հայ ազգային կոնգրեսը պահանջել էր քրեական գործ հարուցել, պարզել Մարգարյանի ունեցվածքի օրինականությունը եւ պատասխանատվության ենթարկել նրան։
Գոհար Վեզիրյան
ավելին
-
Ազգային ժողովում երեկ ՀՀ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի շրջանակներում գազի սակագնի մասին հարց հնչեցրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։
Գոհար Վեզիրյան
ավելին
-
«ՉԻ» տեղեկություններով՝ նախօրեին Էջմիածին քաղաքի Կենցաղի տան մոտ, որտեղ ԱԺ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանը սեփական ստրիպտիզ-ակումբ ունի, կրկին մի քաղաքացու ավտոմեքենայի անվադողեր են պատռել։
Մելանյա Ծառուկյան
ավելին
-
Իշխանությունները որոշել են անցնել հակահարձակման եւ տարբեր
երիտհանրապետականների շուրթերով մուննաթ են
գալիս ընդդիմության վրա` իբր կառավարության
ծրագիրը քննադատում եք, բայց ինքներդ ոչինչ չեք առաջարկում։ Սրանում, իհարկե, ճշմարտության
հատիկ կա, ուստի փորձենք ավելի հանգամանորեն
անդրադառնալ խնդրին ու կոնկրետ ծրագիր
առաջարկել։
Մարկ Նշանյան
ավելին
-
«Նման տրամաբանությունը` ՀԱԿ խմբակցություն, ՀԱԿ կուսակցություն, ՀԱԿ դաշինք, ՀՀՇ, այս ամենը հիշեցնում է 90-ականները, երբ հինգ հատ «Ласковый май» էր պտտվում գաստրոլների», անդրադառնալով ընդդիմությանը` հայտարարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։
ավելին
-
Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը որոշել է իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել կարկտահարությունից տուժած գյուղացիների օգնության հիմնադրամին։
ավելին
-
Երեկ Ազգային ժողովում շարունակվեցին ՀՀ կառավարության ծրագրի հաստատման քննարկումները։ Երկու քաղաքական ուժեր` ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն, ներկայացրեցին իրեց խմբակցությունների դիրքորոշումները, ինչից պարզ դարձավ, որ այս երկու խմբակցությունները չեն քվեարկելու կառավարության ծրագրի օգտին։ Ամենայն հավանականությամբ այդպես են վարվելու նաեւ ԲՀԿ-ն եւ «Ժառանգություն»-ը։ Երեկ կառավարության ծրագրի վերաբերյալ Հայ ազգային կոնգրես խմբակցության անունից ելույթ ունեցավ Լեւոն Զուրաբյանը։ Վերջինս չհասցրեց իր ելույթն ավարտել, քանի որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` ժամը 16։00-ին նախատեսված է ընդմիջում, որից հետո էլ սկսվեց Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանը։ Զուրաբյանն իր ելույթը կշարունակի այսօր։
Գոհար Վեզիրյան
ավելին
-
Օրերս հայկական բանակում հերթական միջադեպն է գրանցվել։ Մարտունու զորամասերից մեկում կրակոցներ են հնչել, բարեբախտաբար տուժողներ չկան, սակայն արդեն քրեական գործ է հարուցվել։
Անի Գեւորգյան
ավելին
-
Երեկ Վանաձորում` Արցախի պուրակում մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ գազի գնի թանկացման։ Մի քանի տասնյակ քաղաքացիներ պուրակից շարժվել են դեպի Լոռու մարզպետարան, որտեղ պահանջել են, որ իրենց մոտ իջնի մարզպետը։
Անի Գեւորգյան
ավելին
-
Հայաստանում իշխանության ղեկին գտնվող Հանրապետական կոչվող կորպորատիվ միավորման ներկայացուցիչները խիստ են նյարդայնանում, որ վերջերս կուսակցության
վերածված ընդդիմադիր
Հայ Ազգային Կոնգրեսի դեմ հայտնի մուլտֆիլմի հերոս Շապոկլյակի նմանությամբ իրենց կողմից հրապարակ նետվող մանր-մունր
դավադրությունները ոչ մի կերպ չեն աշխատում եւ
հաջորդ իսկ պահին
փուչիկի պես պայթում են։
Արթուր Մինասյան
ավելին
-
Շատ անհասկանալի եւ
հակասական ցուցմունքներ։ Նախօրեին «Հարսնաքարի» գործով ԱԺ նախկին
պատգամավոր Ռուբեն
Հայրապետյանի տված
ցուցմունքը այսպես
բնութագրեց գործով տուժող կողմի ներկայացուցիչ
Տիգրան Եգորյանը։
Անի Գեւորգյան
ավելին
-
Սոցիալական ցանցերում հայաստանյան
օգտատերերը շարունակում են քննարկել
կարկուտից տուժած Արմավիրի մարզի
բնակիչների բողոքի ակցիան ու դրա
հնարավոր հետեւանքները։
Արթուր Մինասյան
ավելին
-
Սոցիալական ցանցերի հայաստանյան օգտատերերի շրջանում շարունակվում են Հայաստանում ստեղծված իրավիճակի ու դրա ելքերի շուրջ բուռն քննարկումները, որոնց առիթ են դարձել մի կողմից կարկուտից տուժած Արմավիրի մարզի բնակիչների զանգվածային բողոքի դրսեւորումները, մյուս կողմից` տարբեր սոցիալական խմբերի շրջանում հեղափոխական տրամադրությունների հասունացումը։
Արթուր Մինասյան
ավելին
-
Գարնան վերջին օրերը կարելի է ճանապարհել ոչ ավանդական ճաշատեսակներով, որոնք առաջին հայացքից կարող են ծանր, ձմեռային թվալ, սակայն իրականում բավականին հեշտ մարսվող են եւ ախորժալի։ Պարգեւեք համային նոր զգացողություններով լի ջերմ ընթրիք ձեր մտերիմներին եւ վայելեք սեփական «արտադրանքի» բարձր գնահատականը։
Նատալյա Հովսեփյան
ավելին
-
Կահույքագործության մեջ գոյություն ունեն մի շարք նմուշներ, որոնք ժամանակի ընթացքում դիզայնի առումով որոշակի փոփոխություններ են կրել եւ նորացվել, այնուամենայնիվ շարունակում են պահպանել «հիմքը»։ Ռատոյի ստեղծած կահույքի յուրաքանչյուր դետալն արդիական է առայսօր` առանց փոփոխությունների ենթարկվելու։ Դա է պատճառը, որ վարպետի հեղինակած նմուշները վաճառվում են ամենաբարձր գներով, քանզի դրանց ներկայությունն ինտերերում նաեւ վկայում է շքեղության, բարձր ճաշակի եւ կարողության մասին։
ավելին
-
Եթե որեւէ մեկը դեռ կարծում է, որ Եվրոպան ձանձրալի եւ թոշնած մայրցամաք է, ուրեմն նա չի հետեւել «Եվրատեսիլ 2013» երգի միջազգային
մրցույթին։ Գուցե ճգնաժամից եւ «սալոնային» քաղաքականությունից հոգնածության արդյունքում այս տարվա մրցույթը կոտրեց ձեւավորված կարծրատիպերը` այն պահից, երբ բեմի վրա հայտնվեց ֆրանսիացի ռոքերուհին,
որը անգլերենով կատարեց
իր երգը։ Այդկերպ, կարծես, փորձ կատարվեց դեմ դուրս գալ ֆրանսիական մշակույթի
բացառիկ լինելու
հավակնություններին, գրում է իսպանական El Pais-ը։
Ա. Մ.
ավելին
-
Իրանի սահմանադրության պահապանների խորհուրդը որոշում է կայացրել արգելել երկրի նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիի (հոգեւոր առաջնորդ Ալի Համենեիի վաղեմի հակառակորդն է-խմբ.) եւ գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի մերձավոր զինակից Էսֆանդիար Ռահիմ Մաշաիի մասնակցությունը հունիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններին։
Ա. Մ.
ավելին
-
Վրաստանի «Իմեդի» հեռուստաընկերության ղեկավար Մարգարիտա Ախվլեդիանիին բերման են ենթարկել Բաքվի օդանավակայանում, ուր նա ժամանել է Թբիլիսիից։
Ա. Մ.
ավելին
-
Համարի քրգործը
Գազի թանկացման գործում հանցակազմն առկա է. կասկածյալները հայտնի են, տուժողները` նույնպես, պետությանը հասցվել է առանձնապես խոշոր չափի վնաս, բայց քրեական գործ, չգիտես ինչու, չի հարուցվում։
ավելին
-
Երեկ մամուլում լուրեր շրջանառվեցին, թե Կարեն Բաբայանը` Շերիֆը, որը «Զվաթնոց» օդանավակայանի անվտանգության պետն է, փորձ է կատարել Հայաստանից դուրս տանել արվեստի բացառիկ գործեր։
Գոհար Վեզիրյան
ավելին
-
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ այցելել է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ ցուցմունք տվել «Հարսնաքարի» աղմկոտ գործով։
Անի Գեւորգյան
ավելին
-
Երեկ հայտնի դարձավ, որ պաշտոնից ազատվել է ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Արթուր Տեր-Պողոսյանը, ում շատերը ճանաչում են «Տապոր», ինչպես նաեւ «Բիզոն» մականուններով։
Անի Գեւորգյան
ավելին
-
Գազի թանկացման հարցը շարունակում է ինտենսիվորեն քննարկվել ե՛ւ
սոցիալ-տնտեսական, ե՛ւ ներքաղաքական, ե՛ւ
հայ-ռուսական
հարաբերությունների
համատեքստերում, բայց, որքան էլ տարօրինակ է, առայժմ քրեական գործ
հարուցելու մասին խոսք չկա։ Տեղի ունեցածը
կանխամտածված
հանցագործություն է, թե ոչ` էական չէ, որովհետեւ
այսպես թե այնպես
«գործընթացի» արդյունքում պետությանը հսկայական վնաս է հասցվել, եւ
անպայման պետք է
քրեական գործ հարուցվի։ Եթե, օրինակ, որեւէ
հիմնարկում գիշերային
պահակը վառած ծխախոտը ձեռքին քնում է, եւ
հիմնարկում հրդեհ է
բռնկվում, անպայման
քրեական գործ է
հարուցվում` անկախ
նրանից, պահակը
դիտմա՞մբ է արել, թե ոչ։
Մարկ Նշանյան
ավելին
-
ՀՀ կառավարությունը մտադիր է բարի կամքի տեր մարդկանց կոչ անել գումարներ փոխանցել գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին` կարկուտից տուժած համայնքներին աջակցություն ցուցաբերելու նպատակով։
ավելին