28.06.2017 08:03 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ամառային հանգստի հուլիսյան ուղղությունները

Ամառային հանգստի հուլիսյան ուղղությունները

Հուլիսը ամռան ամենաթեժ ամիսն է, եւ հուլիսյան հանգիստը առանձնահատուկ ընտրություն է պահանջում: Բոլոր նրանց համար, ովքեր դեռ չեն կողմնորոշվել իրենց ամառային պլաններում եւ չեն ցանկանում մեկնել «ծեծված» երթուղիներով, ներկայացնում ենք եռամսյա հանգստի ամեն ամսվա 10 լավագույն ուղղություններ: Եղանակային եւ լոկացիոն առումով ամենահարմար հուլիսյան ուղղություններն են.

ՖԱՐԵՐՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ: Հյուսիսային Ատլանտիկայում գտնվող այս կղզիներում հուլիսն ամենատաք ամիսն է համարվում: Այստեղ զբոսաշրջիկներին կանաչ արահետներ, բարձր ժայռեր, նեղուցներ, ֆիորդներ եւ գույնզգույն տներով հարմարավետ գյուղեր են սպասում: Այս վայրերը, հատկապես, դուր կգան ավտոզբոսաշրջիկներին, քանզի Ֆերերները բազմաթիվ հետաքրքիր երթուղիներ են առաջարկում: Ճանապարհորդությունն ավելի լավ է պլանավորել ամսվա վերջին. հուլիսի 28-29-ը Թորսհավնում «Օլաֆսյոկա» ամենամյա ամառային փառատոնն է անցկացվում, որը համընկնում է նաեւ Ֆերերյան կղզիների ազգային օրվա հետ: Այդ ժամանակ փողոցները լցնում են ավանդական կոստյումներով պարող բնակիչները, համերգներ եւ նավակային հայտնի մրցարշավ է անցկացվում:

ԻՍԼԱՆԴԻԱ, Ռեյկյավիկ: Խոր ամառն ամենալավ ժամանակն է բոլոր նրանց համար, ովքեր երազում են սեփական աչքերով տեսնել Իսլանդիայի հրաշքները՝ միաժամանակ չսառելով: Ռեյկյավիկը հրաշալիորեն հարմար է զբոսանքի համար: Քաղաքում կարելի է հետեւել թարմ որսով նավահանգիստ ժամանող նավակներին, Սքոուլավյորդյուստիգյուր փողոցում ծանոթանալ դիզայներական ցուցափեղկերին եւ այցելել երկրի ամենամեծ Հադլգրիմսկիրկյու եկեղեցին: Առանձին օր արժե տրամադրել դեպի Կապուտակ լագունա ճանապարհորդության եւ վայելել գեոթերմալ բնական սպայով, իսկ գիշերը՝ հետազոտել տեղական ակումբները, որտեղ երիտասարդները ժամանում են Լոնդոնից: Քաղաքից ոչ հեռու կարելի է 3 ամենապոպուլյար տեսարժան վայրեր գտնել՝ Գյուդլֆոս ջրվեժը, «Թինգվեդլիր» ազգային պարկը եւ Հյոյկադալյուր գեյզերները:

ԲՈԼԻՎԻԱ, Լա-Պաս: Եթե ցանկանում եք փախչել հուլիսյան տապից, ապա արժե ուղեւորվել Բոլիվիայի լեռներ, որտեղ տարվա այս պահին իսկական ձմեռ է: Լա-Պասը տեղակայված է մի քանի միլիոն տարի առաջ հանգած հրաբխի վրա: Այստեղ հետաքրքիր կլինի նաեւ գաղութային ճարտարապետության սիրահարներին եւ ազգային կոլորիտը գնահատողներին: Վերջիններին խորհուրդ է տրվում այցելել պենիաներ՝ ավանդական երաժշտական սալոններ, որտեղ առայսօր կարելի է լսել հսկայական բամբուկային շեփորներն ու եղեգնային ֆլեյտաները, տեսնել հնդկացիների պարերը: Տեսադաշտի ընդլայնման համար, կարելի է այցելել Կոկայի թանգարան՝ բույսի, որի տերեւներով տեղացիները բուժվում են լեռնային հիվանդությունից, ինչպես նաեւ Վհուկների սարսափելի շուկան, որտեղ վաճառվում են հնդկացիների կախարդական ատրիբուտները: Խորհուրդ է տրվում մեկ օրով մեկնել դեպի Տիտիկակա լեգենդար լիճը, որը ծածկված է 41 կղզիներով:

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱ, Բելֆաստ: Իռլանդական Բելֆաստը հրաշալի ուղղություն է բոլոր նրանց համար, ովքեր քաղաքային հագեցած հանգիստ են նախընտրում: Այստեղ հնարավոր չէ չնկատել Աշխարհի գծերը՝ պատեր, որոնք առանձնացնում են բողոքական թաղամասերը կաթոլիկներից, ինչպես նաեւ բազմաթիվ հուշագրաֆիթիներ: Անցյալի մեկ այլ հետք են քաղաքի տեսքը փոխած նավաշինության բազմապիսի օբյեկտները: Հենց այստեղ 1912 թվականին ջուր է իջեցվել «Տիտանիկը» եւ գտնվում է լայներին նվիրված թանգարանը: Միջավայրն այնքան հագեցած է, որ իռլանդական երաժշտությամբ անհամար փաբերն առանձին կոլորիտ են հաղորդում: Սպորտսմենները կարող են գնահատել գոլֆի տեղական դաշտերը, որոնք հայտնի են ողջ աշխարհում:

ՀՈՒՆԱՍՏԱՆ, Զակինֆ կղզի: Զակինֆը Հունաստանի ամենագունեղ կղզիներից է: Հրաշալի լողափեր կան Քսիգիում, որտեղ ջուրը կաթնա-ակվամարինային երանգ ունի, ինչպես նաեւ Պորտո Վորմին, ուր ծովը բացարձակ թափանցիկ է: Այլ հետաքրքիր վայրերից է Նավայո խորշը, որտեղ հասնելու համար միակ տարբերակը կրուիզն է, որի շրջանակներում իրականացվում է Երկնագույն քարանձավներ այցելությունը: Ցամաքում եւս հետաքրքիր «անելիքներ» կան. Ասքոս գազանանոցում կերակրել եղջերուներին եւ ջրարջերին, հետազոտել Անաֆոնիտրիուսի եւ Այոս Գեորգիոս վանքերը, անցնել մայրաքաղաքի կիրճերով եւ Քերի շրջանում ժայռերից դիտել մայրամուտը:

ՀԱՅԱՍՏԱՆ, Ջերմուկ: Հյուրընկալ Ջերմուկն ավելի հայտնի է իր թերմալ աղբյուրներով, որոնց հրաշագործ ազդեցությանը հավատում են դեռեւս մ.թ.ա. I դարից: Սակայն, քաղաքի տեսարժան վայրերը դրանով չեն ավարտվում. Ջերմուկը տեղակայված է մարգագետիններով եւ անտառներով շրջապատված Արփա գետի վերին հատվածում, իսկ նրա շրջակայքերում կարելի է տեսնել 68 մ բարձրությամբ ջրվեժն ու Արփայի ֆանտաստիկ կիրճերը: Լռություն եւ խաղաղ միջավայր փնտրողներին խորհուրդ է տրվում այցելել Նորավանքը:

ՌՈՒՍԱՍՏԱՆ, Իրկուտսկ: Մարդիկ Իրկուտսկ են այցելում աշխարհի ամենամեծ Բայկալ լիճը եւ նրա ափերի երկայնքով գերազանց բնությունը տեսնելու համար: Քաղաքում տեղակայված են սիբիրյան բարոկո ոճի շենքերն ու Սպասկու եկեղեցին: Ուշադրության են արժանի  Կրայեվեդչեսկի թանգարանի էթնոգրաֆիկ եւ հնագիտական հավաքածուները: Այստեղ է գտնվում XIX դարի սինագոգը, 1902 թվականի թաթարական մզկիթը եւ լեհական հնագույն քոսթելը, որը հեղափոխությունից հետո երգեհոնային սրահի է վերածվել:

ԻՆԴՈՆԵԶԻԱ, Բալի: Թեպետ այս ուղղությունն ավելի պոպուլյար է ձմեռային սեզոնին, Բալին իդեալական է նաեւ ամառային հարմոնիկ հանգստի համար: Այստեղ, մայրամուտին, ծովի ալիքների ձայների ներքո կարելի է զբաղվել յոգայով, արեւային վաննաներ ընդունել իդեալական լողափերում, սյորֆինգով զբաղվել, զմայլվել ջրվեժներով, ուժերը փորձել դայվինգում եւ հետազոտել ստորջրյա ֆաունան եւ, անգամ, արտեփաստերը, որոնք օվկիանոսի հատակին պահպանվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից:

ՍԼՈՎԵՆԻԱ, Պիրան: Պիրանը Սլովենական ռիվիերայի մարգարիտն է, որը պահպանել է Վենետիկյան հանրապետության ոգին: Փոքրիկ գեղատեսիլ քաղաքը Պորտորոժից լեռնալանջերով բարձրանում է տեռասաներով: Կարմիր աղյուսով ծածկված բազմագույն տների միջեւ գտնվում են նեղ փողոցներ, որոնք զարդարված են մայթաքարերով ու բույսերով: Այստեղ խորհուրդ է տրվում այցելել Սուրբ Գեվորգի տաճար, աշտարակներով հին բերդի պատ բարձրանալ, որն այժմ տեսադաշտային հրապարակ է, որտեղից բացվում է Ադրիատիկի ամենագեղեցիկ մայրամուտի տեսարանը:

ԲԵԼԳԻԱ, Բրյուսել: Բրյուսելի հին քաղաքում հարմոնիկ կերպով համադրվում են բարոկո ոճի ճարտարապետությունը, գոթականությունն ու մոդեռնը: Դիտումն ավելի լավ է սկսել Գրանդ-պլաս հրապարակից, որտեղ ժամանակին առեւտրական շարքեր են գտնվել եւ ասպետական մարտեր են կազմակերպվել: XVII դարում շրջակա տները քանդվել են, սակայն նրանց հնարավոր եղավ վերակառուցել, եւ այժմ այս տեղը քաղաքի ամենագեղեցիկ հրապարակն է համարվում, որի շրջապատող ֆասադները զարդարած են փորագրված փայտով, արձաններով ու սյուներով: 96 մ բարձրությամբ աշտարակով Օթել-դե-Վիլ քաղաքային խորհրդարանն ու Թագավորի տունը դիտելուց հետո արժե զբոսնել քաղաքային այգիներից մեկում: Այնուհետեւ առաջարկվում է սնվել սրճարաններով ու ռեստորաններով լի Իլո Սաքրա թաղամասում, իսկ աղանդերի համար այցելել Սուրբ Յուբերի թագավորական սրահներում գտնվող շոկոլադային բուտիկները: Մեծ միջոցառումների սիրահարների համար, հուլիսի 21-23-ը Բում քաղաքում անցկացվում է Tomorrowland էլեկտրոնային երաժշտության փառատոնը:

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30