28.04.2017 04:21 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լինել գեղեցիկ

Բյութի-բառարան. ամառային խոնավացման գարնանային պատրաստությունները

Բյութի-բառարան. ամառային խոնավացման գարնանային պատրաստությունները

Մաշկի գարնանային խոնավացումն անհրաժեշտ է ամառային սեզոնը պատշաճ դիմավորելու համար. ձմեռային սեզոնին եւ գարնան սկզբին դեմքի մաշկը կորցնում է իր խոնավության մեծ մասը եւ առավել խոցելի է դառնում գրգռվածության, կարմրությունների, կնճիռների առաջացման եւ գունատվելու հանդեպ։ Ներկայացնում ենք մաշկը սնուցելու, խոնավացնելու, պաշտպանելու եւ փայլ հաղորդելու այս տարվա գլխավոր 7 նորույթները, որոնց արդյունավետությունն ապացուցված է լաբորատոր հետազոտություններով։

Karin Herzog. Extra Nourishing Face Cream։ Այս քսուքի գլխավոր բաղադրիչը H վիտամինն է, նույն ինքը՝ բիոտինը, որը խոչընդոտում է մաշկի չորացումը եւ այն պաշտպանում է շրջակա միջավայրի ազդեցությունից։ Լրացուցիչ խոնավացման եւ սնուցման համար պատասխանատու են բետա-կարոտինն ու վարդի յուղը։ Քսուքն անհրաժետ բաղադրիչներով օգնում է չափից դուրս չորացած մաշկին, որը չի հասցրել վերականգնվել ձմեռվա սեզոնից հետո։

Deora Cosmetics. Moisturizing Matting Multi-Vitamin Dar Cream SPF-15։ Այս քսուքի 3 գլխավոր ֆունկցիաներն են` ձմեռվա ընթացքում ջրազրկված մաշկի սնուցում, վիտամիններով հարստացնելու հատկություն եւ պաշտպանություն արեւից։ Քսուքի բաղադրությունը ներառում է Մեռյալ ծովի միներալներից եւ 8 յուղերից բաղկացած կոմպլեքսը, որը քսուքին մետաքսե հյուսվածք է հաղորդում։ Մաշկին քսելուց անմիջապես հետո միջոցը ներծծվում է եւ մատտացնում այն, իսկ SPF15 կոմպոնենտը պաշտպանում է ակտիվ արեւի ճառագայթներից։

Caudaie. Moisturizing Sorbet։ Եթե մաշկը շատ չոր չէ, ապա նրա խոնավացման համար հարմար է թեթեւացրած հյուսվածքով մուսսաձեւ քսուքը։ Նման միջոցը սորբեթ են անվանում։ Քսուքի ծախսը բավականին քիչ է, քանզի  օգտագործվելուց հետո մուսսը արագությամբ հալվում է՝ ջուր դառնալով։ Քսուքի բաղադրության մեջ մտնում է խաղողի ջուրը եւ երիցուկի էքստրակտը, որոնք հանգստացնում եւ խոնավացնում են մաշկը։

3LAB. Hydra Day SPF 20։ Այս ունիվերսալ քսուքի բաղադրության մեջ առկա են ամենօրյա խնամքի համար բոլոր անհրաժեշտ բաղադրիչները. արեւապաշտպան ֆիզիկական ֆիլտրներ (ցինկի օքսիդ եւ տիտանի դիօքսիդ), կերամիդներ 2 (խոնավացման համար բնական լիպիդներ), գիալուրոնային թթու, պանթենոլ, վիտամիններ։ Միջոցն օժտված է անքաշ ջրային հյուսվածքով եւ արեւապաշտպան ֆիլտրով։ Դրանում բացակայում են բույրն ու յուղերը, այն չի լցոնում ծակոտիները եւ դիմահարդարման լավագույն բազա է։

Givenchy. Hydra Sparkling Velvet Luminescence Moisturizing Cream։ Այս ջրային բազմաֆունկցիոնալ քսուքը հարմար է մեգապոլիսի բնակիչներին։ Միջոցը մաշկին փայլ է հաղորդում բաղադրության մեջ առկա փայլփլուն մասնիկների շնորհիվ, ինչն ակտուալ է ջրազրկված եւ խամրած մաշկի դեպքում։ Քսուքը խոնավացնում եւ հսկում է յուղոտ փայլի առաջացումը։ Քսելուց անմիջապես հետո մաշկը մի փոքր փայլում է եւ թեթեւ սառնություն է զգացվում։

Clarins. Hydra-Essentiel SPF15։ Կոսմետիկ բրենդի խոնավացնող միջոցների նոր գիծը մաշկը պաշտպանում է ջերմաստիճանային տատանումներից, որոնք ջրազրկման հիմնական պատճառներն են։ Այս շարքի միջոցների կենտրոնում կալանխոեի էքստրակտն է, որը ստիմուլացնում է գիալուրոնային թթվի սինթեզը եւ պահպանում խոնավությունը։ Հատկապես, արդյունավետ է արեւապաշտպան ֆակտորով նորմալ եւ չորության հակված մաշկի համար քսուքը։ Այս միջոցը հարած սերուցքների հյուսվածք ունի, արագ ներծծվում է եւ հեռացնում ձգության եւ ձմեռվանից մնացած չորությունը։

Chanel. Hydra Beauty Flash Baume Hydrant։ Արտակարգ օգնության համար այս հիբրիդային բալզամը հարմար է ամենօրյա օգտագործման համար։ Միջոցը մարգարտափայլ կոնցենտրացված ֆլյուիդ է, որը մաշկին հասցնելուց հետո դրան փայլ է հաղորդում, վիզուալապես հավասարեցնում է ծակոտիները եւ խոնավացնում։ Ֆլյուիդը հեռացնում է սթրեսի, ավիաթռիչքների եւ նեգատիվ այլ ֆակտորների հետեւանքները։ Բալզամի բաղադրության մեջ առկա են կարիտեի ու մորինգայի յուղերը, դիմափոշին եւ բույսերի հակաօքսիդանտ էքստրակտները։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30