02.02.2018 06:13 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լրահոս

Երկու աշխարհների տարբերությունը

Երկու աշխարհների տարբերությունը

Իտալական գեղեցիկ կարճամետրաժ մուլտֆիլմ կա՝ ժողովրդավարական երկրի եւ հակաժողովրդավարական երկրի տարբերությունների մասին։ Դեմոկրատականում աթոռը դրած է, երկրի ղեկավարը գալիս, նստում է, հետո վեր է կենում, գնում, հաջորդն է գալիս, եւ այսպես շարունակ։

Ոչ դեմոկրատականում աթոռը դրած է, երկրի ղեկավարը գալիս, նստում է, շարունակում է նստել, սկսում է արմատակալել, արմատները ամենուրեք տարածվում են, հողի մեջ խորանում են եւ վերջ։

Իսկը մերն է. ամենուրեք արմատակալած վիճակ է. մարդը պաշտոն է զբաղեցնում, ինչ-որ աթոռ, ցանկացած ոլորտում, արմատներ է գցում, հետո գալիս է պահը, երբ նա իրեն համարում է միակն ու բացառիկը այդ ոլորտում, հայտարարում, որ առանց իրեն երկիրը, պետական կամ հասարակական կառույցը վարի կգնա։

Մինչեւ Սերժ Սարգսյանին անցնելը ավելի ցածր «լեւելից» սկսենք։ Դրա մասին ցանկանում էինք դեռ նախորդ շաբաթ խոսել, բայց մտածեցինք՝ թող Մխիթարյանը ավարտի իր «Արսենալ» տեղափոխվելու առաքելությունը` հետո։

 ԸՆԿԵՐԱԿԱՆ ՇՐՋԱՊԱՏԸ «ՀԱՎԱՅԻ» ԲԱՆ Է

 Ուրեմն, անհիշելի ժամանակներից` 2015թ. նոյեմբերին ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրապարակավ հայտարարեց, բառացիորեն մեջբերում ենք. «Եթե աշխարհի 2018 թվականի առաջնության առաջիկա ընտրական փուլը Հայաստանի հավաքականը ձախողի, ես հրաժարական կտամ։ Երբեք չեմ ասել, որ շրջափուլի չստացվելու դեպքում կհեռանամ, բայց այժմ ասում եմ։ Ես ստախոս չեմ»։

Սա ինքն է ասել։ Իհարկե, շատ զարմանալի խոստում էր։ Անհնար էր պատկերացնել, որ Ռ. Հայրապետյանը երբեւիցե կամովին կթողնի ֆեդերացիան, որը, ըստ էության, իր սեփականությունն է։ Դրա համար, երբ Հայաստանի հավաքականը կանխատեսելիորեն ձախողեց ընտրական փուլը, բոլորիս էլ հետաքրքրում էր, թե ինչպես է նա ոչ  թե հեռանալու, այլ չհեռանալու։ Եվ ահա, Ռուբեն Հայրապետյանը հայտարարում է, թե հրաժարական տվողը չեմ։ Ճիշտ է, խոստացել էի, բայց դա ընկերական շրջապատում էի ասել։

Վերջացավ գնաց. այսինքն, եթե նույնիսկ մի պահ ընդունենք, թե իսկապես ընկերական շրջապատում է ասել, ստացվում է, որ ընկերական շրջապատում կարելի է ստել, խաբել, սուտ խոստումներ տալ։ Չգիտեմ` ով՝ ոնց, բայց ես գետինը կմտնեի, եթե ընկերական շրջապատում ինձ ստախոս համարեին։

Իհարկե, Ռուբեն Հայրապետյանը կարող էր դա էլ չասել։ Կարող էր հանգիստ հայտարարել` չեմ գնում։ Չեմ ուզում` չեմ գնում։ Չորով։ Ասեր՝ իմ բոստանն է, ես եմ որոշում ով խաղա հավաքականում, ով՝ չխաղա, ով լինի տարվա լավագույն մարզիչ, ով չլինի։ Հետո՝ ՖԻՖԱ-ն ու ՈւԵՖԱ-ն տարեկան լիքը փող են տալիս, ինչի՞ գնամ։ Հավաքականի վատ մրցելույթնե՞րը. ես մեղավոր չեմ, պատճառը Մոուրինյոն է, որ հալածեց Հենոյին ու դա ազդեց հավաքականի խաղի վրա։ ՖԱՖ-ն է մեղավոր, Խաշմանյանը, Սուքիասյանը։

Ահավասիկ եւս մեկ օրինակ, թե ինչու է մեր ֆուտբոլը նման ողբալի վիճակում հայտնվել, երբ հազիվ 6 թիմ են հավաքում ազգային առաջնության համար։

 ԻՏԱԼԻԱՆ ՈՒՐԻՇ Է

Վերոհիշյալ մուլտիկի պես ուղղակի այլ օրինակ բերենք. այս դեպքում՝ նորմալ, դեմոկրատական երկրից։ Բացի Հայաստանի հավաքականից, աշխարհի առաջնության ընտրական փուլի ուղեգիր չնվաճեց նաեւ Իտալիայի թիմը։ Վերջին 60 տարվա ընթացքում առաջին անգամ։ Դա ազգային աղետ էր, որից մի քանի օր հետո Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Կարլո Տավեկիոն հայտարարեց հրաժարականի մասին։ Տեսեք, թե մարդը ինչ է ասել հրաժարականի իր խոսքում. «Կներեք, ես հեռանում եմ, քանի որ ձախողվեցի։ Ներողություն եմ խնդրում բոլոր իտալացիներից։ Եկել է ժամանակը, որ իտալական ֆուտբոլը նոր դարաշրջան մտնի»։

Իսկ հիմա համեմատեք Տավեկիոյի ու Հայրապետյանի վարքագիծը, խոսքերը։ Տավեկիոն, ի դեպ, 2015-ին էր ընտրվել ֆեդերացիայի նախագահ, հեռանալու որեւէ խոստում չէր տվել, բայց իրեն պատասխանատու է համարել Իտալիայի հավաքականի ֆիասկոյի համար, ու այնքան արժանապատվություն, իր երկրի ու հավաքականի երկրպագուների հանդեպ սրտացավություն  ուներ, որ պաշտոնավարման ժամկետը չավարտած վայր դրեց լիազորությունները։

Այստեղից կարելի է եզրակացնել. իտալական ֆուտբոլը շատ արագ ուշքի կգա այս հարվածից,  մեր դեպքում ոչ մի հույս չկա։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30