06.04.2018 07:50 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ինչ ենք դիտելու

Ապրիլյան կինոպրեմիերաները. կինոինդուստրիալ մրցակցություն

«Շնչիր մուժի մեջ»
«Շնչիր մուժի մեջ» .

Ապրիլյան կինոմարաթոնը մեկնարկել է՝ հետեւում թողնելով ոլորտի հեղինակավոր մրցանակաբաշխություններն ու պարգեւատրումները։ Նոր սեզոնը հայտարարված է, թեպետ այն կարող է առաջին հայացքից «աղքատիկ» թվալ, սակայն յուրաքանչյուր կինոպրեմիերա հաջորդ տարվա մրցանակաբաշխությունների ֆավորիտներից մեկը դառնալու հնարավորությունն ունի։

Այս ամիս կինոերկրպագուներին մեծ էկրաններին իրենց ներկայությամբ կուրախացնեն Քայլի Մինոուգը, Լյուսի Հեյլը, Վիվյեն Վեսթվուդը, Շարլիզ Թերոնը, Ամանդա Սեյֆրիդը, Ջոել Էդջերթոնը, Էմիլի Բլանտը, Դուեյն Ջոնսոնը, Նաոմի Հարիսը, Ռոզամունդ Փայքը, Հելեն Միրենը, Ռունի Մարան, Չիվեթել Էջիոֆորը, Բրյուս Ուիլիսը եւ այլք։

 Ֆիլմերի վերնագրերի ոչ ուղիղ թարգմանությունը պաշտոնապես պայմանավորված է թարգմանվող լեզվի իմաստային առանձնահատկություններով եւ ավանդույթներն ու դավանանքը հաշվի առնելով։ Ֆիլմարտադրողները շարունակում են մարկետինգային տակտիկա կիրառել` պրեմիերաները նշանակելով նույն օրերին, ինչ մրցակիցները։ Ժամանակն է զբաղեցնել նստատեղերը կինոթատրոններում, հեռուստացույցի կամ համակարգչի առջեւ եւ դիտել որակյալ կինո։

05.04 - «Մահվան ծարավը»/ Death Wish

Վիրաբույժն արդեն սովոր է այն աշխարհից հետ բերել կրիմինալ վիճաբանության մեղավորներին։ Սակայն, երբ նրա կնոջ եւ դստեր վրա փողոցային հանցախումբ է հարձակվում, իսկ ոստիկանությունը տեղից չի շարժվում, վիրահատական դանակի փոխարեն գլխավոր հերոսը զինվում է ավելի լուրջ զենքով։ Նա վրեժ է լուծում։ Եվ քաղաքում նրա մասին ազգային վրիժառուի պես են խոսում՝ զարմանալով տեսանյութերով, որոնցում հավերժացվել են  սարսափելի սպանությունները։ Դերերում՝ Բրյուս Ուիլիս, Վինսենթ Դ’Օնոֆրիո, Էլիզաբեթ Շու, Կամիլա Մորոնե, Դին Նորիս, Բո Նապ։

05.04 - «Գոգոլ։ Վիհ»/ «Гоголь. Вий»

Ուշադրության կենտրոնում սանկտպետերբուրգցի գրող Նիկոլայ Գոգոլն է, ով ձեռնոց է նետել Դիկանկա գյուղի տարածքում աղջիկների հետ դաժան վարվող մուգ Ձիավորին։ Տեղացի ոստիկանի, բժիշկ-հարբեցողի, սնահավատ դարբինի եւ էկզորցիստ-փիլիսոփայի հետ միասին Գոգոլը փորձում է հանցագործին թակարդի մեջ գցել, սակայն նրանց ճանապարհին հանդիպում է Վիհը՝ կեղտոտ ուժերի սարսափելի ծնունդը, ում մեկ հայացքն ունակ է մարդուն զրկել հոգուց։ Դերերում՝ Ալեքսանդր Պետրով, Օլեգ Մենշիկով, Եվգենի Ստիչկին, Տաիսիա Վիլկովա, Արտեմ Տկաչենկո, Եկատերինա Բուրլակովա։

05.04 - «Մարիա Մագդալինա»/ Mary Magdalene

Ֆիլմը նվիրված է Աստվածաշնչի ամենախորհրդավոր կանանց կերպարներից մեկին՝ Մարիա Մագդալինային։ Իր ժամանակի նախապաշարմունքներին ձեռնոց նետելով եւ ընտանիքը լքելով, նա միանում է Հիսուսին ու նրա համակիրներին։ Դերերում՝ Ռունի Մարա, Հոակին Ֆենիքս, Չիվեթել Էջիոֆոր, Թահար Ռահիմ, Արիանա Լեբեդ, Դենի Մենոշե։

05.04 - «Վինչեստեր։ Տուն, որը կառուցել են ուրվականները»/ Winchester։ The House that Ghosts Built

Ֆիլմի գլխավոր հերոսուհի Սառա Վինչեստերը զենք արտադրող հայտնի ընկերության ժառանգն է, ով ապրում է 7 հարկանի շենքում, որի ճարտարապետությունը տրամաբանությունից դուրս է։ Անսփոփ այրու հրահանգով, առանձնատունը մշտապես վերանախագծվում է. տան միջանցքները նման են լաբիրինթոսների, որոնք ավելի շատ ծուղակ են հիշեցնում... հարյուրավոր վրիժառու ուրվականների համար։ Ժամանակին «Վինչեստեր» զենքից սպանված մարդկանց հոգի-ուրվականները փորձում են վրեժ լուծել կլանի բոլոր անդամներից, որոնք ինչ-որ կերպ կապ ունեն զենք արտադրող ընկերության հետ։ Դերերում՝ Հելեն Միրեն, Սառա Սնուք, Ջեյսոն Քլարկ, Թայլեր Կոպին, Մայքլ Կարման, Էնգուս Սեմփսոն։

05.04 - «Գնդաձեւ կայծակ» օպերացիան»/ Entebbe

1976 թվական։ Թել Ավիվ-Փարիզ չվերթ։ Ինքնաթիռն առեւանգում են 2 պաղեստինցի եւ 2 գերմանացի տեռորիստները։ Անձնակազմին ու ուղեւորներին գերի վերցնելով` նրանք ինքնաթիռն ուղղում են դեպի Ուգանդա՝ 5 մլն դոլարի փրկագին եւ 53 դատապարտված հանցագործների ազատությունը պահանջելով։ Յոթ օր շարունակ իսրայելական կառավարությունը փորձում էր դիվանագիտական լուծում գտնել, սակայն պարտություն է կրում։ Այդ ժամանակ գերի վերցրած մարդկանց ազատագրման համար բավականին սրամիտ եւ ծայրահեղ համարձակ պլան է մշակվում, որն առայսօր պատմության մեջ ամենահամարձակ եւ հերոսական փրկարար միսիա է համարվում։ Դերերում՝ Դանիել Բրյուլ, Ռոզամունդ Փայք, Էդի Մարսան, Նոնսո Անոզի, Բեն Շնետցեր, Անխել Բունանի, Դենի Մենոշե, Կամիլ Լեմեշեվսկի։

12.04 - «Ռեմփեյջ»/ Rampage

Պրիմատոլոգ Դեվիս Օկոյին նախընտրում է ժամանակն անցկացնել Ջորջի հետ՝ գորիլայի, որին դաստիարակում է ծնված օրվանից։ Սակայն, ինչ-որ պահի, Օկոյիի գենետիկ փորձարկումը դուրս է գալիս հսկողությունից, եւ տղամարդու լավագույն ընկերը լսող կապիկից վտանգավոր հրեշի է վերածվում։ Նույն ժամանակահատվածում պարզվում է, որ գոյություն ունեն այլ մոդիֆիկացված կենդանիներ, որոնք վերացնում են ամեն ինչ իրենց ճանապարհին՝ Հյուսիսային Ամերիկան փլատակների վերածելով։ Խնդիրը լուծելու համար Օկոյին միավորվում է գենային ինժեների հետ, եւ նրանց նպատակը անտիդոթ ստեղծելը, գլոբալ աղետը կանխելը  եւ ընկերասեր Ջորջին վերադարձնելն է։ Դերերում՝ Դուեյն Ջոնսոն, Ջեֆրի Դին Մորգան, Ուիլ Յուն Լի, Մալին Աքերման, Ջո Մանգանյելո, Նաոմի Հարիս։

12.04 - «Լուռ վայր»/ A Quiet Place

Ուշադրության կենտրոնում մի ընտանիք է, որն ապրում է ամերիկյան խուլ վայրի սեփական փոքր ագարակում։ Այս մարդկանց կյանքը գրեթե չի տարբերվում հազարավոր այլ մարդկանց կյանքից, սակայն դա միայն առաջին հայացքից է այդպես թվում։ Զույգի տունը լի է սարսափելի հրեշներով։ Նրանց մեջ կենդանի մնալու համար ամուսիններն ու իրենց երեխաները հատուկ ժեստերի մի ողջ համալիր են մշակել, որոնց օգնությամբ նրանք շփվում են միմյանց հետ՝ ձայն չհանելով եւ «հարեւաններին» չանհանգստացնելով։ Սակայն տանը, որում ապրում են փոքր երեխաներ, երկար ժամանակ չեն կարող լուռ մնալ։ Դերերում՝ Էմիլի Բլանտ, Ջոն Կրասինսկի, Նոա Ջուպ, Միլի Սիմոնդս, Լեոն Ռասոմ, Քեյդ Վուդվորդ, Դորիս ՄակՔարթի։

19.04 - «Տիտան»/ The Titan

Ֆանտաստիկ ժանրի ժապավենի գլխավոր հերոս Ռիկն ընտրվել է զինփորձարկման համար։ Մասշտաբային տիեզերական ծրագրում բարեհաջող մասնակցությունից հետո նա գերմարդու է վերածվում, ով ունակ է դիմակայել Տիտանի՝ Սատուրնի արբանյակի ամենադաժան պայմաններին։ Բարելավման գործընթացը հաջող է անցել, սակայն, ավելի ուշ, ի հայտ են գալիս Յանենի կյանքին, նրա ընտանիքին եւ գուցե ողջ մարդկությանը վտանգ սպառնացող կողմնակի էֆեկտները։ Դերերում՝ Սեմ Ուորթինգթոն, Թեյլոր Շիլինգ, Թոմ Ուիլթինսոն, Ագնես Դեյն, Նատալի Էմանուել, Կորի Ջոնսոն, Ալեքսանդր Յովանովիչ։

19.04 - «Վտանգավոր բիզնես»/ Gringo շ

Սեւ կոմեդիայի սյուժեն պատմում է ողջ մնալու համար պայքար մղող գործարար Հարոլդ Սոյաինկի մասին, ով անցել է սահմանը եւ օրինապաշտ քաղաքացուց հանցագործի է վերածվել։ Հարոլդը տեղեկանում է ընկերության գաղտնի ֆորմուլային, որում նա աշխատում է, եւ որոշում է այս տեղեկատվությունն օգտագործել հանուն անձնական շահի։ Սակայն նրա գեղեցկուհի կին-տնօրենի եւ ողջ կորպորացիայի համար նա նախընտրելի է մահացած վիճակում։ Դերերում՝ Ջոել Էդջերթոն, Շարլիզ Թերոն, Դեվիդ Օյելոու, Թենդի Նյուտոն, Ամանդա Սեյֆրիդ, Հարի Թրեդեվեյ, Թեո Տապլից։

19.04 - «Վեսթվուդ. Փանկ, իկոնա, ակտիվիստ»/ Westwood։ Punk, Icon, Activist

Վիվյեն Վեսթվուդը հասարակ նորաձեւ դիզայներ չէ՝ գրանդ-մամա, Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ, հեղափոխական եւ ակտիվիստ։ Վիվյեն Վեսթվուդը լոնդոնյան ոճի լեգենդ է, նրա ստեղծողն ու քանդողը։ Վիվյեն Վեսթվուդը մշակութային երեւույթ է։ Այսօր նա շարունակում է ապրել եւ ստեղծագործել Լոնդոնում՝ զարմացնելով նորանոր հավաքածուներով։ Այս վավերագրական ֆիլմը պատմում է բրիտանացի լեգենդար դիզայների բնավորության գծերի մասին, որոնք շարունակում են նրա անձի շուրջ հյուսվող առասպելների հոսքը։

26.04 - «Տաքսի 5»/ Taxi 5

Սագայի 5-րդ մասում ուշադրության կենտրոնում նախկին կոմիսար Ժիբերն է, ով հասցրել է Մարսելի ամենաանհեթեթ քաղաքապետը դառնալ։ Այս անգամ Ժիբերը մայրաքաղաքից տեղափոխված իր նորակոչիկ Սիլվանա Մարոյին հրահանգում է Ferrari-ում լուծել իտալական բանդայի հետ հարցերը։ Խնդիրը լուծելու համար քոփ եւ անգերազանցելի վարորդ Սիլվանան միանում է իր շեֆի զարմուհուն, ում բաժին է հասել քեռու հանրահայտ սպիտակ տաքսին, սակայն՝ ոչ տաղանդը։ Դերերում՝ Սալվատորե Էսպոզիտո, Ֆրանկ Գասթամբիդ, Սաբրինա Ուազանի, Բեռնար Ֆարսի, Մալիկ Բենթալհա, Սիսի Դյուպարկ։

26.04 - «Ճշմարտություն կամ գործողություն»/ Truth or Dare

«Ճշմարտություն կամ գործողություն» խաղը ծանոթ է բոլորին։

Սակայն մի քանի ընկերների համար նման սովորական խաղերը մահվան հետ դաժան մրցարշավի են վերածվում, երբ գործընթացին միանում է անհասկանալի գերբնական ուժը. այն պահին, երբ մասնակիցներից մեկը որոշում է ստել կամ չի կատարում կողակցի ցանկությունը, նրան դաժան հաշվեհարդար է սպասում։ Պարզ չէ, թե ով հաղթող դուրս կգա եւ ողջ կմնա։ Դերերում՝ Լյուսի Հեյլ, Թայլեր Պոզի, Վայոլետ Բին, Սոֆի Թեյլոր Ալի, Նոլան Ջերարդ Ֆանկ, Սեմ Լերներ։

26.04 - «Շնչիր մուժի մեջ»/ Dans la brume

Սարսափելի երկրաշարժից հետո Փարիզը հայտնվում է մարդկության համար մահացու մառախուղի մեջ։ Քչերին է հաջողվում ողջ մնալ, իսկ նրանք, ովքեր ողջ են, թաքնվում են բարձրահարկ շենքերի տանիքներին, որտեղ դեռեւս մաքուր օդ է մնացել։ Արտաքին աշխարհի հետ կապից, ջրից եւ սննդից զրկված, նրանք դեռեւս օգնության հույս ունեն։ Աննան եւ Մեթյուն պատրաստ են ամեն ինչի, նրանց գլխավոր նպատակը դստերը փրկելն է, սակայն դրա համար նրանք ստիպված կլինեն իջնել վտանգավոր մուժի մեջ։ Դերերում՝ Ռոմեն Դյուրիս, Օլգա Կուրիլենկո, Ֆանտինա Արդուին, Միշել Ռոբեն, Աննա Գեյլոր, Էրյա Մալաթյե։

26.04 - «Թեժ արձակուրդներ»/ Swinging Safari

Ավստրալական դրամայի գործողությունները զարգանում են 70-ական թվականներին։ 14-ամյա Ջեֆը, ով փորձում է գտնել իրեն կյանքում, ավելի արագ է փոփոխվում, քան իր հորմոնները։ Տղան չգիտի ինչպես վարվել հարեւանությամբ ապրող համեստ Մեյլիի հանդեպ կրքի հետ եւ միաժամանակ խուսափել էքսցենտրիկ ծնողների չափից դուրս խնամքից, որոնց ավելի է կլանում նախկինում արգելված հաճույքների ալիքը։ Դերերում՝ Գայ Փիր, Քայլի Մինոուգ, Ռադա Միթչել, Ջուլիան ՄակՄեհոն, Աշեր Կեդի, Ջերեմի Սիմս։

26.03 - «Դեմք»/ Twarz

Գեղեցկադեմ Յացեկը սիրված է բոլորի կողմից, սակայն նա սիրում է միայն իր շանն ու ռոքը։ Գլխավոր հերոսի առօրյան՝ աշխարհում Հիսուս Քրիստոի ամենաբարձր արձանը պատրաստելն է, իսկ ազատ երեկոները՝ ակումբում ընկերուհու հետ պարելը։ Մի անգամ Յացեկը լուրջ վնասվածք է ստացել, որի արդյունքում հրաշքով է ողջ մնացել։ Սակայն բժիկները ստիպված նրան օտար դեմք են փոխպատվաստել. վիրահատությունը տղային ազգային հերոս է դարձրել, սակայն նա ու իր մտերիմները չեն կարող համակերպվել նոր դեմքին։ Դերերում՝ Մատեուշ Կսցյուկեվիչ, Ագնեշկա Պոդսյադլիկ, Մալգոժատա Գորոլ, Ռոման Գանցարչիկ, Դարիուշ Չիջանկի։

ԴԻՏԵ'Ք ՈՐԱԿՅԱԼ ԿԻՆՈ։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30