04.05.2018 04:40 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Գյուղապետը յուրացրել է գործարարի կողմից տրված գումարները

«ՉԻ» խմբագրություն էին ահազանգել Տավուշի մարզի Տավուշ (Թովուզ) սահմանամերձ գյուղի բնակիչները եւ դժգոհում էին, որ գյուղապետ Արթուր Հովհաննիսյանը թույլ չի տալիս, որ համագյուղացիները մասնակցեն համաժողովրդական շարժման ակցիաներին։ Գյուղապետը, որը գյուղացիների հետ առանձնապես չի առնչվում, նրանց ի մասնավորի հրահանգել է. «Մնացեք ձեր տներում, ձեր ինչի՞ն ա պետք ցույցեր անելը, հենա ապրում եք, էլի»։

Գյուղացիների խոսքով`Արթուր Հովհաննիսյանը ապրում է շքեղ պայմաններում եւ օգտվում է կյանքի բոլոր բարիքներից, մինչդեռ իրենք ապրում են չարքաշ ու դժվարին կյանքով։ Ըստ տավուշցիների`Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի թիկնազորի անդամներից մեկի բարեկամն է եւ գյուղապետ էր դարձել վերջինիս շնորհիվ, Սերժ Սարգսյանի ձեռամբ մեդալ է ստացել եւ այդ պատճառով էլ չի ուզում դեմ գնալ իրեն հովանավորող ՀՀԿ-ին։ Գյուղի խնդիրները լուծելու փոխարեն գյուղապետը յուրացրել է «Գրանդ Հոլդինգի» սեփականատեր Վարդանյան եղբայրների կողմից Տավուշ համայնքին նվիրաբերած կլորիկ գումարը։

Հիշեցնենք, որ այդ գումարը տրվել էր նպատակային օգտագործելու համար. այն պետք է ծախսվեր գյուղի ջրագծերի եւ ճանապարհի նորոգման նպատակով, սակայն  պարզվում է Տավուշի գյուղապետը այդ գումարով անասնագոմեր է կառուցել սեփական ֆերմայի անասունների համար։ Մարդկանց աչքերին թոզ փչելու համար նա գյուղում երկու աղբյուր է կառուցել` դրանցից մեկը տեղադրելով սեփական տան դիմաց։

 Ի դեպ, մի քանի օր առաջ Արթուր Հովհաննիսյանը շքեղ ավտոմեքենա է գնել եւ, գյուղացիների խոսքով ` շարունակում է սահմանամերձ համայնքի հազար ու մի  խնդիրներին նայել վարդագույն ակնոցներով։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30