23.07.2012 13:44 Քրիստինե Խանումյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Մինսկի խումբ` ընտրությունները չեն կանխորոշի բանակցությունների ելքը

ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ «համանախագահները գիտակցում են՝ Լեռնային Ղարաբաղի «դե ֆակտո» իշխանությունները նման գործընթացների միջոցով կարիք ունեն իրենց բնակչության հասարակական կյանքը փորձել կազմակերպել ժողովրդավարական սկզբունքների հիման վրա, սակայն դրանք որեւէ կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը կամ հակամարտության տեւական եւ խաղաղ կարգավորման բանակցությունների ելքը։

Հիշեցնենք, որ այդ ընտրությունների կապակցությամբ հայտարարությամբ էր հանդես եկել ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքական հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը, ով նշել էր, թե ԵՄ-ն չի ճանաչում այն սահմանադրական եւ իրավական դաշտը, որի համաձայն այդ ընտրությունները տեղի են ունենալու։ Էշթոնը նշել էր, թե վերոնշյալ «ընտրությունները» չպետք է վնասեն Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին որոշմանը՝ հակամարտության խաղաղ կարգավորման ընդհանուր համաձայնեցված շրջանակներում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
    1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31