23.03.2018 07:00 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատառիկներ Facebook-ից

Արեն Մանուկյան. «Երբ որ կար միասնական ընդդիմություն, ուժեղ շարժում, ու տարբեր քաղաքական գործիչներ սկսեցին լքել այդ շարժումը, ամեն մեկը մի պատճառ էր բերում։ Հետագայում պարզվեց, որ էդ պատճառների մեջ ոչ մեկն ազնիվ չէր։ Մի մասը իր ասածներին դեմ գնաց, հիմնական մասն էլ սկսեց իշխանության հետ տարբեր տրամաչափի համագործակցությունը։

Դուրս եկածներից միակը, որը ազնիվ գտնվեց, Ժիրոն էր, որ ասում էր. «Այս իշխանության հետ սենց մեթոդներով հնարավոր չի կռվել ու հաղթել, պետք է ավելի կոպիտ պայքար»։ Ճիշտ է այդ ձեւը, թե՝ չէ, դա չեմ քննարկում։ Բայց մարդը որոշեց, որ կոշտ մեթոդներով է պետք, ու գնաց էդ ճանապարհով։

Հիմա մի հատ հարց, որը ուզում եմ հասկանամ, որովհետեւ գործին լրիվ ծանոթ չեմ, ու տեղյակ էլ չեմ, Սասնա ծռերի հետ իրա կապի ապացույց կա՞, թե՞ չէ։ Ինքը համարվում է՞ քանբանտարկյալ։ Շարժառիթը. իհարկե՝ քաղաքական է, վստահ եմ, դատավարությունն էլ արդար չի եղել, բայց ամեն դեպքում, ինքը քաղբանտարկյալ սահմանման տակ ընկնում է՞»։

* * *

Էլինա Չիլինգարյան. «Երեկ Կասկադում մի տեսարանի ականատես եղա. իրանցի տուրիստների խմբից մի աղջիկ նստեց արձանի պատվանդանի քարին, որ արձանի դիրքով լուսանկարվի։ Այդ պահին վրա է հասնում Գաֆեսճյան կենտրոնի անվտանգության աշխատակիցը մունաթ դեմքով, առանց մի բառ ասելու, շատ կոպիտ աղջկա թեւատակից քաշքշելով, նրան հեռացնում է տեղից ու գնում։

Նախ չեմ խոսում նրա մասին, որ աշխարհում նման բան չկա, որ բացօթյա արձաններին մոտենալը արգելվի, եթե դրանք հատուկ շրջանակով առանձնացված չեն։ Եվրոպայի ամենահին ու հայտնի արձաններին ամեն օր միլիոնավոր մարդիկ են մոտենում, ձեռք տալիս, նկարվում։ Երկրորդը՝ ինձ համար պարզ էր, որ անվտանգության աշխատակիցը անգլերեն չգիտեր, այլապես պիտի գոնե զգուշացներ, որ նկարվել արձանի մոտ չի կարելի, ոչ թե նման անտաշ կերպով վարվեր իրանցի աղջկա հետ։ Երրորդ՝ վստահ եմ նաեւ, որ եթե այդ իրանցու փոխարեն լիներ, օրինակ, ռուս կամ ամերիկացի տուրիստ, իրեն հաստատ այդպես չէին քաշքշի։ Եվ չորրորդ ու ոչ վերջին՝ հարգելի Կասկադ-Գաֆեսճյան արվեստի կենտրոն հիմնադրամ, նման կերպ տուրիզմ չեն զարգացնում։ Էսպիսի բաներից հետո հայկական տուրիզմի ամենամեծ կոնտինգենտը կազմող իրանցի հարեւանները կդարարեն գալ Հայաստան, էլ չեմ խոսում մարդու իրավունքների կոպիտ խախտման մասին քաղաքի կենտրոնում»։

* * *

Արմեն Գրիգորյան. «ՖԲ-ում հարցում է անցկացվել, 1600 հոգի մասնակցել է հարցմանը, որի 93 տոկոսն ասում է, որ Սերժը չպետք է վարչապետ լինի։ Կարծում եմ, սա ներկայացուցչական թիվ է, եւ սա մեծ հույս է տալիս, որ կարելի է կանգնեցնել Սերժի վարչապետ դառնալը»։

 * * *

Լարիսա Փարեմուզյան. «Ալավերդիում գրեթե ամեն օր քաղցկեղից մարդիկ են մահանում։ Դագաղի բիզնեսն էլ այստեղ տժժում է։ Սրա պատճառները որեւէ մեկին չի հետաքրքրում։ Անտեր, անտիրական քաղաք է Ալավերդին»։

* * *

Լեւոն Սարդարյան. «Սրանից մի տարի առաջ կանխատեսել էի, որ ԵԼՔ դաշինքը այս տարվա ամենաուշը ապրիլին փլուզվելու է։ Ընդ որում` իմ կանխատեսումը հիմնված էր ոչ այնքան օբյեկտիվ քաղաքական իրողությունների (դրանք էլ կան, բայց` քիչ), որքան մարդկային գործոնի ազդեցության վրա։ Բնավ չեմ չարախնդում, բայց ոնց որ իմ հերթական կանխատեսումը իրականություն է դառնում, ինչը շատ ցավալի է, քանի որ կրկին զրկվում ենք ուժեղ ու կազմակերպված ընդդիմություն ունենալու հնարավորությունից։ Ու սա հենց այն դեպքերից է, երբ ես կնախընտրեի սխալվել»։

* * *

Հակոբ Բադալյան. «Ասում եմ, Արմեն Սարգսյանը չմոռանա, որ ապրիլի 9-ին պետք է Հայաստանում լինի»։

* * *

 Իզաբելլա Աբգարյան. «Ամենից շատ ինձ զայրացնում է հանրապետականների ինքնավստահությունը, որ հաջողությամբ պսակեցին իրենց իշխանության վերարտադրումը եւ պարբերաբար հնչող «մոտակա 4 տարին ընտրություններ չեն լինելու» աուտոթրենինգը։

Նրանք վստահ են, որ «գործն արված է» եւ այլեւս իրենց դեմ խաղ չկա։ Բայց նրանք երբեք էլ հասարակության տրամադրությունները չեն կարողացել զգալ։ Պարոնայք, իրավիճակներ կարող են լինել, երբ ընտրություններին երանի կտաք։ Մի հատ կիտրոն կերեք, որ այդ ձեր ինքնավստահ ու ինքնահավան դեմքերը չտեսնենք։

* * *

Դավիթ Մեհրաբյան. «Սպարտայում մտավոր հետամնացներին ժայռից գցում էին, իսկ Հայաստանում դարձնում են պատգամավոր, պաշտոնյա»։

* * *

Հարութ Ուլոյան. «Ինչ-որ մեկը կբացատրի, թե ի՞նչ տարբերություն կա շրջանառվող հետեւյալ աբսուրդ «տեսակետների» միջեւ.

1. Տվյալ ժամանակաշրջանում Սերժ Սարգսյանն անփոխարինելի է։

2. Պայքարը չպետք է պայմանավորել Սերժ Սարգսյանի անձով, սա համակարգային խնդիր է։ Պայքարելուց առաջ պետք է նախապես պատկերացում ունենալ, թե Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո ովքեր պիտի գան իշխանության։ Ի՞նչ տարբերություն՝ Սերժ Սարգսյանը կդառնա վարչապետ, թե՞ մեկ այլ ՀՀԿ-ական։

3. Քանի դեռ իշխանափոխության հստակ ծրագիր կամ ճանապարհ չկա, պայքար ծավալելն անիմաստ է։

4. Քանի որ Սերժ Սարգսյանը Սահմանադրական փոփոխություններով եւ ԱԺ ընտրություններով արդեն իսկ հիմք է ստեղծել իր վարչապետ դառնալու համար, ուստի պայքարելուց պետք էր այդ երկու գործընթացների ժամանակ պայքարել։

Եթե ինչ-որ մեկը կաշկանդվում է, ապա ես կպատասխանեմ։ Մեծ հաշվով՝ ոչ մի տարբերություն էլ չկա այդ «տեսակետների» միջեւ եւ ըստ էության՝ բոլոր «տեսակետները» միայնումիայն «հաստատում» են 1-ին տեսակետը, այն է՝ «Սերժ Սարգսյանն անփոխարինելի է»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30