26.05.2017 05:43 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Կորյուն Նահապետյանը շքեղ առանձնատուն է կառուցում

«ՉԻ» տեղեկություններով՝ կրկին ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր դարձած Կորյուն Նահապետյանը, որը համատեղության կարգով ԱԺ ռեյտինգային պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ փեսան է, նախորդ խորհրդարանում եղած տարիներին անասելի հարստացել է։

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ նախկինում համեստ կարողությունների տեր Նահապետյանը Աջափնյակ վարչական շրջանի Գ-3 «հարուստների թաղամաս» կոչվող տարածքում մեծ թափով ձեռնամուխ է եղել իր շքեղ առանձնատան կառուցման գործին։ Ի դեպ, ժողովրդի ընտրյալը այնքան է ոգեւորված եղել առանձնատան շինարարությամբ, որ ցանկապատել է նաեւ տարածքի երթեւեկելի հատվածը, իսկ հետո ստիպված է եղել քանդել այն։

 Ի դեպ, թեեւ ՀՀԿ-ում Կորյուն Նահապետյանին չեն սիրում` համարելով ամբիցիոզ ու գլամուր աբիժնիկ, որը միշտ երազել է արդարադատության նախարարի պաշտոնի մասին, այդուհանդերձ իրավաբանական կրթություն ունեցող այլ հարմար կադր չունենալով ստիպված են եղել նրան կրկին տեղավորել ԱԺ ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Նշենք, որ այս ազգընտիրը իր գործելաոճով նախորդ խորհրդարանում այնքան էլ չի տարբերվել սկանդալային պատգամավորներից։ Ի մասնավորի նա խորհրդարանական աշխատանքի ամբողջ ընթացքում բոյկոտել է այն լրատվամիջոցներին, որոնք թեկուզ մեկ քննադատական տող են գրել իր մասին կամ փորձել են սուր հարց ուղղել իրեն։ Վաղուց գաղտնիք չէ, որ Կորյուն Նահապետյանի միակ «արժանիքը» ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի փեսան լինելու հանգամանքն է, եւ նա խորհրդարանում է հայտնվել վերջինիս շնորհիվ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31