05.12.2014 16:35 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Քրիստինե Պեպելյանը ներկայացրեց իր նոր զուգերգը

Քրիստինե Պեպելյանը ներկայացրեց իր նոր զուգերգը

Այսօր տեղի ունեցավ Քրիստինե Պեպելյանի նոր տեսահոլովակի պրեմիերան: Երգչուհին զուգերգով հանդես է եկել «Հայաստանի ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանի մասնակից` Արամ Գինոսյանի հետ:

Վերջինս եղել է Քրիստինեի թիմում եւ նախագծից դուրս է մնացել «Նոկաուտ» փուլում` զիջելով իր խմբակից Լեոնային: Այդ ժամանակ Քրիստինե Պեպելյանը հայտարարեց, որ ցանկանում է զուգերգ երգել իր թիմի մասնակից Արամ Գինոսյանի հետ:

Երգչուհին իր խոստումը կատարեց: Երգը կոչվում է՝ «Սերը կա»: Երգի խոսքերի հեղինակը Անահիտ Մխիթարյանն է, իսկ երաժշտության հեղինակը՝ Քրիստինե Պեպելյանը: Նշենք, որ սա երգչուհու առաջին հեղինակային ստեղծագործությունն է, որը ներկայացվել է հանրությանը: Տեսահոլովակի ռեժիսորը Սյոմա Կոդաբաշյանն է: Երգի խորհուրդն այն է, որ սերը կա եւ պետք է մարդիկ սպասեն հույսով: «Սերը ուժ է ու քեզ նոր թեւեր կտա: Կգտնի քեզ այնտեղ ուր էլ հույս չկա: Ու եթե չլսես ձայնը քո սրտի` սերը քեզ չի ների»,- ասված է երգում: 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
  1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31