Ի պատասխան պատգամավորը նշեց. «Մենք բազմիցս ասել ենք, որ պետք է ստեղծենք այն մեխանիզմները, որ բիզնեսի մարդիկ գնան եւ հանգիստ զբաղվեն իրենց բիզնեսով եւ կարիք չունենան մտնել քաղաքականություն եւ ինտեգրվել պետական գործընթացներին»։ «Ի՞նչ լծակներ են օգտագործվելու, որ կրկին նույն օլիգարխները չհայտնվեն խորհրդարանի «տանիքի» ներքո», «ՉԻ» մյուս հարցին Միրզոյանը պատասխանեց. «Էդ մարդիկ էսպես թե էնպես բիզնեսով են զբաղվելու, պարտադիր չի, որ իրենք գան մտնեն բիզնեսի մեջ, իսկ եթե հաջորդ խորհրդարանում լինեն, դա իրենց իրավունքն է»։