Դաշնակցական մամուլն ու քաղաքական գործիչները սկսել են պարբերաբար քննադատել ՏՄՊՊՀ-ի գործունեությունը՝ մասնավորապես վերջինիս մեղադրելով Հայաստանում մենաշնորհների դեմ արդյունավետ պայքար մղելու անկարողության մեջ։
Դաշնակցությանը մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացրեց, որ Արտակ Շաբոյանի դեմ արշավը միայն մեկ նպատակ ունի. նրա փոխարեն այդ պաշտոնին նշանակել ՀՅԴ անդամ Արա Նռանյանին, որը ներկայումս ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալն է։ Դաշնակները համարում են, որ Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալի պաշտոնը ֆորմալ բնույթ է կրում, մինչդեռ ՏՄՊՀՀ-ն բավական մեծ լծակներ ունի, որոնք կարող են Հայաստանի քաղաքական եւ տնտեսական դաշտում լուրջ ազդեցություն ունենալ։