01.09.2017 08:58 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատառիկներ Facebook-ից

Վերա Մարտիրոսյան. «Ֆուտբոլի ֆեդերացիան՝ ավելի ճիշտ նրա նախագահը, կրկին անգամ մերժեցին իմ հավատարմագրման հայտը։ Ինչը եւ սպասելի էր։ Չնայած, որ ես արդեն Ռումինիայում եմ։ Հայկական ֆուտբոլի բոլոր խնդիրները մի կողմ դրած, ՀՖՖ-ն գերխնդիր է համարում ընկնել անհատական լրագրողի հետեւից։

Աշխարհում չկա նման ուրիշ ֆեդերացիա, բայց դե ինչ արած։ Արտագնա խաղերին մեր երկրից գնում են մեկ- երկու լրագրող, երբ մյուս երկրներից գալիս են տասնյակները։

Ինձ համար սա, իհարկե, մեծ գովազդ է, այսքան մերժումներից հետո, իմ վարկանիշը բավականին աճեց։ Ես շարունակում եմ ու շարունակելու եմ լուսաբանել հայկական ֆուտբոլը, անելու եմ դա մաքուր խղճով եւ, իհարկե, շարունակելու եմ շրջագայել աշխարհով մեկ։ Հուսամ՝ կգա մի օր, ու ամեն բան լավ կլինի մեր ֆուտբոլում»։

 * * *

Հովհաննես Մովսիսյան. «Այնպես անսովոր է տեսնել թե ոնց է քահանան ուրիշ երկրի արտգործնախարարին մաքուր, առանց ակցենտի անգլերենով պատմում Էջմիածնի ու հայ եկեղեցու պատմությունը, քահանան այնպես արագ էր խոսում, խեղճ նախարարը օգնականներին խնդրում էր թարգմանել»։

* * *

Սամվել Հայրապետյան. «Ժող, հերիք է էլի այդ տղու ու աղջկա մասին գրեք, եղածը եղած է, տղեն էլ չկա։ Իսկ էն հիմար վարկածները, թե բա տղեն այդ ճանապարհով փող էր պահանջում կամ փաստաբան՝ եկեք միանգամից հերքեմ։ Այդ տղեն այնքան փող ուներ, որ կարար մի 50 տարով ՀՀ-ի բոլոր փաստաբաններին վարձեր, երեւի թե արդեն բոլորդ էլ տեղյակ եք, որ ինքը Սաշիկ Սարգսյանի մոտիկ ընկերոջ տղան էր։ Ու ինչու եմ ասում. հերիք է գրեք, որովհետեւ այդ տղու բարեկամներն են կարդում ու իրանց վատ զգում»

* * *

Զորո Ամիրյան. «Հիմա էլ Լուսակերտի զորամասի դիմաց է հրդեհ բռնկվել. լավ. այս ամեն ինչը դիտավորություն չի՞։ Ո՞նց կարա այսպիսի բան լինի»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30