09.02.2018 06:48 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Գեներալ մայորի ընտանիք-բանակը

Գեներալ մայորի ընտանիք-բանակը

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ Արմեն Ղահրամանյանը յուրովի է ընկալում եւ կյանքի կոչում Ազգ-բանակ հայեցակարգը։ Ղեկավարներին թողնելով ավելի մեծ գործերը, նա սկսել է ավելի ներքեւից՝ Ազգ-բանակը դարձնելով Ընտանիք-բանակ։

Արցախից Հայաստան տեղափոխվելուց հետո նրա ընտանիքի բոլոր անդամների մեջ ցանկություն է առաջացել աշխատել եւ ուսուցանել ռազմական համալսարանում։ Եվ այսպես. նրա կրտսեր որդին ավագ լեյտենանտի ուսադիրներով զբաղեցնում է համալսարանի էլեկտրոնային բաժնի պետի պաշտոնը։ Ուշագրավ է, որ սույն լեյտենանտն ընտրելով սպայի կարիերա, երբեք չի հագնում համազգեստ։ Երեւի չի սիրում։ Բայց դեմ չէ, որ կինը՝ Մարգարիտա Վոլոդյայի Ղահրամանյանը, զբաղեցնի համալսարանի ֆինանսական ծառայության հաշվապահի պաշտոնը։ Համալսարանում է աշխատում նաեւ Ղահրամանյանի եղբոր կինը՝ Վարյա Ենոքի Ղահրամանյանը։ Վերջինս զբաղեցնում է հրետանու ֆակուլտետի լաբորանտի համեստ պաշտոնը։ Համալսարանում են աշխատում Ղահրամանյանի եւս մի քանի բարեկամներ։

Այնպես որ, մի համեստ դասակ կարելի է կազմել միայն Ղահրամանյաններից։ Հասկանալի է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի լիազորությունները չեն տարածվում բանակի վրա, բայց քանի դեռ կառավարության նիստերը դռնբաց են, Կարապետյանը կարող է ՊՆ Վիգեն Սարգսյանից հետաքրքրվել, թե ինչպես է այսպես դասավորվել Ղահրամանյանների ճակատագիրը։ Միգուցե հովանավորչությո՞ւն կա։ Հավելենք, որ Ղահրամանյանն Արցախում ծառայել է ներկայումս ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի հրամանատարության ներքո եւ նրա աջակցությամբ է ստացել համալսարանի պետի պաշտոնը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
  1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31