28.06.2012 01:21 Գոհար Վեզիրյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լրահոս

Մեղավորը Ռուբեն Հայրապետյանն է, Ռազմիկ Զոհրաբյանն ու նրանց հանդուրժող հասարակությունը

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը, երեկ անդրադառնալով «Հարսնաքարի» դեպքերով արված իրավապաշտպան Արթուր Սաքունցի այն առաջարկին, թե պետք է դրվի Ռուբեն Հայրապետյանի մանդատի հարցը, ասել է. «Ռուբեն Հայրապետյանը սեփականատեր է այդ ռեստորանի, ինչպես շատ-շատ մարդիկ, ովքեր ունեն ռեստորաններ կամ այլ օբյեկտներ։

Հիմա պատկերացրեք, որ ռեստորանում կռիվ լինի` այդ ռեստորանի տիրոջը, որը, ասենք, ընդամենը գործի է ընդունել մարդկանց, աշխատանքի է ընդունել` սկսած սպասարկողից, անվտանգության աշխատակիցներով, այսինքն` անընդհատ ինքը պետք է պատասխա՞ն տա դրա համար։ Պատասխան պետք է տա այն անձը, որը խախտել է տվյալ, ասենք, կանոնադրությունը, պատիժը պետք է կրի համապատասխան օրենքի»։

Լրագրողներից մեկի հարցին, որ եթե Ռուբեն Հայրապետյանը «կանաչ լույս վառած» չլիներ, արդյոք «Հարսնաքարի» անվտանգության աշխատակիցները կհամարձակվեի՞ն այդքան դաժան ծեծի ենթարկել զինվորական բժիշկներին, Զոհրաբյանը նշել է.  «Եկեք ենթադրություններ չանենք` ով է կանաչ լույս տվել, ով է դեղին վառել կամ կարմիր, ամեն դեպքում` նա սեփականատեր է, եւ հիմա այդ սեփականատերը ի՞նչ անի»։ Լրագրողները ՀՀԿ   փոխնախագահին հարցրել են, թե արդյո՞ք իր համոզմամբ` Ռուբեն Հայրապետյանն այս դաժան ծեծկռտուքի համար անգամ մեկ տոկոս մեղքի բաժին չունի՞։ «Գիտեք ինչ, մեղքի բաժին ունի ամբողջ հասարակությունը, մշակույթը` իրար հարաբերվելու, մարդու իրավունքները հարգելու, այդ կոնտեքստում, որ բոլորս էլ մեղավոր ենք, Ռուբեն Հայրապետյանն էլ է մեղավոր», հայտարարել է Զոհրաբյանը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30