16.03.2018 06:51 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

Վարչապետը հանձնարարական տվեց

Կառավարության երեկվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը կենսաթոշակների եւ պետական նպաստների արգելադրման ընթացակարգերի խախտումների վերաբերյալ հանձնարարական տվեց։

Նրա խոսքով՝ օրենսդրական կարգավորումները սահմանում են առանձնահատկություններ պետական կենսաթոշակի, նպաստների արգելանքի եւ բռնագանձման կիրառման դեպքերում։ «Մասնավորապես, կենսաթոշակի վրա արգելանք կարող է դրվել գումարի միայն 30 տոկոսի չափով, իսկ պետական նպաստների վրա արգելանք, բռնագանձում առհասարակ չի կարող կիրառվել։ Միաժամանակ, գործնականում արձանագրվել են նշված օրենսդրական պահանջների խախտման մի շարք դեպքեր, ինչը պայմանավորված է նաեւ տեխնիկական դժվարություններով, այդ թվում՝ կենսաթոշակային համակարգի տվյալների, էլեկտրոնային շտեմարանի՝ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը հասանելիության բացակայությամբ»,- ասաց Կարեն Կարապետյանը եւ այդ առնչությամբ հանձնարարականներ տվեց համապատասխան ոլորտների պատասխանատուներին։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30