16.02.2018 04:10 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լինել գեղեցիկ

Բյութի-նյուզ. մաշկի խոնավացման սեզոնային ամենագործուն միջոցները

Բյութի-նյուզ. մաշկի խոնավացման սեզոնային ամենագործուն միջոցները

Խոնավացումը ամենօրյա խնամքի հիմքերի հիմքն է։ Ցուրտ սեզոնի գալստյամբ խոնավացումը հատուկ նշանակություն է ձեռք բերում։ Ամառային սեզոնից հետո ջրազրկված մաշկը ամենօրյա որակյալ խոնավացման եւ պաշտպանության կարիք ունի։ Ներկայացնում ենք մաշկի խոնավացման համար լավագույն սեզոնային միջոցները, որոնք ցուրտ եղանակին կօգնեն լուծել մաշկի չորության եւ ջրազրկման խնդիրները։

L'OCCITANE. ULTRA LIGHT BODY CREAM։ Քսուքների անքաշ եւ ակնթարթորեն ներծծվող հյուսվածքի սիրահարները կգնահատեն մաշկի համար նախատեսված  «Կարիտե» գծի այս քսուքը։ Չնայած տեսանելի թեթեւ ծածկույթի, միջոցը հզոր պաշտպանիչ եւ խոնավացման գործողություն է ցուցաբերում՝ ցնցուղից հետո դիսկոմֆորտի եւ գրգռվածության զգացողությունը հանելով։ Քսուքն ընկուզային ջերմացնող նոտաներով սերուցքա-վանիլային բույր ունի։

CHANEL. BODY EXCELLENCE։ Քսուքը մարմնի մաշկը խոնավացնելու լավագույն միջոցն է համարվում։ Նրա բաղադրության մեջ առկա են փափկացնող յուղերը եւ կոճապղպեղի էքստրակտը, որը մաշկին վերադարձնում է էլաստիկությունն ու ձգությունը։ Մաքսիմալ արդյունքի հասնելու համար Chanel-ը առաջարկում է միջոցը մաշկին հասցնել թեթեւ մերսումային շարժումներով՝ որովայնի, գոտկատեղի եւ կոնքերի հատվածին հատուկ ուշադրություն դարձնելով։

GUERLAIN. SUPER AQUA-BODY SERUM։ Մետաքսյա անքաշ հյուսվածքն այս շիճուկը շքեղության է վերածում։ Հասցման գործընթացն անհավանական զգացմունքային է դառնում, քանզի թեթեւ հյուսվածքը սահում է մաշկի վրա՝ այն նրբորեն խնամելով։ Ֆորմուլայի հիմքում «անապատի վարդ» արտոնագրված կոմպլեքսն է, որը ոչ միայն պոետիկ է հնչում, այլ նաեւ հմտորեն լուծում է ձգության կորստի եւ չորության խնդիրները։

DECLEOR. AROMA SVELT։ Բրենդի արոմայուղերը ստեղծված են տնային սպա-ռիտուալի համար։ Բացառություն չէ նաեւ այս շիճուկը, որի գլխապտույտ առաջացնող բույրն ու թեթեւ յուղային հյուսվածքը հարմար են երեկոյան մերսման համար, որպեսզի մարմնից հանեն օրվա ընթացքում կուտակված լարվածությունը։ Յուղը փափկացնում, նրբորեն խոնավացնում եւ մոդելավորող գործողություն է ցուցաբերում՝ զգալիորեն կրճատելով ավելորդ ծավալները։

THALGO. COLD CREAM MARINE։ Մարմնի համար վերականգնող քսուքն օժտված է հագեցած հյուսվածքով եւ հարմար է չոր ու զգայուն մաշկի համար։ Նրա բաղադրության մեջ առկա են ռեգեներացնող յուղերի խառնուրդը, շիի, կակաոյի եւ կուպուասուի յուղերի հիման վրա լիպիդային կոմպլեքսը, որն օգնում է բջիջներում երկարատեւ պահպանել խոնավությունը՝ այն ջրազրկումից, չորության եւ դիսկոմֆորտի զգացողության առաջացումից պաշտպանելով։

ANNE SEMONIN. EXTREME COMFORT BODY CREAM։ Այս քսուքը օժտված է հաճելի յուղային հյուսվածքով, ուստի նրբորեն խնամում է մաշկը՝ փափկացնելով եւ պաշտպանելով։ Շիի եւ մակադամիի յուղերով հարստացված միջոցը ոչ միայն խոնավացնում, այլ նաեւ հարթեցնում է  մաշկը. մեղրամոմը բարձրացնում է պաշտպանիչ ֆունկցիաները, իսկ լամինարիայի էքստրակտը բջիջներն օժտում է միներալներով եւ օգտակար միկրոէլեմենտներով։

KIEHL’S. CRԼME DE CORPS։ Սուպերսնուցող քսուքը երաշխավորում է ակնթարթային վաու-էֆեկտը. միջոցը հանում է չորության եւ ձգվածության զգացողությունը, արագ ներծծվում է, առանց ժապավենային էֆեկտի։  Բետա-կարոտինը, սկվալանը եւ սնուցող յուղերը օգնում են սնուցել մարմնի մաշկի բոլոր ջրազրկված բջիջները։

CAUDALIE. DIVINE OIL։ Հրաշալի յուղն իր տեսակի մեջ ունիկալ միջոց է։ Չոր յուղի ձեւաչափը մաշկի վրա ակնթարթորեն տրանսֆորմացվում է յուղային էմուլսիայի, իսկ քաղցր բուլղարական վարդի, թարմ թուրինջի եւ վարդագույն պղպեղի դինամիկ ակորդներով դելիկատ բույրը հարմարավետություն է պարգեւում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30