09.03.2018 07:41 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատառիկներ Facebook-ից

Սեւակ Դերձյան. «Ադրբեջանը տանկերի քանակն է ավելացնում, մենք էլ նախագահների»։

* * *

Հակոբ Բադալյան. «Ռուսական երկաթուղիները հայկական երկաթուղի երկու նոր վագոն են բերել, որոնք Երեւան-Գյումրի գծի վրա ըստ էության «էլիտար» ծառայություն են մատուցելու շաբաթ-կիրակի օրերին։ Տասը տարվա հավատարմագրային կառավարում ու երկու նոր վագոն։ Հաջորդ երկու նոր վագոնը 2028 թվականին»։

* * *

Հայկ Աբելյան. «Երանի Օսկարի մրցանակաբաշխությունն էլ ԱԺ քվեարկությամբ լիներ։

Գոռ Վարդանյան»

* * *

Արմեն Գրիգորյան. «Սերժի վարչապետ դառնալու կլոունադայի հետ կապված Տոլստոյը կասեր՝ բոլոր դաշնակները միանման դաշնակ են, յուրաքանչյուր հանրապետական քծնող է յուրովի։

* * *

Սերժը միայն անփոխարինելի է որպես Երեւան-Ստեփանակերտ ինքնաթիռի առաջին ուղեւոր, պետական պարտքը միլիարդներով կուտակող, բիզնեսների 50% իրեն վերցնող, ամայի տարածքներ զիջող, մեկ գիշերում երկիրը ԵԱՏՄ մտցնող, ոստիկանության բյուջեն կրկնապատկող ու կրթության բյուջեն կրճատող, մնացած բոլոր հարցերում անկասկած փոխարինելի է»։

* * *

Արգիշտի Կիվիրյան. «Փաստորեն սփյուռքի նախարարի պաշտոնում աշխատած ողջ ժամանակաշրջանում Հրանուշ Հակոբյանի կողմից հայրենադարձված միակ հայը եղավ Արմեն Սարգսյանը»։

* * *

Մկրտիչ Իսրայելյան. «Պարզվում է Երեւան-Գյումրի «գերճշգրիտ հիպերձայնային օդա-հրթիռային» գնացքը շաբաթական երեք օր է աշխատելու, օրական մեկ անգամ՝ երկու ուղղությամբ։ Էս հլը հեչ։ Տոմսի արժեքը կազմելու է 2500 դրամ։

Այդ նույն գնով ու այդ նույն ժամանակահատվածում՝ 2 ժամում, Երեւանից Գյումրի կարելի է հասնել նաեւ տաքսիներով։ Իսկ մի փոքր մեծ մեքենաներով, ոչ թե ռուսական փտած գազելներով, այլ ճապոնական եւ կորեական մեքենաներով, մեկ ուղղությամբ տոմսի արժեքը 1600 դրամ է, իսկ ճանապարհի տեւողությունը էլի նույնն է՝ առավելագույնը երկու ժամ։

Մի քանի տարի առաջ հայկական երկաթուղին հանձնեցին ռուսներին, մինչդեռ որքան հիշում եմ, երկաթուղու կառավարումը ցանկանում էին ստանձնել նաեւ որոշ եվրոպական երկրներ։ Բայց դե գիտեք, եթե ռուսները կան, էլ ինչ եվրոպա, ինչ արեւմուտք։ Ռուսները այս տարիների ընթացքում գնացքների շարժակազմի առումով որեւէ նոր բան չեն առաջարկել։ 20-րդ դարի 70 ականների հնամաշ վագոնները ոնց կային՝ այդպես էլ մնում են 21-րդ դարում։ Ու հիմա ընդամենը մեկ չխկլիկ գունավոր գնացք բերելը ու դա դարի ձեռքբերում համարելը մի տեսակ շատ խնդալու է»։

* * *

Լիկա Թումանյան. «Ահա եւ նոր սահմանադրության առաջին հետեւանք-պտուղները։ Առաջին հպանցիկ հայացքից այսպիսի նախագահական ընտրություններով.

Ընդդիմությունը կորցրեց հանրային ալիք բարձրացնելու տեղեկատվական ու վարչական առիթ եւ հնարավորություն։ Այլեւս ոչ լցոնումների, ոչ կարուսելների, ոչ ընտրակաշառքների եւ ոչ էլ ընտրատարածքներում խախտումների մասին տվյալներ չեն կարող առաջացնել հասարակական ընդվզում։ Ոչ էլ այն գլխավորելու հնարավորություն կա։ Ինչ ստացավ, դեռ չի էլ հասկանում։

Իշխանությունը ստացավ անաղմուկ եւ հիմնականում անդարդ սեփական թեկնածու անցկացնելու հնարավորություն։ Ինչ կորցրեց՝ ներքին ներանձնային կապերով, թերի պատրաստվածությամբ ու կիսակրթությամբ հանդերձ առաջ գնալու հնարավորություն։ Բայց դեռ ներսում չի գիտակցում։

Ժողովուրդը ստացավ ֆորմալ «գալչկա» դնելուց ազատություն, ու մեծամասնության վեջներին էլ չի, որ իրենք չեն ընտրելու։ Ինչպես եւ նախկինում էր։ Կարճ ասած՝ քաղաքական եւս մի պրոցեսից բացակայելու լեգիտիմ իրավունք։ Որ չմեղադրեն, թե բա ինքներդ եք ընտրել, դե վայելեք։ Վերջ՝ էլ մենք չենք ընտրել, դուք եք ընտրել, պատգամավորներ։ Բայց մի բան ժողովուրդը դեռ չի գիտակցում՝ հիմա ավելի լուրջ է դառնում պատգամավոր ընտրելու հարցը։ Շատ ավելի։

Մեդիադաշտը թեթեւակի ապշած է.... գրելու բան չկա։ Ոչ կոնֆլիկտ, ոչ բախում, ոչ մեղադրանք։ Մենք սովոր ենք միանգամայն այլ լուսաբանման ընթացքի։ Նախկինում ընտրություններից հետո դեռ մեկ ամիս ամբողջ դաշտը գվվում էր։ Բա հիմա ոնց է լինելու»։

* * *

Դավիթ Սարգսյան. «Ի դեպ, որեւէ պետական կոչում չունեն Վարդան Պետրոսյանը, Արաքս Մանսուրյանը, Ռուբեն Հախվերդյանը, Լիլիթ Պիպոյանը, Արթուր Մեսչյանը, Տիգրան Համասյանը, Վահան Արծրունին, Էդուարդ Զորիկյանը, Ռոման Բալայանը, Արտո Չաքմաքչյանը, այլ արժանիներ։ Այս դեպքում դա երեւի արդեն ոչ թե նսեմացնում, այլ զարդարում է նրանց»։

* * *

Լեւոն Բարսեղյան. «Ինձ շատ հետաքրքիր է, թե ով է լինելու դպրոցի այն տնօրենը, որ առանց որեւէ պարտադրանքի կամ հրամանի, ամենաառաջինը կլինի, որ դպրոցի պատից կհանի Սերժիկի նկարը ու կհայտարարի, որ դպրոցում այլեւս երբեք, ոչ մի դեպքում, ոչ մի գնով որեւէ քաղաքական գործչի կամ պաշտոնյայի նկար չի կախելու, քանի դեռ ինքը տնօրեն է։

Եթե գտնվի այդպիսի մեկը, ապա արժե, որ այդ քայլը գնահատողներով ամեն ինչ անենք այդ դպրոցի զարգացման համար»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30