Ինչպես հաղորդում է ԵԽԽՎ պաշտոնական կայքէջը, ԵԽԽՎ անդամ, պատգամավոր Լաչեզար Տոշեւը (Բուլղարիա) 2012-ի երկրորդ կեսին պետք է այցելի Հայաստան եւ Ադրբեջան։
Լաչեզար Տոշեւի այցը կապված է այցից հետո իր կողմից ներկայացվելիք զեկույցի հետ։ Նա պետք է Հարավային Կովկասի կայունության Պակտ ստեղծելու համար զեկույց հրապարակի, որտեղ կներկայացվի այդ հարցում խորհրդարանական նոր ջանքերի անհրաժեշտությունը։