Ըստ նույն լուրերի, Սոչիում կայանալիք հավաքի օրակարգում քննարկվելու է հիմնականում Սոչիի հողերի հետ կապված հարցը, որը որոշ քոթեջների, սրճարանների ու հյուրանոցների հետ միասին կարծես թե գտնվում է քրեական հեղինակություններից հայտնիների ու օրենքով գողերի տիրույթում։ Սպասվող «բարձր մակարդակի» հանդիպման ժամանակ ոչ պակաս կարեւորագույն հարցերից են լինելու Սոչիում կառուցվող էլիտար շենքերի «վերահսկողության» հետ կապված խնդիրները, որոնք այսպես թե այնպես այս աշխարհի մարդկանց տիրույթով են անցնում։
Ի դեպ, լուրեր են պտտվում նաեւ այն մասին, որ քրեական աշխարհի ամենաազդեցիկ դեմք համարվող Դեդ Հասանը դժվարությամբ է համաձայնել մասնակցելու այդ հավաքին, քանի որ այդ կազմի մեջ լինելու են մարդիկ, որոնց հետ նա դեռ չպարզաբանված խնդիրներ ունի։