19.05.2017 08:22 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Առողջ եղեք

Առողջ-lifestyle. ամենաօգտակար դեղաբույսերի հատկությունները

Առողջ-lifestyle. ամենաօգտակար դեղաբույսերի հատկությունները

Դարերի ընթացքում դեղաբույսերից պատրաստած թուրմերը, եփուկները, քսուքներն ու ցանկացած այլ ածանցյալները օգտագործվել են որպես հիվանդի բուժման հիմնական միջոց։ Հայտնի պարսիկ գիտնական Ավիցեննան կարծում էր, որ բժիշկը պետք է 3 զենք ունենա՝ խոսքեր, բույսեր եւ դանակ։ Ասիայում դեղաբույսերով բուժումը առայսօր օգտագործվում է բժշկական դեղամիջոցների հետ հավասար։

Ֆիտոթերապիային հսկայական քանակությամբ գրքեր են նվիրված. դեղաբույսերը կարող են ազատել հիվանդություններից, նպաստում են օրգանիզմում տոնուսի պահպանմանը։ Հաճախ, դեղաբույսերը նշանակվում են բժշկական կոմպլեքսների հետ։ Դեղաբույսերի հանրահայտությունը բացատրվում է օրգանիզմի վրա փափուկ անվնաս ազդեցությամբ, լուրջ հետեւանքների բացակայությամբ։

Այդուհանդերձ, ինքնուրույն ֆիտոթերապիայով զբաղվելը կարող է վտանգավոր լինել։ Բնության հսկայական բազմազանության մեջ ամենաօգտակար դեղաբույսեր գտնելը բավականին բարդ է։ Ամենատարածվածներից եւ հասանելիներից կարելի է համարել երիցուկը, ուրցը, կատվախոտը, իվան-թեյը, եղինջը, սրոհունդը, երեքնուկը, մելիսան, անանուխը, տատրակը, եզան լեզուն, օշինդրը, հազարաթերթիկը, առյուծագին, եղեսպակը եւ այլն։ Ներկայացնում ենք ամենահայտնի դեղաբույսերը, որոնք իրենց օգտակարությունն ապացուցել են ժամանակով։

ԵՐԻՑՈՒԿ։ Ամենահաճախ տրվող խորհուրդը, որը կարելի է լսել սթրեսի կամ հոգնածության ժամանակ, «Երիցուկ ըմպիր» արտահայտությունն է։ Երիցուկը ունիվերսալ բույս է, որը կարելի է ընդունել որպես ախտահանիչ եւ ցավազրկող միջոց, անքնության դեմ վաննաներ կամ թրջոցներ պատրաստել, իսկ երիցուկի եթերային յուղը կանխում է խմորումը կերակրափողում։ Երիցուկը բուժում է խոցի սուր եւ քրոնիկ բորբոքումները, էկզեման, քերծվածքները, ստոմատիտը, ատամի եւ կանացի ցավերը։ Երիցուկը հաճախ կարելի է հանդիպել կոսմետիկ միջոցների բաղադրության մեջ։ Տնային պայմաններում երիցուկի ծաղիկներից եփուկը (4 ճ. գդ. Երիցուկ+եռման ջուր, եփել 5 րոպե, քամել եւ գոլացնել) օգտագործվում է մազերի ամրացման եւ աճի, թեփի հեռացման, բաց կամ ճերմակած մազափնջերին թեթեւ տոնիկավորող էֆեկտի համար։

ՄԵԼԻՍԱ։ Օրգանիզմի համար օգտակար դեղաբույսերը որոշում են հիվանդությանը համապատասխան։ Սակայն կան անվտանգ բույսեր, որոնք լավագույնն են ազդում օրգանիզմի վրա։ Մելիսայի հետ մեկ բաժակ թեյը չի լուծի կենսական խնդիրները, սակայն կօգնի հանգստանալ, կհանի գրգռվածությունը եւ տագնապի զգացողությունը։ Մելիսան բարձրացնում է օրգանիզմի տոնուսը, ամրացնում է սրտանոթային համակարգը, նպաստում է ախորժակի բարելավմանը։ Մելիսայի հետ թեյը օգտակար է թեթեւ մրսածության, մկանային սպազմների եւ հղիության ժամանակ տոնուսների  դեպքում։ Ի տարբերություն բոլոր հանգստացնող բույսերի, մելիսան հակացուցումներ չունի, եւ այն նեվրոզների եւ անհանգիստ քնի դեպքում նշանակում են անգամ երեխաներին։ Մելիսայով թեյը պատրաստում են 2 բաղադրիչներից. 1 բաժակ եռման ջուր+ 1 ճ. գդ. չոր մելիսա թրմել թեյի պես։

ԵՂԻՆՋ։ Ամենաօգտակար բույսը երիտասարդ եղինջն է։ Նրա բուժազդեցության ցուցակը ծավալուն է։ Այն օգտակար է աթերոսկլերոզի, ռեվմատիզմի, էկզեմաների, լյարդի եւ լեղու մարսողության, մարսողության խանգարման դեպքում։ Չնայած իրենց այրող ազդեցությանը, եղինջի տերեւները  նպաստում են արտաքին վնասվածքների արագ բուժմանը։ Եղինջի թուրմով կոմպրեսները օգնում են առաջին կարգի այրվածքների դեպքում։ Գեղեցիկ, առողջ եւ փայլող մազերի գաղտնիքը փոխանցվում է սերնդեսերունդ։ Մազարմատների ամրության եւ աճի համար անհրաժեշտ է թարմ եղինջի հյութը քսել գլխի մաշկին։ Եղինջի թուրմը ամրացնում է մազերը ողջ երկայնքով։ Բույսը օգնում է հեռացնել թեփը, մաշկային գրգռվածությունը, չորությունը։

ԴԱՌԸ ՕՇԻՆԴՐ։ Օշինդրը լատիներենով ստացել է artemisia անունը՝ Արտեմիդային նվիրված։ Լեգենդների համաձայն, աստվածուհին բազմաթիվ բույսերի բուժիչ հատկություններ է բացահայտել։ Օշինդրի ավելի քան 400 տեսակներից ավելի հաճախ կարելի է հանդիպել 170-ը, իսկ ամենապահանջվածը դառը օշինդրն է։ Նրա ցողուններն ու տերեւները եթերային յուղեր, կարոտին եւ թթուներ են պարունակում։ Դառը օշինդրը հայտնի է ճիճուներից եւ այլ մակաբույծներից իր մաքրող հատկություններով։ Անհրաժեշտ է 0,5 թ. գդ. օշինդրի, 0,5 թ. գդ. մեխակի եւ 0,5 թ. գդ. կտավատի սերմի փոշին խառնել եւ ընդունել 1 բաժակ թարմ քամած գազարի հյութով։ Օշինդրը թունավոր է, ուստի նրա ընդունման ժամանակ անհրաժեշտ է պահպանել դեղաքանակը եւ կիրառման ժամկետը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30